Ձեռք բերեք վճարային քարտ, տնօրինեք ձեր միջոցները, կատարեք կանխիկացման գործարքներ և անկանխիկ վճարումներ:
-1.webp)
|
Ուժի մեջ է 25.03.2026թ․ |
||||
|
Visa Gold Debit Digital Card – Non-Resident |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
|
|
1. Հիմնական միջնորդավճարներ |
||||
|
1.1 |
Քարտի տրամադրում (թողարկում) |
25,000 ՀՀ դրամ |
25,000 ՀՀ դրամ |
25,000 ՀՀ դրամ |
|
1.2 |
Քարտի սպասարկման վճար |
Անվճար |
Անվճար |
Անվճար |
|
1.3 |
Կից քարտի սպասարկման վճար |
Չի տրամադրվում |
Չի տրամադրվում |
Չի տրամադրվում |
|
1.4 |
Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ1 |
|
|
|
|
1.6.1 |
- Բանկի բանկոմատներում |
0․5% |
0․5% |
0․5% |
|
1.6.2 |
- Բանկի կանխիկացման կետերում |
1.5% |
1.5% |
1.5% |
|
1.6.3 |
- Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում բացառությամբ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին սեփական պրոցեսինգի միջոցով կապ հաստատած բանկերի՝ Յունիբանկ, Ինեկոբանկ, Ամիօ բանկ |
1.5% |
1.5% |
1.5% |
|
1.6.4 |
- Այլ բանկերի կանխիկացման կետերում |
2%նվ․ 1,500 ՀՀ դրամ |
2%նվ․ 1,500 ՀՀ դրամ |
2%նվ․ 1,500 ՀՀ դրամ |
|
1.6.5 |
- Այլ բանկերի բանկոմատներում |
2%նվ․ 1,500 ՀՀ դրամ |
2%նվ․ 1,500 ՀՀ դրամ |
2%նվ․ 1,500 ՀՀ դրամ |
|
|
- Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից (կիրառելի է նաև քարտի և քարտային հաշվի փակման դեպքում) |
Համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների |
||
|
|
|
|
|
|
|
1.5 |
Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
|
|
|
- կանխիկ դրամական միջոցների մուտքագրում բանկի դրամարկղից 4 |
Անվճար |
Անվճար |
Անվճար |
|
|
- |
|
|
|
|
|
- Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ |
Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների |
||
|
|
- Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
Ծառայությունը հասանելի չէ |
||
|
|
- Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում չսպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in) |
Ծառայությունը հասանելի չէ |
||
|
1.6 |
Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք2 |
|
|
|
|
|
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 5,000,000 ՀՀ դրամից կամ 10,000 ԱՄՆ դոլարից կամ 10,000 Եվրոից |
3.0% |
0․5% |
0.1.0% |
|
|
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 5,000,000 ՀՀ դրամից կամ 10,000 ԱՄՆ դոլարից կամ 10,000 Եվրոից |
0% |
0% |
0% |
|
1.7 |
Վճարային տերմինալներում քարտերի միջոցով ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարման միջնորդավճար |
0% |
0% |
0% |
|
1.8 |
- Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back) |
- |
||
1 Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:
2 Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով:
3 Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:
4 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:
Օրինակ` 1,000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար
Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման կանոնավոր հաճախականության հետևանքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտբարերության հաշվարկումը» Կանոնակարգ 8/02-ով:
Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:
5 Մեկ քարտի հետ տրամադրվում է միայն մեկ վճարային մատանի։ Գործող քարտի համար վճարային մատանի պատվիրելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել քարտի վերաթողարկման դիմում։
6 Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:
7 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:
Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ:
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ՓԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
1.
PIN կոդը նախատեսված է անձնական օգտագործման համար և հանդիսանում
է վճարային քարտի չարտոնված օգտագործման դեմ պաշտպանության և հաճախորդի նույնականացման
միջոց:
2.
PIN կոդի պատրաստման և հաճախորդին տրամադրման գործընթացների
իրականացումը նախատեսում է գաղտնիության պահպանում, որի պարագայում PIN կոդը կարող
է իմանալ բացառապես քարտապանը, որին այն տրամադրվել է:
3. Քարտապանը PIN կոդը կարող է ստանալ փակ ծրարով կամ SMS-հաղորդագրության միջոցով: Ծրարով PIN կոդը ստանալիս հաճախորդը պարտավոր է ստուգել և համոզվել, որ PIN ծրարը տրամադրվում է իրեն անվնաս վիճակում, որի համար ստորագրվում է համապատասխան փաստաթուղթ: SMS-հաղորդագրության կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցով մեկանգամյա PIN կոդը հաճախորդը ստանում է Բանկի բանկոմատ քարտը մտցնելուց և «Միանգամյա PIN կոդի ստացում» ստեղնը սեղմելուց հետո։ Հաճախորդը պարտավոր է անմիջապես մուտքագրել SMS-հաղորդագրության կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ
միջոցով ստացված միանգամյա PIN կոդը բանկոմատ և գեներացնել նոր PIN կոդ: Բանկն իրավունք ունի ինքնուրույն որոշել PIN կոդի տրամադրման եղանակը:
4.
Քարտապանը պետք է պահպանի PIN կոդի գաղտնիությունը և այն հասանելի
չդարձնի այլ անձանց՝ քարտային միջոցների անվտանգության նկատառումներից ելնելով: Բանկը
պատասխանատվություն չի կրում քարտապանի կողմից իր PIN կոդը երրորդ անձանց հասանելի
դարձնելու հետևանքով քարտի ոչ օրինական և քարտապանի կողմից չարտոնված օգտագործման համար:
5.
Վճարային քարտի PIN կոդը չի օգտագործվում ինտերնետում կամ ոչ
երես առ երես գործառնություններ իրականացնելու համար: Ուստի քարտապանը չպետք է իր
PIN կոդը մուտքագրի ինտերնետում կամ ոչ երես առ երես այլ գործառնություններ կատարելու
ժամանակ:
6.
Քարտապանը կարող է փոխել իր PIN կոդը օգտվելով բոլոր այն ՖԳԻԱՍ-ներից,
որոնք սպասարկում են այդ ծառայությունը: PIN կոդը ՖԳԻԱՍ-ի միջոցով փոփոխելու ֆինանսական
և իրավական հետևանքների ռիսկը կրում է քարտապանը:
7.
Եթե քարտապանի մոտ առկա է համոզմունք կամ կասկած PIN կոդի՝ այլ
անձանց հասանելի դառնալու հետ կապված, ապա անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում
փոխել PIN կոդը՝ օգտվելով բոլոր այն ՖԳԻԱՍ-ներից, որոնք սպասարկում են այդ ծառայությունը:
8. PIN կոդի 3 (երեք) անգամ հերթական` անկախ փորձերի միջև ընկած ժամանակահատվածից, սխալ մուտքագրման դեպքում քարտի կիրառումը կկասեցվի, և գործարքների կատարումը կմերժվի, սակայն ԱԳՄ-ները չեն առգրավի վճարային քարտը վերադարձնելով այն հաճախորդին:
9.
Քարտի ապակասեցման համար քարտապանը կարող է հեռախոսազանգով դիմել
Բանկի Կոմունիկացիոն կենտրոն, որից հետո, քարտապանի նույնականացման համար բավարար հիմքերի
առկայության դեպքում, իրականացվում է քարտի ապակասեցում:
10. ՖԳԻԱՍ-ների կողմից առգրավված վճարային քարտերը տրամադրվում են քարտապաններին`
◾ եթե առգրավվել են Բանկի ԱԳՄ-ներում, քարտերի տրամադրումն իրականացվում է առգրավման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում
◾ եթե առգրավվել են Arca համակարգի անդամ բանկերի ԱԳՄ-ներում, քարտերի տրամադրումն իրականացվում է Բանկի Գլխամասային գրասենյակում` Բանկի կողմից քարտերը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում,
◾ եթե առգրավվել են Arca համակարգի անդամ չհանդիսացող բանկերի ԱԳՄ-ներում, քարտերի տրամադրումն իրականացվում է տվյալ բանկում գործող ներքին իրավական ակտերով սահմանված պայմաններով, և վերջինի կողմից քարտի ոչնչացման համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
11.
Բանկը պատասխանատվություն չի կրում այլ Բանկերի ԱԳՄ-ներում առգրավված
վճարային քարտերի` հաճախորդներին տրամադրման համար:
12.
Եթե հաճախորդը չի դիմում Բանկին վճարային քարտը առգրավվելուց
հետո 30 օրացուցային օրվա ընթացքում, Բանկը կարող է ոչնչացնել առգրավված վճարային քարտը:
13.
«Առգրավված քարտի տրամադրումը իրականացվում է քարտապանի կամ
նրա լիազորված անձի՝ Բանկ ներկայանալու և նույնականացվելու դեպքում, ընդ որում, առանձին
դեպքերում, Բանկի թույլտվությամբ, առգրավված վճարային քարտը կարող է տրամադրվել քարտապանին
կամ նրա լիազորված անձին նաև առգրավում իրականացրած բանկի կողմից:
14.
Առգրավված քարտի տրամադրման անհնարինության դեպքում քարտապանը
կարող է դիմել Բանկին վճարային քարտը վերաթողարկելու համար:
Բանկը պարտավոր է
1.
քարտապանին նոր թողարկված կամ վերաթողարկված վճարային քարտն
ուղարկել կամ Բանկի մասնաճյուղերում ստացման համար հասանելի դարձնել Վճարային քարտերի
կանոնների 3.3 կետում նախատեսված կարգով և ժամկետներում,
2.
ապահովել վճարային քարտի սպասարկումը` համաձայն Visa
International, MasterCard Worldwide, Arca, Mir վճարահաշվարկային համակարգերի կողմից
ընդունված կանոնների և Պայմանագրի,
3.
30-օրյա պարբերականությամբ քարտապանին տրամադրել քաղվածք` նրա
նախընտրած եղանակով,
4.
կանխիկ կամ անկանխիկ եղանակով իրականացնել գումարների մուտքագրումը
Քարտային հաշվին` ոչ ուշ, քան համապատասխան հանձնարարականի (այդ թվում՝ նաև վճարահաշվարկային
կազմակերպություններից և պրոցեսինգային ընկերությունից ստացված վճարահաշվարկային փաստաթղթերի)
և համապատասխան գումարի (կամ գումարը Բանկի հաշիվներին մուտքագրելու պարտավորության)
Բանկ մուտքագրելու օրվան հաջորդող բանկային օրը,
5.
կանխիկ կամ անկանխիկ եղանակով իրականացնել գումարների ելքագրումը
Քարտային հաշվից` ոչ ուշ, քան համապատասխան հանձնարարականի (այդ թվում՝ նաև վճարահաշվարկային
կազմակերպություններից և պրոցեսինգային ընկերությունից ստացված վճարահաշվարկային փաստաթղթերի)
Բանկ մուտքագրելու օրվան հաջորդող բանկային օրը:
6.
Վճարային քարտերի կանոնների 8.1 կետով սահմանված կարգով իրականացնել
գործարքների բողոքարկման գործընթացը,
7.
Վճարային քարտի կորստի վերաբերյալ քարտապանից ծանուցում ստանալուն
պես՝ կատարել վճարային քարտի գործողության կասեցում:
8.
քարտային հաշվի մնացորդին հաշվեգրել (կուտակել) և վճարել տոկոսներ`
Վճարային քարտերի կանոնների 4.11 կետով սահմանված կարգով,
9.
ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգով պահպանել
քարտապանի վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Քարտապանը պարտավոր է
1.
առաջարկ-դիմումը լրացնելիս՝ իր կամ իր կողմից տվյալ գործարքի
իրականացման համար պատշաճ կերպով լիազորված անձի վերաբերյալ տրամադրել հավաստի տեղեկություններ,
2.
իրականացնել գործարքներ միայն քարտային հաշվի մնացորդի (վարկային
սահմանաչափի), հավաստագրման և վճարային սահմանաչափերի սահմաններում,
3.
վճարել Բանկին վճարային քարտի և կից քարտերի և քարտային հաշվի
սպասարկման հետ կապված բոլոր վճարները և տուժանքը, որոնք բխում են Պայմանագրից և
Visa International, MasterCard Worldwide կամ Arca վճարահաշվարկային համակարգերի կանոններից,
4.
վճարել քարտային հաշվի գերածախս առաջանալու դեպքում 30 օրվա
ընթացքում, իսկ վճարային քարտի վարկավորված լինելու դեպքում` վարկային պայմանագրով
սահմանված կարգով և ժամկետներում մարել առաջացած գերածախսի գումարը և հաշվարկված տուժանքը,
5.
վճարային քարտի գործողության դադարեցման դեպքում ոչնչացնել այն
5 աշխատանքային օրվա ընթացքում,
6.
վճարային քարտի կամ կից քարտերի կորստի կամ քարտի վավերապայմանների
(ռեկվիզիտների) և (կամ) PIN-կոդի` այլ անձանց հասանելի դառնալու կասկած ունենալու դեպքում
այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին` վճարային քարտի կասեցման համար,
7.
նախկինում կորցրած վճարային քարտը կամ կից քարտերը գտնելու դեպքում
ոչնչացնել դրանք:
8.
չբողոքարկել PIN-կոդի մուտքագրմամբ իրականացված գործարքները`
դրանք իր կողմից չթույլատրելու և/կամ չիրականացնելու հիմքերով,
9.
6 (վեց) ամիս պահպանել վճարային քարտով կամ կից քարտերով իրականացված
գործարքների արդյունքում տրամադրված անդորրագրերը և բողոքարկման վերլուծության ընթացքում
Բանկի պահանջով ներկայացնել դրանք,
10. գործարքների վերաբերյալ
իր անհամաձայնությունը կամ բողոքը ներկայացնել Վճարային քարտերի կանոնների 8.1 կետով
սահմանված կարգով և ժամկետներում,
11.
10 օրացուցային օրվա ընթացքում Բանկին տեղեկացնել հեռախոսահամարի,
աշխատանքի, բնակության վայրի և նախկինում տրամադրված այլ տեղեկությունների (անձնական
տվյալների) փոփոխությունների մասին,
12. գործարքների իրականացման
ժամանակ սպասարկող աշխատակցի պահանջով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
13. առևտրի և սպասարկման
կետերում գնված ապրանքների կամ մատուցված ծառայությունների որակից դժգոհ լինելու և/կամ
ընդհանրապես ապրանքները կամ ծառայությունները չստանալու դեպքում նախևառաջ համապատասխան
կետից պահանջել պատշաճ որակի ապրանքի/ծառայության տրամադրում և միայն դրանից հետո դիմել
Բանկ` վճարված գումարի բողոքարկման գործընթաց սկսելու համար,
14. Բանկի պահանջով
փոխհատուցել բողոքարկվող գումարի հետգանձման հետ կապված Բանկի կատարած բոլոր ծախսերը,
15. երրորդ անձանց չփոխանցել
վճարային քարտը կամ կից քարտերը և PIN-կոդը,
16. Բանկից չպահանջել
գործարքների կատարման և քարտային հաշվին փաստացի հաշվանցման ժամանակահատվածում արտարժութային
փոխարժեքների տատանումից առաջացած հնարավոր կորուստների փոխհատուցում,
17. համաձայնվել Վճարային
քարտերի կանոնների 4.5 կետով սահմանված արտարժույթի փոխարկումների իրականացման կարգին
և փոխարժեքներին,
18. օտարերկրյա երկրների
օրենսդրությամբ ստանձնած հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն
իրականացնելու, պարտավորությունների պատշաճ կատարումը ապահովելու, այդ պարտավորությունների
ցանկացած փոփոխությունը բացահայտելու նպատակով, Բանկի առաջին իսկ պահանջով վերջինիս
տրամադրել ցանկացած տեղեկատվություն, հաշվետվություն և փաստաթուղթ` Բանկի սահմանած
ձևով, և ցանկացած այլ եղանակով համագործակցել Բանկի հետ,
19. Վճարային քարտերի
կանոններով սահմանված դեպքերում ոչնչացնել վճարային քարտը` վերջինիս մագնիսական ժապավենը
և (կամ) չիպը կտրատելու (դակելու) միջոցով,
20. խստորեն հետևել Պայմանագրին:
Սույն կետով սահմանված պատասխանատվությունը չի առաջանում, եթե գործարքը (գործառնությունը) կատարվել է վճարային քարտի վավերականության ժամկետի ավարտից 45 օր հետո (սկսած 46-րդ օրվանից)։
1.
Վճարային քարտով կամ դրա վավերապայմանների կիրառմամբ ցանկացած
գործարքի կատարման արդյունքում խնդիրների առաջացման դեպքում (այդ թվում՝ ավել գանձված
գումարներ, չառաքված կամ չտրամադրված ապրանքներ կամ ծառայություններ, առաքված ապրանքների
անհամապատասխանություն և այլն) քարտապանը կարող է սահմանված կարգով դիմել Բանկին գործարքի
բողոքարկման համար, եթե խնդիրը անմիջապես առևտրի և սպասարկման կետի հետ լուծելու բոլոր
հնարավոր միջոցներն ու տարբերակները սպառված են:
2.
Գործարքի բողոքարկում իրականացնելու համար քարտապանը Բանկի կողմից
սահմանված կարգով գրավոր դիմում է Բանկին: Ընդ որում, դիմումը կարող է ներկայացվել
ինչպես Բանկ այցելելու միջոցով, այնպես էլ հեռահաղորդակցման միջոցով Վճարային քարտերի
կանոնների 10.2.7 կետով սահմանված կարգով:
3.
Քարտապանը կարող է իր կողմից չվավերացված վճարային քարտով կամ
Priority Pass քարտով իրականացված գործարքների վերաբերյալ իր անհամաձայնությունը ներկայացնել
(բողոքարկել) գործարքը ներառող 30-օրյա պարբերականությամբ տրամադրվող քաղվածքը ստանալու
օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գործարքների դիմաց
բողոքարկում չստանալու դեպքում Քարտային հաշվին հաշվանցված գործարքները համարվում են
Քարտապանի կողմից ընդունված և այլևս բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ Վճարային
քարտերի կանոնների 8.1.4 կետում նկարագրված դեպքի:
4.
Քարտապանը իր քարտով կատարված գործարքի գծով բողոքարկման դիմումը
կարող է ներկայացնել քաղվածքը ստանալու օրվանից ոչ ուշ քան 55 օրը, եթե դիմումին կից
ներկայացնում է Վճարային քարտերի կանոններով սահմանված ժամկետում բողոքարկման դիմում
ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր:
5.
Քարտապանի կողմից իր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ
դիմում-պահանջը ներկայացնելուց հետո Բանկը ոչ ուշ, քան դիմում-պահանջը ներկայացնելուց
հետո 90-րդ օրը.
1)
հատուցում է քարտապանի հաշվից դեբետագրված միջոցները, կամ
2)
մերժում է քարտապանի կողմից ներկայացված դիմում-պահանջում նշված
գումարը հատուցելու պահանջը, եթե.
ա.
խախտվել են Վճարային քարտերի կանոններով սահմանված դիմում-պահանջի ներկայացման ժամկետները,
կամ
բ.
քարտապանի կողմից խախտվել են Վճարային քարտերի կանոններով կամ Պայմանագրով սահմանված
դրույթները, որոնց հետևանքով են ի հայտ եկել քարտապանի կողմից չվավերացված գործարքները,
կամ
գ.
Բանկն ունի հիմնավոր փաստեր, որոնք հիմք են հանդիսանում բողոքարկված գործարքները, որպես
քարտապանի կողմից կատարված զեղծարարություն/խարդախություն բնութագրելու համար:
6.
Վճարային քարտերի կանոնների 8.1.5-րդ կետի 2 ենթակետի «բ» պարբերության
իմաստով Պայմանագրով սահմանված դրույթների խախտում է համարվում.
7.
Քարտապանի կողմից վճարային քարտով գործառնությունների կատարման
անվտանգությունը ապահովելու նպատակով Կանոններով սահմանված անհրաժեշտ կամ ցանկալի միջոցառումները
չիրականացնելը, այդ թվում, բայց ոչ միայն, Կանոնների 4.6.6-4.6.9 կետերով սահմանված
գործողությունները չիրականացնելը կամ գործողություններից ձեռնպահ չմնալը:
8.
Քարտապանի կողմից Վճարային քարտերի կանոնների 7 գլխի դրույթներից
յուրաքանչյուրի խախտումը կամ ոչ պատշաճ իրականացումը,
9.
Վճարային քարտերի կանոնների 7.4 ենթագլխի դրույթների համաձայն
կամ Բանկին հասանելի դարձած տեղեկատվության վերլուծության հիման վրա կասեցված քարտի
ապակասեցումը Քարտապանի նախաձեռնությամբ, որից հետո տեղի է ունեցել զեղծարարություն
կամ խարդախություն,
10. Քարտապանի կողմից
Պայմանագրի ցանկացած դրույթի խախտում կամ Կանոններով սահմանված դրույթներին ոչ համապատասխան
գործողությունը կամ անգործությունը, որի հետևանքով ի հայտ է եկել քարտապանի կողմից
չվավերացված գործարք:
11.
Վճարային քարտերի կանոնների 8.1.5 կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության
իմաստով բողոքարկված գործարքները որպես քարտապանի կողմից կատարված զեղծարարություն/խարդախություն
բնութագրելու համար հիմնավոր փաստ է համարվում, այդ թվում, բայց ոչ միայն, գործարքի
կատարումը PIN կոդի գործածմամբ:
12. Բանկը որևէ պատասխանատվություն
չի կրում վճարային քարտով կամ Priority Pass քարտով իրականացված, քարտապանի կողմից
վավերացված գործարքների համար, սակայն նման գործարքները քարտապանի կողմից բողոքարկվելու
դեպքում, ուսումնասիրում է համապատասխան դիմում-պահանջները՝ Վճարային քարտերի կանոնների,
ՀՀ օրենսդրության և համապատասխան վճարահաշվարկային համակարգի կանոններին համապատասխան:
Բանկը քարտապանի կողմից վավերացված գործարքներրի վերաբերյալ ներկայացված դիմում-պահանջները
ուսումնասիրում է, եթե դրանք ներկայացվել են գործարքի հաշվանցումից հետո 50 օր ժամկետում:
Նշված ժամկետում գործարքների գծով բողոքարկման դիմում չստանալու դեպքում Քարտային հաշվին
հաշվանցված գործարքները համարվում են Քարտապանի կողմից ընդունված և այլևս բողոքարկման
ենթակա չեն: Նման գործարքները բողոքարկվելու դեպքում Բանկը հաճախորդին պատասխանը ներկայացնում
է առավելագույնը 50 օր ժամկետում, եթե վճարահաշվարկային համակարգի կանոններով այլ ժամկետներ
նախատեսված չեն: Ընդ որում, գործարքը համարվում է վավերացված քարտապանի կողմից, այդ
թվում, բայց ոչ միայն, այն դեպքերում, երբ այն կատարվել է PIN կոդի մուտքագրմամբ և
(կամ) ինտերնետ միջավայրում պաշտպանված գործառնությունների համար սահմանված վճարային
