
| Ուժի մեջ է 25.03.2026թ․-ից | |||
|
|
Վճարային քարտի տեսակը |
Mastercard Standard |
|
|
|
Վճարային քարտի արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
|
Հիմնական միջնորդավճարներ |
|||
|
1.1. |
Քարտի տրամադրում (թողարկում) 1 |
Ծառայությունը հասանելի չէ |
Ծառայությունը հասանելի չէ |
|
1.2. |
Քարտի սպասարկման վճար, եթե նախորդ ամսվա ընացքում7 հաշվի միջին օրական մնացորդը գերազանցել է 100,000 ՀՀ դրամը |
Անվճար |
Անվճար |
|
1.3. |
Քարտի սպասարկման վճար, եթե նախորդ ամսվա ընացքում7 հաշվի միջին օրական մնացորդը պակաս է եղել 100,000 ՀՀ դրամից2 |
400 ՀՀ դրամ ամսական |
400 ՀՀ դրամ ամսական |
|
1.4. |
Կից քարտի տարեկան սպասարկման վճար |
200 ՀՀ դրամ ամսական |
200 ՀՀ դրամ ամսական |
|
1.5. |
Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ3 |
|
|
|
1.5.1. |
- Բանկի բանկոմատներում քարտով |
0% մինչև օրական 500,000 ՀՀ դրամ գործարքների դիմաց և 0.5% օրական 500,000 ՀՀ դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց |
0% մինչև օրական գործարքի հաշվառման օրվա Բանկի առքի փոխարժեքով 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք գործարքների դիմաց և 0.5% օրական 1,000 ԱՄՆ դոլար նույն սկզբունքով հաշվարկված սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց |
|
1.5.2. |
- Բանկի կանխիկացման կետերում |
1.0% |
|
|
1.5.3. |
- Բանկի բանկոմատներում թվայնացված քարտով |
0.5% |
0.5% |
|
1.5.4. |
- Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում քարտով, այդ թվում թվայնացված |
1.5% |
1.5% |
|
1.5.5. |
- Այլ բանկերի կանխիկացման կետերում |
2% նվ. 1,500 ՀՀ դրամ |
2% նվ. 1,500 ՀՀ դրամ |
|
1.5.6. |
- Այլ բանկերի բանկոմատներում, ներառյալ թվայնացված քարտով |
2% նվ. 1,500 ՀՀ դրամ |
2% նվ. 1,500 ՀՀ դրամ |
|
1.5.7. |
- Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից (կիրառելի է նաև քարտի և քարտային հաշվի փակման դեպքում) |
Համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների
|
|
|
1.6. |
Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
|
1.6.1. |
- Բանկի դրամարկղից |
անվճար |
անվճար |
|
1.6.2. |
- Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ |
Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների |
|
|
1.6.3. |
- Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
1.0% |
1.0% |
|
1.6.4. |
- Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում չսպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
1․5% |
1․5% |
|
1.7. |
Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք4 |
|
|
|
1.7.1. |
Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 5,000,000 ՀՀ դրամից կամ 10,000 ԱՄՆ դոլարից |
2.0% |
0.5% |
|
1.7.2. |
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 5,000,000 ՀՀ դրամից կամ 10,000 ԱՄՆ դոլարից |
0% |
0% |
|
1.8. |
Վճարային տերմինալներում քարտերի միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարման միջնորդավճար |
0% |
0% |
|
1.9. |
Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back) |
- |
|
1 Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:
2 Վճարային քարտի սպասարկման վարձը չի գանձվում Բանկում ներդրված 1.000.000 ՀՀ դրամ, 2.500 ԱՄՆ դոլար, 2.000 Եվրո և ավել ժամկետային ավանդի առկայության, կամ նույն գումարի և ավել բանկի պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում` Դեբետային (հաշվարկային) քարտի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
3 Կանխիկացման համակարգը աշխատում է հետևյալ տարբերակով`
Հաճախորդը կարող է օրական մինչև 500.000 դրամ ստանալ առանց միջնորդավճար վճարելու Բանկի և Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում: Միանվագ 500.000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի կամ հանրագումարային օրական 100000 դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող գործարքի դիմաց գանձվում է միջնորդավճար՝ գործարքի գումարի նկատմամբ, որը սահմանված է այն բանկոմատի համար որտեղ իրականացվում է գործարքը: Օրինակ` հաճախորդը հանել է 350.000 դրամ ԱրՔա համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից, որից հետո նույն օրը հանել է 200.000 դրամ Արդշինբանկի բանկոմատից և նորից 30.000 ԱրՔա համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից: Այս դեպքում հաճախորդից կգանձվի 350000*0+200000*0.5%+30000*1%= 1300 դրամ:
Եթե հաճախորդը օգտվում է ԱրՔա համակարգին չմիացված բանկոմատից, ապա այդ գործարքը նույն տրամաբանությամբ մասնակցում է վերը նշված հաշվարկին տվյալ գործարքի Arca պրոցեսինգային ընկերության փոխհաշվարկում հայտնվելու օրը:
4 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:
Օրինակ` 1,000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար
Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ “Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբրերության հաշվարկում” Կանոնակարգ 8/02-ով:
Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:
5Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:
6 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:
7 Տվյալ պարագայում ամիս է համարվում քարտային պայմանագիրը կնքված համարվելու օրվանից մինչև հաջորդ ամիս տվյալ օրվանը նախորդ օրն ընկած ժամանակահատվածը:
Բանկի Ծառայությունների փաթեթներում վճարային քարտերի վերաբերյալ սույն սակագներից տարբերվող սակագներ սահմանված լինելու դեպքում՝ առաջնահերթություն է տրվում փաթեթներում սահմանված սակագներին:
Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ: