Վիզան Հայաստանում Արդշինբանկի բոլոր Visa քարտապանների համար իրականացնում է Արշավ, որի ընթացքում քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ, կմասնակցեն խաղարկության և  կունենան ՖԻՖԱ-ի Կատար 2022 Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի ուղեգիր և 101 արժեքավոր նվերներից մեկը (այսուհետ՝ Նվերներ) շահելու հնարավորություն:

Արշավի պայմաններն են՝

Արդշինբանկի յուրաքանչյուր Visa քարտապան, ով 2022 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում կատարում է 7000 և ավելի ՀՀ դրամի գնում, վճարելով Visa քարտով POS տերմինալի կամ էլեկտրոնային առևտրի միջոցով, ավտոմատ կերպով ստանում է Արշավի վերջում կազմակերպվող խաղարկության 1 հատուկ նույնականացման համար:

Եթե գնման գործարքը թոկենիզացված է, օրինակ կատարվել է Apple Pay, Garmin Pay, ArdshinPay միջոցով, ապա տվյալ գործարքին տրվում է 3 հատուկ նույնականացման համար, ինչը նշանակում է, որ եռապատկվում է խաղարկությունում նվեր շահելու հավանականությունը։

Խաղարկությունը տեղի կունենա ուղիղ հեռարձակմամբ 2022 թվականի նոյեմբեր ամսին, նույն ժամանակ կամփոփվեն խաղարկության արդյունքները: Հաղթողների անունները կհրապարկվեն cis.visa.com կայքում, խաղարկությունից հետո 14 օրվա ընթացքում։

Արշավին չեն մասնակցում հետևյալ գործարքները՝

  • Կատարվել են ոչ Վիզա քարտերով։
  • Կատարվել են Արշավի օրերից դուրս։
  • Կանխիկացման գործարքները։
  • Չափը չի գերազանցում 7,000 ՀՀ դրամը։
  • Այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաշվին կատարված քարտային փոխանցումները։
  • Շահումով խաղերի հետ կապված գործարքները։
  • Ցանկացած անօրինական գործարքները։
  • 18 տարին չլրացած ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքները:
  • Այն ֆիզիկական անձանց կողմից կատարված գործարքները, որոնց ՀՀ օրենսդրությանը համապատասխան արգելվում է մասնակցել խաղարկությունների:
  • Գործարքները, որոնք կատարվել են մինչև 2022թ. սեպտեմբերի 28-ը ժամը 00:00:00 և 2022թ. հոկտեմբերի 28-ին ժամը 23:59:59-ից հետո:
  • Դրամապանակների համալրումը, կոմունալ և հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումները։
  • Սեփական հաշիվների միջև և քարտից քարտ փոխանցումների գործարքները։

Նվերների ցանկ 

Նվեր

Քանակ

Asus Zenbook Q407I

2

Samsung Headphones Buds Live

2

Samsung Galaxy S21 phone

1

JBL Go 2 speaker

5

Championship official Adidas balls 

50

The trip to Qatar 2022™ World Cup

1

Hama Backpack, Black and Blue 

20

Sony WH-XB910NB headphones

2

Sony MDR-RF811RKC headphones

5

DJI osmo action camera

7

Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band

2

Apple iPhone 13 Pro 128GB Graphite

2

Samsung UE55AU7140UXRU TV

3