քարտի և (կամ) հաճախորդի իրական անձնական տվյալների)
մուտքագրմամբ (որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի չլիներ այլ անձանց),
3D Secure համակարգի, բիոմետրիկ տվյալների, կամ բանկի մոբայլ հավելվածում իր կողմից
ձևավորված անցակոդի կիրառմամբ:
13. Բանկը, քարտապանի
կողմից գործարքի վերաբերյալ դիմում-պահանջ ստանալու դեպքում, նախաձեռնում է գումարների
հետգանձման գործընթաց, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն համապատասխան վճարահաշվարկային
համակարգի կանոնների բողոքարկվող գործարքի համար հետգանձման հնարավորություն նախատեսված չէ: Բանկի կողմից նախաձեռնված
հետգանձման գործընթացի արդյունքում քարտապանի դիմում-պահանջը մերժվում է, եթե նախաձեռնված
հետգանձման գործընթացը չի կարող լուծվել Բանկի օգտին, կամ քարտապանի կողմից դիմում-պահանջի
ներկայացման ժամկետն այնպիսին է, որ Բանկը համապատասխան վճարահաշվարկային համակարգի
կանոններով հետգանձման գործընթացի համար նախատեսված ժամկետներում հնարավորություն չունի
իրականացնել այն, բացառությամբ այն դեպքերի, երբ քարտապանի կողմից բողոքարկվում է իր
կողմից չվավերացված գործարք և բողոքը ենթակա է բավարարման Վճարային քարտերի կանոնների
8.1.5 կետին համապատասխան:
14. Այն դեպքում, երբ
քարտապանի կողմից բողոքարկվող գործարքը սպասարկվել է այլ բանկի կողմից, և սպասարկող
բանկը մերժում է հետգանձման դիմումը, Բանկը ուսումնասիրում է սպասարկող բանկի կողմից
ներկայացված պատասխանը և տեղեկացնում է Հաճախորդին հետգանձման գործընթացի ավարտի մասին, կամ առաջարկում
է դիմել Բանկ՝ բողոքարկման գործընթացի երկրորդ փուլը համապատասխան վճարահաշվարկային
համակարգի կանոններին համաձայն նախաձեռնելու խնդրանքով:
15. Եթե քարտապանի հետգանձման
գործընթաց ենթադրող դիմում-պահանջի շրջանակներում քարտապանի քարտային հաշին Բանկի կողմից
փոխանցվել են գումարներ, սակայն հետագայում գործարքը սպասարկած բանկի կողմից կամ վճարահաշվարկային
կանոններին համապատասխան հետգանձման դիմումը մերժվել է, սույնով Քարտապանը համաձայնություն
է տալիս Բանկին՝ իր հաշվին փոխանցված գումարները առանց իր լրացուցիչ համաձայնության
գանձելու վերաբերյալ:
16. Քարտապանի կողմից
ներկայացված դիմում-պահանջների ուսումնասիրության ընթացքում Բանկը կարող է քարտապանից
պահանջել լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր:
1.
Վճարային քարտի կորստի կամ հափշտակման դեպքում քարտապանը կարող
է դիմել Բանկին` փոփոխված վավերապայմաններով վճարային քարտ վերաթողարկելու նպատակով:
2.
Վճարային քարտի վերաթողարկումն իրականացվում է Բանկի սակագներին
համապատասխան` դիմումը ստանալուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում:
3.
Բանկը վճարային քարտի վավերականության ժամկետի ավարտից 2 ամիս
առաջ կարող է ինքնաշխատ կերպով իրականացնել վճարային քարտի ժամկետային վերաթողարկում:
Ընդ որում վերաթողարկման ենթակա են վերաթողարկման պահին գործող կարգավիճակ ունեցող
և չկասեցված վճարային քարտերը: Եթե Վճարային քարտի ժամկետային վերաթողարկման պահին
տվյալ քարտատեսակը Բանկի կողմից այլևս չի թողարկվում, Բանկը քարտապանի համար կարող
է թողարկել այլ վճարային քարտ, որը հնարավորինս համարժեք է վերաթողարկման ենթակա վճարային
քարտի տեսակին, պայմաններին: Ընդ որում, ժամկետային վերաթողարկման դեպքում չանհատականացված
քարտերը վերաթողարկվում են՝ որպես նույն քարտատեսակի ստանդարտ սակագնային փաթեթով դեբետային
քարտեր, և սպասարկվում այդ փաթեթի համար նախատեսված պայմաններով:
4. Բանկը վճարային քարտի վավերականության ժամկետի ավարտի դեպքում ինքնաշխատ կերպով իրականացնում է վճարային քարտի ժամկետային վերաթողարկում, եթե տվյալ քարտատեսակի տրամադրման և սպասարկման սակագներով և պայմաններով այլ բան նախատեսված չէ, հետևյալ դեպքերում․
Դեբետային (հաշվարկային) քարտերի համար՝
◾ Վճարային քարտի վերաթողարկման որոշումը կայացնելու ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում առկա է քարտային հաշվով կատարված դեբետային կամ կրեդիտային (բացառությամբ տոկոսների վճարման գործարքի) առնվազն մեկ գործարք և (կամ),
◾ եթե քարտի գործողության ժամկետի ավարտին նրան կցված է գործող վարկային գիծ:
Վարկային քարտերի համար`
◾ Եթե Վարկային քարտին կցված գործող վարկային գծի ժամկետը գերազանցում է վճարային քարտի ժամկետի ավարտը:
5. Եթե քարտապանը չի ցանկանում վերաթողարկել իր վճարային քարտը, նա պարտավոր է վճարային քարտի վավերականության ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնել այդ մասին Բանկին: 3-րդ կետով սահմանված դեպքում վճարային քարտի թողարկման կամ թողարկված քարտով սպասարկվելու մասին քարտապանի կողմից Բանկին Վճարային քարտերի կանոններում նշված կարգով անհամաձայնություն չհայտնելու դեպքում Բանկի և Քարտապանի միջև հարաբերությունները շարունակվում են Պայմանագրով և Վճարային քարտերի կանոններով սահմանված կարգով:
6.
