Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Հայտի և փաստաթղթերի ընդունման

վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ

Վարկի ֆինանսավորման աղբյուր

«Արդշինբանկ» ՓԲԸ

Վարկի նպատակ

«Առաննա Շին» ՍՊԸ   կողմից կառուցվող ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ, Նորաշեն 2 հասցեում   գտնվող բնակելի շենքերում կառուցման ընթացքում գտնվող և/կամ կառուցման աշխատանքներն ավարտված բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում

Վարկի նվազագույն գումար

Չի սահմանվում

Վարկի առավելագույն գումար

100.000.000 ՀՀ դրամ

Տոկոսադրույքի տեսակը

1. Հաստատուն ճշգրտվող

2. Լողացող

Տարեկան տոկոսադրույք հաստատուն (ճշգրտվող)¹

1. 35.0 մլն (ներառյալ) ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ 14.4%

2. 35.1  մլն ից ավել ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ 15.1%

Տարեկան տոկոսադրույք (լողացող)²

1. 35.0 մլն (ներառյալ) ՀՀ դրամ  վարկերի դեպքում՝ ՀԴ+3%

2. 35.1  մլն ից ավել ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ ՀԴ+3.7%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

15,06%-15,92%

Նվազագույն ժամկետ

10 տարի

Առավելագույն ժամկետ

20 տարի

Վարկի և տոկոսագումարի

մարումներ

ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Նվազագույն կանխավճար

բնակարանի ձեռքբերման արժեքից

10%

Վարկային հայտի

ուսումնասիրության վճար

5.000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար4

չի սահմանվում

Գրավի ձևակերպման վճար4

Յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 53,100 ՀՀ դրամ

Վարկի ամսական սպասարկման վճար

չի սահմանվում

Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ

1. Վարկառուն վճարում է՝

1) Գույքի գնահատման (Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի դեպքում)

2) Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման,

3)  Պայմանագրերի նոտարական վավերացման,

4) Կառուցապատման ավարտից հետո՝

  • վարկառուի սեփականության և
  • Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման համար:

Բանկային հաշվի բացում/Քաղվածքների տրամադրում

 

Համաձայն Բանկում գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

ՀՀ դրամով վարկերի դեպքում 90%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում Անշարժ գույքի արժեքի հաշվարկ

1. Կառուցման ընթացքում գտնվող գույքի ձեռքբերման դեպքում՝ վաճառողի կողմից տրամադրված տեղեկանքում  նշված ձեռքբերման արժեքը:

2. Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի ձեռքբերման դեպքում՝ գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից  նվազագույնը

Վարկերի տրամադրման կարգ

Միանվագ

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ Բանկային հաշվին փոխանցմամբ

Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար

չի սահմանվում

Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները վերանայվում են՝ սկսած վարկային պայմանագրի գործողության 37-րդ ամսից` Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխման դեպքում: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

Վարկի Հաշվարկային դրույքի  (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:

Հաշվարկային դրույքը (ՀԴ)  հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են  ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:

Տեղեկատվական ամփոփագիր

Առընթեր փաստաթղթեր

Նախկինում գործող պայմաններ (արխիվ)