Արդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ն պարգևատրեց 'Money Gram' միջազգային փախանցումների համակարգի փոխանցումները սպասարկող բանկի լավագույն օպերատորներին: Բանկի վարչության նախագահ ` Ա. Անդրեասյանի հրամանով բանկում անցկացվեց մրցույթ ՙԱրդշինինվեստբանկ համակարգի լավագույն 'Money Gram' օպերատոր՚ կոչման համար: Մրցույթում առավելագույն միավորներ հավաքած բանկի 5 աշխատակիցներ սույն թվականի հունիսի 28-ին բանկի վարչության նախագահի տեղակալի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով: