Արդշինինվեստբանկի թիմը զբաղեցրեց երրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների շարքում:
Մրցումներին մասնակցում էին Բանկի անվտանգության դեպարտամենտի Պահպանության և ռեժիմի բաժնի պետ Իգոր Վլասենկովը, ավագ տեսուչներ Կարեն Վարդանյանը և Հայկ Բադալյանը: Մրցումների ընթացքում կատարվել են երեք փորձնական և հինգ հաշվետու կրակոցներ:
Մրցումները, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության բանկի աշխատակցի օրվան, կազմակերպվել էր համատեղ ՀՀ Կենտրոնական բանկի և 'Հայինկասացիա' ընկերության կողմից: Մրցաշարն անցկացվել է բանկային համակարգի անվտանգության աշխատակիցների և ինկասատորների միջև:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. 'Նմանատիպ միջբանկային մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը, ֆիզիկական և, տվյալ դեպքում, մասնագիտական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են արդար մրցակցության և հաղթանակի ոգին':