Բանկային համակարգը երկրի տնտեսության ամենադինամիկ զարգացող հատվածն է, - ասում է "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ Տնօրեն Արամ Անդրեասյանը: Նրա խոսքերով բանկային համակարգի ակտիվները աճել են մոտ 15 անգամ 2005 թ-ին կազմելով ՀՆԱ-ի մոտ 20%`1995թ. 57% դիմաց: Չնայաց այդ աճին` Հայաստանում դեռ ցածր է ֆինանսական միջնորդության մակարդակը զարգացած երկրների համեմատ: Պետք է նշել, որ մեր երկրում չափազանց մեծ ծավալ են կազմում "ներքնակների տակի փողերը", ինչը նշանակում է որ մեր հասարակությանը պատկանող ազատ միջոցները դեռևս չեն աշխատում ի շահ այդ նույն հասարակությանը,- ասում է Ա. Անդրեասյանը: Նա նաև արտահայտեց այն միտքը, որ այս տարում Հայաստանի բանկային համակարգը էապես ազդել է երկրի տնտեսության վրա: Բանկերը տրամադրում են վարկեր թե' խոշոր ձեռնարկություններին, թե' բնակչությանը` խթանելով նաև փոքր և միջին բիզնեսի զարգացումը: 

Կենտրոնական Բանկը անկախության 15 տարիների ընթացքում էական դեր է կատարել բանկային համակարգի ձևավորման վրա, - ասում է Ա. Անդրեասյանը: Նրա կարծիքով Հայաստանի անկախության ընթացքում ԿԲ քաղաքականությունը ուղված էր այնպիսի միկրոկլիմատի ստեղծմանը, որը կհամապատասխաներ միջազգային չափանիշներին և գրավիչ կլիներ միջազգային ներդրողների համար: Խոսքը վերաբերում է ինչպես հաշվապահական հաշվառման չափանիշներին և նորմատիվային պահանջներին, այպես էլ բանկային բիզնեսին, կորպորատիվ կառավարման կուլտուրային, -ասում է Ա. Անդրեասյանը:
Իր բառերով ԿԲ-ի կողմից ընդունված նորմատիվային ակտերը պաշտպանում են թե' ավանդատուների և թե' վարկառուների շահերը, մեծացնում են բանկային համակարգի նկատմամբ վստահությունը:

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ 21.09.06