Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա Ադրբեջանի հարձակումների վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Արդշինբանկի «Ջերմուկ» և «Վարդենիս» մասնաճյուղերի վարկառուների համար փոխվել են վարկի մարման ժամկետները։

13.09.2022թ. մինչև 18.09.2022թ. վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և նշված ժամանակաշրջանում պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու:

Մինչև 18.09.2022թ. մարման օր ունենալու և մարումը չկատարելու դեպքում անհրաժեշտ է մարումը կատարել 19.09.2022թ-ին:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 012 22 22 22: