Արդշինինվեստբանկը, վերանայելով ներգրավվող ավանդների պայմանները, երկարաձգել է ստանդարտ ավանդատեսակների առավելագույն ժամկետները 365 օրից մինչև 550 օրվա:
Ընդառաջ գնալով հաճախորդների առաջարկներին, վերականգնվել է նաև նախկինում գործող
ՙԴրամային՚ ավանդը, որն հնարավորություն է տալիս ներդնել Ձեր դրամային միջոցները 365 օրով, 11% տարեկան սկզբնական տոկոսադրույքով, որը յուրաքանչյուր 90-րդ օրը կավելանա 1%-ով: Ավանդը կամ դրա մի մասը 180 օր հետո ետ պահանջելու դեպքում վճարվում է սկզբնական տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսները: