Հարգելի հաճախորդներ,
Հայտնում ենք Ձեզ, որ Բանկի ArCa, Visa, MasterCard վճարային քարտերի թողարկումն ու սպասարկումն իրականացնող 'Արմենիան Քարդ' Պրոցեսինգային կենտրոնը մեկնարկում է նոր ծրագրային ապահովման անցման աշխատանքները` նպատակ ունենալով էապես բարելավել քարտերի սպասարկման որակը:
Այդ կապակցությամբ ս.թ. հունվարի 29-ից ժամանակավոր դադար է հայտարարվում բանկի կողմից նոր քարտերի թողարկման, քարտերի փոխարինման, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերում նոր POS տերմինալների ակտիվացման և ԱԳՄ տեղադրման գործողությունների մասով:
Նշենք, որ շրջանառության մեջ գտնվող քարտերը և դրանք սպասարկող տեղադրված սարքավորումները շարունակելու են գործել: Այնուամենայնիվ, մինչև նոր ծրագրային ապահովման անցման գործընթացի ավարտը չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի խափանումներ (այսպես կոչված 'անցումային ժամանակահատվածի' հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ:
Մենք ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար և տեղեկացնում, որ բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ձեզ սպասարկող բանկի 060270404 և 060270505 հեռախոսահամարներով: