Հարգելի՛ հաճախորդ,

տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքների հետ կապված՝ հուլիսի 25-ին փակ կլինեն շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերը և ժ.10:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է գործարքների անհասանելիություն Մոբայլ Բանկինգ, Բանկ-Հաճախորդ համակարգերով, ինչպես նաև Բանկի TellCell, EasyPay, eDram տերմինալներով:

Վերոնշյալ ժամանակահատվածում հնարավոր են նաև կապի խափանումներ Բանկի կոմունիկացիոն կենտրոնի հետ:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարությունների համար: