◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝«Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնություններ
keyboard_arrow_down
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնությունների
կատարման ժամանակ գործող արտարժույթի փոխարկման պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի
Արտարժույթի
փոխանակում բաժնում։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Էսքրոու հաշիվը
keyboard_arrow_down
Էսքրոու հաշիվը մեկանգամյա գործարքի կատարման համար նախատեսված բանկային հատուկ հաշիվ է, որը նախատեսված է ապրանքների, ծառայությունների, գույքերի և այլ արժեքների առքուվաճառքի գործարքների կատարման դիմաց վճարման ապահովման համար:
Ո՞ր դեպքում է Բանկը գումարը վճարում է Էսքրոու պայմանագրում նշված կողմին
keyboard_arrow_down
Բանկը գումարը վճարում է Էսքրոու պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին:
Հաճախորդի պարտավորությունների դիմաց Էսքրոու հաշվի միջոցները կարո՞ղ են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել
keyboard_arrow_down
Միայն ստորև ներկայացված դեպքերում՝
- կապված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, Պայմանագրով և Կարգով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
- այդ միջոցները էսքրոու հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար Բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, կամ
- այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են, կամ