Շվեյցարական Atlantic Forfaiteriungs AG ընկերության տնօրեն Պիտեր Դորնաուերի հետ 2008թ. հունիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Atlantic Forfaitierings AG ընկերության կողմից Արդշինինվեստբանկին տրամադրվող արտաքին առևտրի ֆինանսավորմանն ուղղված վարկային գծի սահմանաչափը մեծացվել է և հիմա կազմում է 2,5 մլն ԱՄՆ դոլար: Մարման ժամկետ է սահմանվել մինչև 5 տարին:
Atlantic Forfaiterungs AG ընկերությունը hանդիսանում է եվրոպական ֆորֆեյթինգային շուկայի առաջատար և փորձառու ընկերություններից մեկի` German Oetker Group կազմակերպության անդամ: 1960-ական թվականներից German Oetker Group-ը ակտիվ գործունեություն է իրականացնում բանկային, ապահովագրական, սննդի արդյունաբերության և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում:
Կարևորելով այդ գործարքը` բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը ընդգծեց. ՙՀամագործակցությունը նմանատիպ փորձառու կազմակերպությունների հետ հնարավորություն է տալիս բանկին էլ ավելի բարձրացնել հաճախորդների սպասարկման մակարդակը, նրանց մատուցել եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ֆինանսական ծառայություններ` պահպանելով իր կողմից ձեռք բերված վստահելի և կայուն բանկի համբավը՚:
Նշենք, որ Atlantic Forfaiteriungs AG ընկերությունը զբաղվում է արտահանման և ներմուծման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեության ֆինանսավորմամբ: Արդշինինվեստբանկը շվեյցարական ընկերության հետ համագործակցում է 2006 թվականից: