2006 թվականի ընթացքում նախատեսվում է բաժնետերերի կողմից իրականացնել ներդրումներ Բանկի կանոնադրական կապիտալում մոտ 10 մլն. դոլարի չափով:
"Արմինֆո" լրատվական գործակալության կողմից կատարված ՀՀ բանկային համակարգի 2005թ. գործունեության վերլուծության արդյունքներով` հիմնական ցուցանիշների գծով, որոնք բնութագրում են բանկի գործունեությունը և որոշում են այսպես կոչված "ունիվերսալ" բանկ, Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգում HSBC բանկի հետ բաժանում է 2-րդ տեղը, ընդ որում, առաջին տեղում ոչ մի բանկ չի նշվել:
Արդշինինվեստբանկը ընդգրկված է խոշոր հարկատուների ցուցակում, իսկ ՀՀ բանկային համակարգում հանդիսանում է ամենախոշոր հարկատուն: 2005թ. բոլոր հարկատեսակների գծով բյուջե է վճարվել 972 մլն դրամ:
2005 թվականի ընթացքում բանկը վարկավորել է 65000-ից ավելի վարկառուների, որը 2004թ. (53000 վարկառու) համեմատ աճել է 23%-ով:
2005 թվականի ընթացքում տեղադրվել են 9 բանկոմատ, 42 POS-տերմինալ: Հանդիսանալով "ArCa" պրոցեսինգային ընկերության հիմնադիրներից մեկը և "Master Card Europay" համաշխարհային վճարային համակարգի ասոցիացված անդամ՝ Բանկն ավելացրել է ArCa և միջազգային "MasterCard" պլաստիկ քարտերի քանակը հասցնելով մինչև 10461-ի՝ նախորդ տարվա 5789-ի դիմաց:
2005 թվականի ընթացքում ևս, միասնական սոցիալական ուղղվածություն ունեցող ներքին կորպորատիվ քաղաքականության շրջանակներում, բանկը.
- 1 մլն դրամ տրամադրել է Արդշինինվեստբանկի անվանական կրթաթոշակների համար տարբեր բուհերի ուսանողներին:
- Բարեգործական նպատակներով 2.5 մլն դրամ ֆինանսական օգնություն է հատկացրել Արհմիությանը՝ աշխատակիցներին սոցիալական աջակցության համար, որից 600 հազ դրամը՝ Արդշինբանկում աշխատած թոշակառուներին:
- ակտիվ մասնակցություն է ունեցել "Հայաստան" հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնին՝ փոխանցելով 17 մլն դրամ "Արցախի վերածնունդ" Արցախի սահմանամերձ շրջանների վերականգնման լայնածավալ ծրագրին.
- մոտ 3.5 մլն դրամի չափով անհատույց միջոցներ է տրամադրել "Զատիկ" մանկատանը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Բանկը նախատեսել է տրամադրել 45 մլն. դրամ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ծանրամարտի հավաքականի թիմին` 29-րդ Օլիմպիական խաղերին մասնակցությանը նախապատրաստելու համար, որից արդեն տրամադրել է 22.6 մլն. դրամ