ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հունիսի 11-ի Թիվ N 1/312Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
«Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2020 թվականի սեպտեմբերի 01-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 06-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող Բանկի հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն իրենց՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված համապատասխան հաշվեհամարներին, իսկ ոչ հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք՝ թողարկման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված 2470062828310000 տարանցիկ հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝ https://bit.ly/2O8Su5t և https://bit.ly/2Za9m26 իսկ թղթային տարբերակները` այցելելով «Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
|
ԴԱՍԸ |
Անվանական արժեկտրոնային |
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
10,000 ՀՀ դրամ |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
3,000,000,000 ՀՀ դրամ |
|
ՔԱՆԱԿԸ |
300,000 հատ |
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ |
30 ամիս |
|
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ |
01/09/2020 |
|
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ |
01/03/2023 |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ |
9.75% |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
3 ամիս պարբերականությամբ |
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ |
«Արդշինբանկ» ՓԲԸ |