Դեկտեմբերի 26-ին ժամը 11-ին 'Մարիոտ-Արմենիա' հյուրանոցում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) կողմից բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուն: Մամլո ասուլիսին մասնակցում էին Արդշինինվեստբանկի Վարչության Նախագահ Արամ Անդրեասյանը, IFC երևանյան գրասենյակի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, ԿԲ փոխնախագահ Արթուր Ջավադյանը, ինչպես նաև Արդշինինվեստբանկի այլ ղեկավարներ: Բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը իր
ելույթում ընդգծեց Բանկի համար կարևոր նշանակություն ունեցող համաձայնագրի ստորագրման մասին: