Վերաբացվեց Արդշինբանկի Արտաշատ մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում: Այստեղ առկա են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու և սպասարկումը առավել հարմարավետ կազմակերպելու համար:

Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, որտեղ հաճախորդները կարող են շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ:

Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է վերաբացել և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել ևս 6 մասնաճյուղ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը ՀՀ մարզերում և 3 մասնաճյուղ Արցախում: