Հարգելի՛ հաճախորդ,

 Կարևորելով Ձեր վստահությունը և բարձր գնահատելով Բանկի հետ Ձեր համագործակցությունը՝ սույնով տեղեկացնում ենք, որ Բանկը նախաձեռնել է տրամադրված հիփոթեքային վարկերի թե՛ Հաստատուն (ճշգրտվող), թե՛ Լողացող տոկոսադրույքների՝ վարկի գործողության ժամկետում բարձրացման և նվազեցման առավելագույն շեմերի փոփոխություն` մասնավորապես տոկոսադրույքի բարձրացման և նվազեցման գործող առավելագույն 6 տոկոս շեմի փոխարեն սահմանելով 2.5 տոկոս:

  Վերոգրյալը նշանակում է, որ

  • եթե տրամադրված վարկի տոկոսադրույքը արդեն բարձրացել է 2.5 տոկոսային կետով, ապա վարկի սպասարկման ամբողջ ժամանակահատվածում այլևս չի բարձրանալու,
  • Հաշվարկային դրույքի նվազման արդյունքում վարկի տոկոսադրույքը կարող է նվազել վարկի տրամադրման պահին եղած տոկոսադրույքից առավելագույնը 2.5 տոկոսով:

  Միաժամանակ հայտնում ենք, որ նշված փոփոխությունը հնարավոր է կատարել միայն Վարկառուի/համավարկառուների կողմից Վարկային պայմանագրում վերոգրյալից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր ստորագրելու միջոցով, ուստի նշված փոփոխությանը համաձայն լինելու դեպքում խնդրում ենք 10.02.2022թ. սկսած՝ Վարկառուի/համավարկառուների հետ միասին մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումն ապահովելու համար:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: