Օգոստոսի 24-ից Արդշինինվեստբանկը սկսում է սպասարկել 'Ria' միջազգային փոխանցումների համակարգը:
Համակարգը նախատեսում է ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների իրականացում 'Ria' ցանցի մեջ մտնող բանկերի և թվով 100 երկրներում գտնվող 70000 սպասարկման կետերի միջոցով:
Փոխանցումներն իրականացվելու են ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Առայժմ 'Ria' համակարգով Արդշինինվեստբանկն իրականացնելու է միայն վճարումներ: