Հարցազրույց Արդշինինվեստբանկ ՓԲԸ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի հետ
-Գերմանական Commerzbank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` SWIFT համակարգովկատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, միաժամանակ, բանկը AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպության կողմից ստացել է ISO 9001:2008 սերտիֆիկատ: Բանկի կողմից կառավարման համակարգի որակի կատարելագործմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են տարվում:
-Նախ կխոսենք Commerzbank-ի կողմից Արդշինինվեստբանկին տրված մրցանակի մասին: Մրցանակը փաստում է, որ SWIFT համակարգով իրականացված միջազգային փոխանցումները կատարվել են շատ բարձր որակով` միջազգային չափանիշներին համապատասխան: Փոխանցումների 99 տոկոսը կատարվել է STP (Straight Through Processing) ստանդարտներով` ավտոմատ, ինչը բացառում է մարդկային միջամտությունը և ապահովում է փոխանցումների իրականացման առավելագույն արագությունը: Ի դեպ, Commerzbank-ի մրցանակը միակը չէ և վերջինը չէ: Վերջերս, արտարժութային փոխանցումների կատարման պատշաճ մակարդակ և բարձր որակ ապահովելու համար, ամերիկյան Citibank-ի կողմից Արդշինինվեստբանկին շնորհվեց նմանատիպ երրորդ մրցանակը: Նշված մրցանակները հավաստումն են բանկի անձնակազմի արհեստավարժության և աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության: Դրանք, միաժամանակ, պարտավորեցնում են շարունակել փոխշահավետ համագործակցությունը արտերկրի մեր գործընկերների հետ` պահպանելով և ամրապնդելով կայուն և վստահելի գործընկերոջ համբավը: Սա հարցի առաջին հատվածի մասին:
Ինչ վերաբերվում է ISO վկայականին, անհրաժեշտ է նշել, որ Արշինինվեստբանկը 2008թ. AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպության կողմից արժանացել էր ISO 9001:2000 ստանդարտի համապատասխանության վկայականի, այնուհետև, ստանդարտի նոր մշակված տարբերակը գործածության մեջ մտնելուց հետո բանկի կողմից տարված աշխատանքների արդյունքում, նույն կազմակերպության կողմից, 2010թ. Արդշինինվեստբանկին շնորհվեց ISO 9001:2008 ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատը: Սերտիֆիկատի առկայությունը վկայում է, որ Բանկը մշտապես հատուկ կարևորություն է տալիս Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: Բանկում ստեղծվել է Որակի կառավարման խումբ, որի նպատակն է նպաստել մեր բանկի հաճախորդների պահանջների բավարարմանը, ինչպես նաև որակի նկատմամբ մշտական պատշաճ հսկողության և պարբերաբար աշխատանքների իրականացմամբ` բանկի գործարար գործընթացների արդյունավետության բարձրացմանը և որակի կառավարման համակարգի զարգացմանը: Ներկայումս բանկում մշակվում են հատուկ նոր գործիքներ հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելու, կարծիքները, առաջարկությունները հավաքագրելու և դրանց համապատասխան լուծումներ տալու նպատակով: Բանկային ծառայությունների մատուցման բարձր որակն ապահովելու նպատակով Որակի կառավարման ստորաբաժանման կողմից հետագայում մշակվելու և իրականացվելու են մի շարք միջոցառումներ, այդ թվում` սպասարկման կետերում իրականացվելու է որակի մոնիթորինգ: Համոզված եմ, այդ միջացառումները կնպաստեն հաճախորդների սպասարկման որակի պահպանմանն ու կատարելագործմանը:
-Որո՞նք են այն հիմնական թիրախային ուղղությունները, որոնք Բանկի աշխատանքայինծրագրերում նախանշված են այս տարվա մնացած հատվածի համար:
- Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ ունիվերսալ բանկ` մանրածախ բիզնեսիզարգացման շեշտադրմամբ: Գործունեության առաջնահերթություններից է լինելու նաև IT նոր տեխնոլոգիաների ներդնումն ու կիրառումը` բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների առավել բարձր որակ ապահովելու նպատակով:
-Ինչ քաղաքականություն է վարում բանկը՝ նոր մասնաճյուղերի բացման տեսանկյունից։
