
«Այս կիսամյակի
արդյունքները մեզ համար բացարձակ ռեկորդ են։ Սա ոչ միայն բանկի հաճախորդամետ և թափանցիկ
գործունեության արդյունքն է, այլև Հայաստանի տնտեսության աճին և կայունությանը մեր
հավատարմության ապացույցը», — նշեց բանկի Ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը։
2025թ․
հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է շուրջ 570 000, որոնց
սպասարկում են բանկի՝ 2 300-ից ավելի աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում գործունեություն
ծավալող 72 մասնաճյուղերի միջոցով։ Բացի մասնաճյուղերում սպասարկվելու հնարավորությունից,
բանկն իր հաճախորդների բոլոր խմբերին առաջարկում է իրենց կարիքներին համապատասխանեցված
ճկուն և ապահով հեռահար ծառայությունների ամբողջական փաթեթ։