1.       Սույն կանոնները կարգավորում են «Արդշինբանկ» ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկությունների մշակման գործընթացը:

2.    Բանկը մշակում և պաշտպանում է ֆիզիկական անձի անձնական տվյալները՝ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների:

Սույն կանոններում օգտագործվող հասկացություններն ունեն Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված իմաստը:

3.    Ֆիզիկական անձանց անձնական տվյալները մշակում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1 ֆիզիկական անձի կամ նրա ներկայացուցչի (եթե լիազորագրով հատուկ նախատեսված է նման լիազորություն) համաձայնությամբ,

2 պայմանագրային հարաբերություններով ստանձնած պարտավորությունների շրջանակում նախատեսված պարտականությունները կատարելու համար,

3 ֆիզիկական անձանց կենսական շահերը պաշտպանելու համար,

4 հանրային շահերից բխող առաջադրանքի կատարման կամ լիազոր մարմնին տրված պաշտոնական լիազորությունների իրականացման համար,

5 Բանկի կողմից հետապնդվող օրինական շահերը պաշտպանելու համար:

4.      Օգտվելով Կայքից (Բանկի ardshinbank.am պաշտոնական կայք, Բանկի մոբայլ հավելված և սոցիալական ցանցեր) կամ տեխնիկածրագրային այլ միջոցների կիրառմամբ ֆիզիկական անձն ընդունում է Կայքում հրապարակված սույն կանոնները և տալիս է իր համաձայնությունը` սույն կանոններով ներկայացված եղանակով ֆիզիկական անձի անձնական տվյալների օգտագործման համար:

5.      Ֆիզիկական անձանց անձնական տվյալները Բանկի կողմից օգտագործվում են հետևյալ նպատակներով.

1) ֆիզիկական անձանց ինքնության հաստատման նույնականացման,

2)  ֆիզիկական անձանց կողմից ներկայացված անձնական տվյալների հավաստիության ապահովման ստուգում, ճշգրտում, թարմացում,

3)  ֆիզիկական անձանց հարցումներին պատասխանելու, թարմացումներ տրամադրելու և ծառայության հետ կապված կարևոր տեղեկություններ ուղարկելու,

4)  ֆիզիկական անձանց նախասիրությունների և վարքագծի հիման վրա Բանկի կողմից մատուցվող ծառայությունները բարելավելու և նոր ծառայություններ առաջարկելու,

5)  ֆիզիկական անձանց պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման, այդ թվում՝ սպասարկման որակի բարձրացման նպատակով Բանկի Կայքի բարելավման,

6)  Բանկի և ֆիզիկական անձանց միջև կնքված պայմանագրով ամրագրված պարտավորությունների իրագործման,

7)  հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանից բխող հետագա գործընթացների կառավարման,

8) Բանկային ծառայությունների մատուցման պայմաններում առկա տեղեկության տեղեկութունների փոփոխության փոփոխությունների մասին ծանուցելու,

9)  Բանկի օրինական շահերը պաշտպանելու, այդ թվում տեղեկատվական, ներառյալ կիբեռանվտանգության պահանջներն ապահովելու,

10)      ՀՀ օրենսդրության պահանջներն ապահովելու նպատակներով:

6. Կայքի աշխատանքի կատարելագործման, Կայքի օգտագործման վերաբերյալ ընդհանուր վիճակագրական տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև առավել հաճախորդակենտրոն ծառայություններ տրամադրելու նպատակով ավտոմատ կերպով կարող է հավաքագրվել և պահպանվել ֆիզիկական անձի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն` ներառյալ, սակայն չսահմանափակվելով, ֆիզիկական անձի կողմից օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ` սարքի տեսակը/մոդելը, զննարկիչների տեսակը` այդ թվում դրա հերթական տարբերակը (Google Chrome, Safari, այլ), օպերացիոն համակարգը` այդ թվում դրա հերթական տարբերակը (iOS, Android, այլ), Կայքի էջերը, որոնք այցելում է ֆիզիկական անձը, ժամանակահատվածը, որը ֆիզիկական անձն անցկացնում է Կայքում, աշխարհագրական տեղեկատվություն (Կայքի հաճախումները` ըստ երկրների), Կայքի հաճախումները տարբեր էլեկտրոնային միջավայրերից (այլ կայքերից, հավելվածներից և այլն), ֆիզիկական անձի կողմից Կայքում կատարվող գործողությունները` վերջինիս նախընտրությունները հասկանալու և հիշելու համար:

Ընդ որում, սույն կետում նշված տեղեկատվությունը ստացվում է բոլոր ֆիզիկական անձանց վերաբերյալ` կոնսոլիդացված (համախմբված) տեսքով: Այս տեղեկատվությունը քանակական է, չի պարունակում կոնկրետ ֆիզիկական անձի վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն և որևէ դեպքում չի կարող բավարար լինել կամ հնարավորություն ընձեռել նույնականացնել ֆիզիկական անձին:

7. Հավաքագրվող անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար Բանկը ձեռնարկում է անհրաժեշտ տեխնիկածրագրային և վարչակազմակերպչական բնույթի պաշտպանության միջոցներ՝ ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորումների, տեղեկատվական անվտանգությանն առնչվող ներքին իրավական ակտերի համաձայն:

8. Ֆիզիկական անձի անձնական տվյալները պահպանվում են մինչև սույն կանոնների 5-րդ կետով սահմանված նպատակների իրականացումը:

9. Ֆիզիկական անձի անձնական տվյալները Բանկը կարող է փոխանցել երրորդ անձանց ֆիզիկական անձի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում:

10. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքում ֆիզիկական անձի՝ Բանկին տրամադրված անձնական տվյալների ուղղման, ոչնչացման և (կամ) հավաքագրման, օգտագործման դադարեցման վերաբերյալ գրավոր դիմումն ուսումնասիրվում և ընթացքավորվում է ՀՀ օրենսդրությամբ և (կամ) Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով, եթե վերջինս չի սահմանափակում Բանկի իրավունքներն անձնական տվյալների մշակման համար անհրաժեշտ օրինական նպատակներին հասնելու համար: Դիմումի պատասխանը տրվում է ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմում կարող է ներկայացվել նաև non-compliance@ardshinbank.am էլեկտրոնային հասցեին:

11. Սույն կանոնների ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում Բանկի պաշտոնական կայքէջում տեղադրվելու պահից