Նախ ցանկանում եմ նշել, որ Արդշինինվեստբանկն իր մասնաճյուղային ցանցի մեծությամբ երկրորդ է Հայաստանի բանկային համակարգում: Բանկն ունի 55 մասնաճյուղ ՀՀ ողջ տարածքում և Արցախում, որոնք մատուցում են ունիվերսալ բանկային ծառայություններ: Մեր կողմից վարվում է ինչպես մասնաճյուղային ցանցի ընդլայնման, այնպես էլ գործող մասնաճյուղերի զարգացման և արդիականացման քաղաքականություն: Յուրաքանչյուր տարի, բանկում պլանավորվում է հաջորդ տարվա մասնաճյուղերի վերանորոգման և նոր մասնաճյուղերի բացման գործընթացները` բանկում ներդրված ստանդարտներին և Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխան: 2011-2012թթ բանկը պլանավորում է մասնաճյուղային ցանցը համալրեր ևս 3-4 նոր մասնաճյուղերով, որոնց միջոցով ակնկալվում է ընդլայնել բանկի ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` դրանք հասանելի դարձնելով հաճախորդների առավել լայն շրջանակների համար:
-Ինչպիսի՞ կադրային քաղաքականություն է վարում բանկը, ովքե՞ր կարող են լինել Ձերաշխատակիցները, ինչպիսի՞ն է բանկի մոտեցումը նորավարտ աշխատակիցներ ներգրավելու տեսանկյունից:
-Արդշինինվեստբանկում գիտակցում ենք, որ անձնակազմը բանկի ռազմավարական ակտիվն է, և այդ մասով կատարվող ծախսերը երկարաժամկետ ներդրումներ են բանկի բիզնեսի զարգացման գործընթացում: Բանկի կադրային քաղաքականությունն ուղղված է գործուն կադրային համակարգի ստեղծմանն ու պահպանմանը, որը մենք իրականացնում ենք հետևյալ հիմնական ուղղություններով. նախ բանիմաց և որակյալ աշխատակիցների հավաքագրում: Բանկը խրախուսում է մրցութային կարգով աշխատակիցների ներգրավումը` ապահովելով աշխատանքային բարենպաստ պայմաններ և առաջընթացի հնարավորություն: Երկրորդ ուղղությունը, դա աշխատակիցների շարունակական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունների ապահովումն է: Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են սեմինար պարապմունքներ և դասընթացներ, որոնք իրականացնելիս օգտագործվում է ինչպես բանկի մասնագիտական ներուժը, այնպես էլ ներգրավելով տեղական և միջազգային մասնագիտացված կազմակերպություններ: Երրորդը մոտիվացիոն մեխանիզմների կիրառումն ու կատարելագործումն է: Աշխատաշուկայում մրցունակ և բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու, աշխատակիցների աշխատանքային բավարարվածությունը բարձրացնելու նպատակով կիրառվում են նյութական և ոչ նյութական խրախուսման մեթոդներ, իրականացվում են կորպորատիվ մշակույթի զարգացմանն ուղղված աշխատանքներ: Հաջորդ կարևոր գործոնը աշխատակիցների աշխատանքի արդյունավետության գնահատումն է, ինչի նպատակով պարբերաբար իրականացվում են որակավորման ստուգման քննություններ:
Ասեմ, որ Արդշինինվեստբանկի աշխատակից կարող են դառնալ բոլոր այն անձիք, որոնք ունեն նախ համապատասխան մասնագիտական կրթություն, գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև սովորելու և գիտելիքներն անընդհատ զարգացնելու կարողություն և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ բանկի զարգացման գործում:
Բանկը հնարավորություն է տալիս նորավարտ մասնագետներին մրցութային կարգով ընդունվել աշխատանքի` նախ որպես փորձնակ, որից հետո նրանք անցնում համապատասխան ուսուցման պրոցեսներով` պրակտիկ աշխատանքի միջոցով: Մասնավորապես իրականացվում են սեմինար պարապմունքներ, ավագ գործընկերների հետ փորձի փոխանակում և իհարկե, որակավորման ստուգում` ատեստացիա: Արդշինինվեստբանկը միշտ պատրաստ է իր աշխատակիցների շարքերը համալրել բանիմաց, խելացի և երիտասարդ կարդրերով:
-Խնդրում եմ որպես վերջաբան պատմել որևէ բանկային մասնագիտական անեկդոտ կամաշխատանքային զավեշտալի պատմություն Ձեր պրակտիկայից։
-Պատմածս անեկդոտ չէ, այլ ուղղակի զավեշտի հասնող ճշմարտություն` "ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, ասում են պարզվել է, որ Հայաստանում ամենահանրահայտ տպագիր պարբերականը դրամն է":
Banker.am կայք, 17.06.2011