Հեղինակավոր «International Journal on Hydropower & Dams» ամսագիրը անդրադարձել է Արդշինբանկի և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև կնքված պայմանագրին, որի շրջանակներում ֆինանսավորվել են փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերը:

Ինչպես հաղորդում է պարբերականը. «Համաձայն Արդշինբանկից ստացված տվյալների վարկային միջոցներն ուղղվել են տեղական 10 փոքր և միջին ձեռնարկությունների` 0.8-ից 8.4 մեգավատ հզորություն ունեցող 13 հիդրոէլեկտրակայանի ֆինանսավորմանը, որոնց միջին տարեկան ակնկալվող արտադրողականությունը կկազմի 161.7 գեգավատ/ժամ: Վերոնշյալ ՀԷԿ-երից 7-ը ընդհանուր 17.97 մեգավատ հզորությամբ որ նախագծեր են, իսկ մնացած վեցը (19.5 մեգավատ) նախատեսում են վերազինման աշխատանքների իրականացում:

Հայաստանի թվով երկրորդ ամենախոշոր բանկերից մեկին` Արդշինբանկին տրամադրած ֆինանսավորումը համապատասխանում է Զարգացման ֆինանսական հաստատությունների գլխավոր ռազմավարական նպատակներին, այն է` նպաստել զարգացող շուկաներում էլեկտրամատակարարման հասանելիության և սոցիալ-տնտեսական զարգացման աճին:

«OPEC-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի համար ֆինանսավորումը ունի կրկնակի նշանակություն. խթանել փոքր ՀԷԿ-երի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև աջակցել ՓՄՁ-ներին` ստեղծելով նոր աշխատատեղեր», նշեց OPEC-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի Մասնավոր Հատվածի աշխատակից Խալիդ Խադուրին հոկտեմբերի վերջին «Hydropower & Dams»-ին տված իր հարցազրույցում:

Միջազգային ֆինանսական հաստատությունները մեծ աջակցություն են ցուցաբերել Հայաստանի փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանը` Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի KfW բանկի ակտիվ ֆինանսավորմամբ:»: