Արդշինբանկի Visa Platinum և Visa Infinite քարտապանները անմիջապես տանը ՊՇՌ անվճար թեստ հանձնելու հնարավորություն ունեն:
Ինչպե՞ս կարող եք թեստ հանձնել
1. Թեստը պատվիրելու համար պետք է օգտագործել Visa Concierge չաթբոթը կամ +8 499 753 10 61 հեռախոսով կապ հաստատել կոնսիերժ ծառայության աշխատակցի հետ:
2. Visa-ի կոնսիերժ ծառայությունը գրանցում է դիմումը և կապ է հաստատում հաճախորդի հետ՝ բոլոր մանրամասները (ժամը, կոնտակտները, հասցեն) ճշտելու նպատակով:
3. Աջակցման ծառայությունն առաջիկա թեստի մասին հաճախորդին ուղարկում է կրկնակի հիշեցում՝ թեստավորման օրվանից մեկ օր առաջ, ինչպես նաև թեստավորումից կես ժամ առաջ:
4. Թեստավորումից հետո քարտապանն արդյունքների մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով:
Պայմաններ
Visa Concierge chatbot-ի հետ կարող եք կապ հաստատել Telegram-ի կամ Viber-ի միջոցով՝ QR կոդով կամ հղումով՝
Telegram Viber