Եթե քարտապանը վճարային քարտի վերաթողարկում իրականացնելուց
հետո 3 ամսվա ընթացքում չի դիմում Բանկին վճարային քարտը ստանալու համար, Բանկը կարող
է ոչնչացնել վերաթողարկված քարտը:
1.
Քարտի դիմերեսի և դարձերեսի դաշտերը (մասնավորապես քարտի մագնիսական
ժապավենը) պարունակում են վճարային քարտի վերաբերյալ տվյալներ, որոնք այլ անձանց հասանելի
լինելու դեպքում կարող են պատճառ հանդիսանալ քարտով զեղծարարություն կատարելու համար:
2.
Եթե քարտապանի մոտ առկա է համոզմունք կամ կասկած վճարային քարտի
վավերապայմանների՝ այլ անձանց հասանելի լինելու և չարտոնված օգտագործման վտանգի հետ
կապված, ապա անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել Բանկին:
3.
Քարտապանը պետք է պահպանի PIN կոդի գաղտնիությունը և այն հասանելի
չդարձնի այլ անձանց՝ քարտային միջոցների անվտանգության նկատառումներից ելնելով:
4.
Վճարային քարտի PIN կոդը չի օգտագործվում ինտերնետում կամ ոչ
երես առ երես գործառնություններ իրականացնելու համար, ինչպես նաև փոստային կամ հեռախոսային
պատվերի գործառնությունների դեպքում: Ուստի քարտապանը չպետք է իր PIN կոդը չպետք է
տրամադրի որևէ պատրվակով, մուտքագրի ինտերնետում կամ ոչ երես առ երես այլ գործառնություններ
կատարելու ժամանակ:
5.
Եթե քարտապանի մոտ առկա է համոզմունք կամ կասկած PIN կոդի՝ այլ
անձանց հասանելի դառնալու հետ կապված, ապա անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում
փոխել PIN կոդը՝ օգտվելով բոլոր այն ՖԳԻԱՍ-ներից, որոնք սպասարկում են այդ ծառայությունը:
6.
SMS հավաստագրման ծառայությունը թույլ է տալիս քարտապանին նշել
որևէ գումար և այդ գումարին հավասար կամ դրանից բարձր գումարի ցանկացած հավաստագրման
դեպքում ստանալ SMS հաղորդագրություն: Հաշվի առնելով այն, որ վճարային քարտերով գործառնությունների
մեծամասնությունն իրականացվում են հավաստագրում ստանալուց հետո, քարտապանը հնարավորություն
ունի արդյունավետ կերպով և ժամանակի իրական ռեժիմում տեղեկանալ ցանկացած հավաստագրվող
գործարքի իրականացման մասին: Ծառայությունը հատկապես կարևոր է վճարային քարտի զեղծարար
օգտագործումը կանխելու համար:
7.
Ինտերնետ միջավայրում վճարային քարտը օգտագործելիս՝ քարտապանը
պետք է ուշադրություն դարձնի զննարկիչի (browser) համապատասխան դաշտում «փականի նշանի»
(https) առկայության վրա, Secure Sockets Layer (SSL) կամ Secure Web Site գրառումները
վկայում են այն մասին, որ միայն քարտապանը և առևտրի կետը հնարավորություն ունեն դիտելու
վճարման մանրամասնությունները:
Զեղծարարության
դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացում
1.
Բանկը վճարային քարտով զեղծարարության հնարավոր դեպքերը կանխարգելու
նպատակով կարող է իրականացնել վճարային քարտերի կամ գործարքների ինքնաշխատ կասեցում,
եթե կատարված գործարքները, համաձայն Բանկի կողմից սահմանված ներքին չափանիշների, համարվում
են միջին կամ բարձր ռիսկայնության:
2.
Բանկի կողմից վճարային քարտերի կամ գործարքների կասեցման համար
հիմք հանդիսացած գործարքի կատարումը Քարտապանի կողմից կատարվելու փաստը վերջինիս կողմից
հավաստվելու դեպքում, Բանկը քարտապանի նախաձեռնությամբ կարող է իրականացնել վճարային
քարտի և գործարքների ապակասեցում:
Վճարային քարտի
պահպանումը
1.
Քարտապանը վճարային քարտը պետք է պահպանի այլ անձանց համար անհասանելի
վայրում և լինի ուշադիր քարտի նկատմամբ` հատկապես հասարակական վայրերում:
2.
Քարտապանը չպետք է բարձրացնի իր հավաստագրման սահմանաչափերն
առանց խիստ անհրաժեշտության, քանի որ հավաստագրման սահմանաչափը նվազեցնում է այլ անձանց
կողմից քարտի չարտոնված օգտագործման դեպքում առաջացող ռիսկերը:
3.
Քարտապանը վճարումներ կամ կանխիկացում իրականացնելիս՝ չպետք
է իր քարտը տրամադրի որևէ այլ անձանց, բացի համապատասխան աշխատակցից (գանձապահից):
4.
Քարտապանը չպետք է վստահի իր վճարային քարտը ցանկացած այլ անձի:
Անհրաժեշտության դեպքում նրանց համար պետք է պատվիրել նույն հաշվին կցված կից քարտեր:
Վճարային քարտի
օգտագործումը ՖԳԻԱՍ-ի միջոցով
1.
ՖԳԻԱՍ-ով կամ այլ ինքնասպասարկման սարքի միջոցով գործարք կատարելիս՝
քարտապանը պետք է ուշադրություն դարձնի սարքի արտաքին տեսքին, քարտի ընդունման անցքին
և ստեղնաշարին: Օտարածին սարքերի, տեսահսկման համակարգերի, լարերի առկայության կամ
այլ կասկածների դեպքում Բանկը խորհուրդ է տալիս օգտվել այլ ՖԳԻԱՍ-ից կամ ինքնասպասարկման
սարքից:
2.
Քարտապանը չպետք է օգտվի ՖԳԻԱՍ-ից և այլ ինքնասպասարկման սարքերից
մութ և անմարդաշատ վայրերում, եթե մոտակայքում նկատվում են կասկածելի անձինք:
3.
ՖԳԻԱՍ-ներից և այլ ինքնասպասարկման սարքերից օգտվելիս՝ PIN ծածկագրի
մուտքագրումը քարտապանը պետք է իրականացնի այնպես, որ այն տեսանելի չլինի այլ անձանց:
Քարտապանը չպետք է ընդունի քարտից գումար կանխիկացնելու համար օգնություն ցուցաբերելու
վերաբերյալ կողմնակի անձանց առաջարկները:
Վճարային քարտի
օգտագործումը առևտրի կետերում
1.
Քարտապանը առևտրի և սպասարկման կետում գործարք կատարելիս՝, պարտավոր
է ստուգել գործարքի գումարը և անդորրագրի մյուս վավերապայմանները:
2.
Քարտապանը առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարելիս՝
պարտավոր է վճարային քարտը հնարավորինս պահել իր ուշադրության կենտրոնում: Ցանկալի
է, որ գործարքներն իրականացվեն քարտապանի ներկայությամբ:
3.
Քարտապանը չպետք է ներկայացնի վճարային քարտը վճարման համար
կասկածելի վայրերում կամ ինտերնետային կայքերում (օրինակ` գիշերային ակումբներում,
էրոտիկ և այլ կասկածելի ինտերնետային կայքէջերում): Մասնավորապես, սույն կետը կարևորվում
է Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրներ ճանապարհորդելիս:
4.
Առևտրի և սպասարկման կետերում PIN ծածկագիրը մուտքագրելիս` քարտապանը
պարտավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մուտքագրումը իրականացվի
POS տերմինալի կամ դրան կցված ստեղնաշարի վրա: Արգելվում է PIN ծածկագրի մուտքագրումը
որևէ այլ կերպով:
5. Եթե առևտրի և սպասարկման կետում քարտապանն իրականացրել է գործարք և տեղում պարզել սխալ գործարք կատարելու փաստը և քարտապանին խոստանում են, որ այն կուղղվի հետագայում, ապա քարտապանը կարող է`
◾ Հրաժարվել ստորագրել անդորրագիրը,
◾ Եթե անդորրագիրը ստորագրված է, պահանջել որ կատարվի հետադարձ գործարք և ստորագրել ճիշտ գործարքի նոր անդորրագիրը:
◾ Համաձայնության չգալու դեպքում զանգահարել Բանկ կամ դիմել Բանկի մասնաճյուղ հնարավորինս սեղմ ժամկետում:
Բանկը պարտավոր է քարտապանի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները։
1.
Վճարային քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը և ենթակա
է ոչնչացման` դրա վավերականության ժամկետի ավարտի դեպքում, դրանից հրաժարվելու դեպքում
կամ Բանկի պահանջով: Ընդ որում, վճարային քարտի ոչնչացումն իրականացվում է հաճախորդի
կողմից՝ քարտի մագնիսական ժապավենը և (կամ) չիպը կտրատելու (դակելու) միջոցով:
2.
Քարտապանը լրիվ ծավալով պատասխանատվություն է կրում վավերականության
ժամկետը լրացած և իր կողմից չոչնչացված վճարային քարտերի կամ դրանց վավերապայմանների
զեղծարար օգտագործումից բխող ֆինանսական կորուստների համար` անկախ մեղքի բացակայությունից։
1.
Բանկը վճարային քարտի և քարտային հաշվի փակման դիմումը ստանալուց
հետո ստուգում է քարտային հաշվի նկատմամբ արգելանքների կամ քարտային հաշվի փակումը
սահմանափակող այլ գործոնների առկայությունը և վերջիններիս բացակայության դեպքում 7
աշխատանքային օրվա ընթացքում կասեցնում է վճարային քարտի գործողությունը, կատարում
է վճարային քարտով կամ դրա վավերապայմաններով իրականացված գործարքների ձևակերպում և
գանձում է սակագներով սահմանված Վճարային քարտերի կանոնների 5.8 կետով սահմանված կարգով
բոլոր գանձման ենթակա միջնորդավճարները, տոկոսները, տույժերը, տուգանքները և վերադարձնում
է Քարտապանին քարտային հաշվին առկա դրամական միջոցները և հաշվարկված տոկոսները կամ
փոխանցում է նշված դրամական միջոցները համաձայն Քարտապանի դիմումի և փակում է վճարային
քարտը և քարտային հաշիվը, Պայմանագիրը համարվում է լուծված: Ընդ որում, քարտային հաշվի
գծով պարտավորությունների առկայության դեպքում քարտային հաշիվը փակվում է, սակայն Պայմանագիրը
շարունակում է գործել միայն պարտավորությունների (ներառյալ Վճարային քարտերի կանոնների
12.1.77 կետով սահմանված հիմքով ձևավորված) և դրանց վրա հաշվեգրվող տուգանային տոկոսների
մասով` մինչև դրանց ամբողջական մարումը, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի` Բանկին
ներկայացրած քարտի և քարտային հաշվի փակման դիմումով:
2.
Քարտային հաշվին առկա հասանելի մնացորդը Քարտապանի համապատասխան
հրահանգով կարող է փոխանցվել Քարտապանի կամ
երրորդ անձի Բանկում սպասարկվող հաշվի: Ընդ որում՝ հասանելի մնացորդը քարտային հաշվի
արժույթից տարբերվող այլ արժույթով հաշվին փոխանցման դեպքում փոխարկումն իրականացվում
է տվյալ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով: Քարտային հաշվին առկա հասանելի մնացորդը Քարտապանի
համապատասխան հրահանգով կարող է Բանկի եկամուտ ճանաչվել: Հաշվին առկա հասանելի մնացորդը
Բանկի եկամուտ ճանաչելու կամ այլ հաշվի փոխանցելու Հաճախորդի հրահանգի բացակայության
դեպքում քարտային հաշիվը չի փակվում, Պայմանագիրը չի լուծվում:
Բանկի կողմից թողարկվող բոլոր միջազգային վճարահաշվարկային
համակարգերի (Visa International, MasterCard Worldwide) վճարային քարտերի միջոցով
հնարավոր է կատարել գործարքներ վիրտուալ միջավայրում 3D Secure անվտանգության համակարգի
կիրառմամբ, եթե դրանց քարտապաններն ունեն Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար,
որի համար պրոցեսինգային կենտրոնում ակտիվացված է SMS-հաղորդագրություններ ուղարկելու
ծառայությունը և տվյալ քարտատեսակը սպասարկվում է համապատասխան կայքի կողմից։
1.
Վճարային քարտի տրամադրումը իրականացվում է վճարային քարտը և
PIN ծրարը, (եթե տվյալ քարտատեսակի համար նախատեսված է PIN կոդը ծրարով տրամադրելու
եղանակ), հաճախորդի կողմից ներկայացված հասցեով սուրհանդակային (փոստային) ծառայության
միջոցով ուղարկման եղանակով բացառությամբ սույն կանոնների 4-րդ կետով սահմանված դեպքերում
կարող է տրամադրվել Բանկի գլխամասային գրասենյակից: Հաճախորդն ընդունում է, որ հեռահար
եղանակով Վճարային քարտի, կից քարտի թողարկման, վերաթողարկման դեպքում Վճարային քարտը
Հաճախորդի կողմից տրված լիազորագրի հիման վրա այլ անձի հանձնվել չի կարող:
2.
Դեբետային (հաշվարկային) քարտն ուղարկվում է հաճախորդի նշած
հասցեով Առաջարկ-դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը
9 աշխատանքային օրվա ընթացքում` Առաջարկ-դիմումի ակցեպտավորման դեպքում: Ընդ որում,
եթե հաճախորդը սահմանել է վճարային քարտի թողարկման լրացուցիչ նախապայման (օրինակ՝
վարկային գծի տրամադրում), ապա սույն կետում նշված ժամկետը երկարաձգվում է համապատասխան
որոշման կայացման համար սահմանված ժամկետի չափով: Հեռահար եղանակով Վճարային քարտի,
կից քարտի թողարկման/վերաթողարկման դեպքում Վճարային քարտն Հաճախորդին ուղարկվում է
Բանկի սակագներով սահմանված վճարներն իրականացնելուց հետո:
3.
Վարկային քարտն ուղարկվում է հաճախորդի նշած հասցեով Առաջարկ-դիմումը
և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 12 աշխատանքային օրվա ընթացքում`
Առաջարկ-դիմումի ակցեպտավորման դեպքում:
4.
Սուրհանդակային (փոստային) ծառայությունը հաճախորդի բացակայության
կամ անհասանելիության դեպքում վճարային քարտը և (կամ) PIN ծրարը վերադարձնում է Բանկին:
Տվյալ դեպքում հաճախորդը պետք է կապվի Բանկի հետ (Հաճախորդների սպասարկման կենտրոն)
և տեղեկացնի վճարային քարտի կամ PIN ծրարի ստացման նախընտրելի տարբերակի վերաբերյալ,
ընդ որում, հաճախորդը կարող է Բանկի սակագների համաձայն պատվիրել վճարային քարտի կամ
PIN ծրարի կրկնակի առաքում կամ ստանալ դրանք Բանկի գլխամասից:
5.
Կրկնակի առաքումը իրականացվում է հաճախորդի կողմից Բանկ զանգահարելուց
հետո 9 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, կրկնակի առաքման դեպքում հաճախորդի
բացակայության դեպքում հետ վերադարձված վճարային քարտը և (կամ) PIN ծրարը ոչնչացվում
է Բանկի կողմից:
6.
Բանկի գլխամասում վճարային քարտը կամ PIN ծրարը հասանելի է ստացման
համար հաճախորդի զանգից հետո հաջորդող 5 աշխատանքային օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում,
որից հետո վճարային քարտը և PIN ծրարը ոչնչացվում են:
7.
Բանկը կարող է իրականացնել նաև վճարային քարտի կամ PIN ծրարի
ուղարկում Բանկի մասնաճյուղեր` տեղեկացնելով հաճախորդին: Նման դեպքերում Բանկը քարտերը
և PIN ծրարները (եթե տվյալ քարտատեսակի համար նախատեսված է PIN կոդը ծրարով տրամադրելու
եղանակ) ուղարկում է մասնաճյուղեր սույն կանոնների 2-րդ և 3-րդ կետերով ուղարկման համար
սահմանված ժամկետներում:
8.
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վճարային քարտերը տրամադրվում
են հաճախորդին կասեցված վիճակում, սակայն չանհատականացված քարտերը որոշ դեպքերում կարող
են տրամադվել նաև ակտիվ կարգավիճակով:
9.
Վճարային քարտը ակտիվանում է հաճախորդի կողմից վճարային քարտը
պարունակող ուղարկման ծրարը ստանալուց հետո` ծրարում նշված ակտիվացման համար անհրաժեշտ
բոլոր քայլերը կատարելուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում: