◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնությունների
կատարման ժամանակ գործող արտարժույթի փոխարկման պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի
Արտարժույթի
փոխանակում բաժնում։