Հայտերը ընդունվում են Բանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև sme.ardshinbank.am հարթակի միջոցով հայտի ներկայացման և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում, Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Հայտերը հնարավոր է ներկայացնել նաև զանգահարելով Կոմունիկացիոն Կենտրոն 012-22-22-22 շուջօրյա գործող հեռախոսահամարով կամ լրացնել POS Դիմում հայտը:
Հայտի ներկայացման, որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիմում հայտի ընդունման պահին (չի պահանջվում, եթե հնարավոր է ստանալ ընդհանուր հասանելի տեղեկատվական աղբյուրներից): Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Տերմինալները տրամադրվում են պայամանագրի ստորագրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
ՓՄՁ Իրավաբանական անձ և Անհատ Ձեռնարկատեր հաճախորդների հետ կնքված պայմանագրերի պատճենների տրամադրման սակագների և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկի Մոբայլ բանկինգի և I-Banking-ի միջոցով իրականացվող գործարքներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ:
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։