Սիրելի հաճախորդներ,

Անգնահատելի է հայրենիքի պաշտպանության համար առաջնագծում կանգնած մեր հայորդիների սխրանքը:

Այս դժվարին օրերին Արդշինբանկը կանգնած է իր հաճախորդների կողքին և մշակել է վարկերի մարումների ծրագիր՝ Արցախի մասնաճյուղերի և զորահավաքի շրջանակներում զորակոչված վարկառուների և համավարկառուների համար:

Ռազմական դրության ընթացքում Արցախի մասնաճյուղերի և զորահավաքի շրջանակներում զորակոչված վարկառուների և համավարկառուների վարկերի գծով փոփոխություններ

Արցախի մասնաճյուղերի վարկառուների համար.

  1. Ռազմական դրության ընթացքում վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և նշված ժամանակաշրջանում պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու:
  2. Արդեն ժամկետանց պարտավորություն ունենալու դեպքում ռազմական դրության ընթացքում տույժերի, տուգանքների հաշվարկ չի իրականացվելու:

Զորահավաքի շրջանակներում զորակոչված վարկառուների և համավարկառուների համար.

  1. Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո զորակոչված վարկառուներն ու համավարկառուները կարող են դիմել Բանկ՝ ներկայացնելով զինվորական ծառայության զորակոչվելը հավաստող տեղեկանք զինվորական կոմիսարիատից:

Ստացված տեղեկատվության հիման վրա Բանկը կիրականացնի ռազմական դրության ընթացքում վարկի գծով ձևավորված ժամկետանց պարտավորությունների, տույժերի և տուգանքների սրբագրում, վարկային պատմությունում համապատասխան տեղեկատվության ճշգրտում:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Մաղթում ենք խաղաղություն հայոց աշխարհին և բարի վերադարձ մեր զինվորներին: