Արդշինբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, վերաբացեց Իջևան մասնաճյուղը՝ վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում: Նորացված մասնաճյուղը հագեցած է բոլոր պայմաններով հաճախորդներին բարձրակարգ և համալիր ծառայություններ մատուցելու համար:
Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ. կանխիկ գումարի մուտքագրում և ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և բազմաթիվ այլ ծառայություններ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ Երևանում և ՀՀ մարզերում: