Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդշինինվեստբանկի բարեկարգված ՙԳորիս՚ մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու նպատակով Երևանից Գորիս էին մեկնել Բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, դեպարտամենտի տնօրեններ, այլ հրավիրված անձինք: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, հոգևորականներ:

Ողջունելով հրավիրվածներին, Արամ Անդրեասյանն իր ելույթում ընդգծեց Բանկի մարզային կառույցների բարեկարգման գործընթացի շարունակականության կարևորությունը և խոստացավ, որ Բանկը կշարունակի հետագայումս ևս աշխատանքներ տանել իր աշխատակիցների և հաճախորդների համար լավագույն պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սյունիքի մարզպետը, որից հետո և Բանկի վարչության նախագահը և մարզպետը մասնաճյուղի մուտքի մոտ երկու մշտադալար ծառեր տնկեցին: Մասնաճյուղի օրհնության արարողությունից հետո, ներկաները ծանոթացան վերանորոգված մասնաճյուղի ներքին հարդարանքին: Վերանորոգված մասնաշենքը հագեցված է անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և պատրաստ է հաճախորդներին սպասարկել առավել հարմարավետ և ժամանակակից սրահում: