| Ուժի մեջ է 03․08․2026թ․-ից | |||
|
ՀՀ դրամ |
ՀՀ դրամ |
||
|
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ |
||
|
Վարկի ֆինանսավորման աղբյուր |
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ |
«Արդշինբանկ» ԲԲԸ |
«Արդշինբանկ» ԲԲԸ |
|
Վարկի նպատակ |
«Միկշին» ՍՊԸ կողմից կառուցվող ՀՀ, ք. Երևան Ադոնցի 4, Ադոնցի 4/3, Ադոնցի 6, Ադոնցի 2/3, 2/4, 2/5, 2/6 և 2/7 և այլ հասցեներում գտնվող նորակառույց և կառուցման ընթացքում գտնվող բնակելի շենքերում բնակարանների և ավտոկայանատեղիների ձեռքբերում/1 |
||
|
Վարկի նվազագույն գումար |
3,000,000 ՀՀ դրամ |
Չի սահմանվում |
|
|
Վարկի առավելագույն գումար |
55,000,000 ՀՀ դրամ |
Բնակարանների դեպքում 55,000,000 ՀՀ դրամ Ավտոկայանատեղիների դեպքում 7,000,000 ՀՀ դրամ |
|
|
Ձեռքբերվող գույքի առավելագույն արժեք |
55 մլն ՀՀ դրամ |
Չի սահմանվում |
|
|
Տոկոսադրույքի տեսակը |
Հաստատուն |
Լողացող1 |
|
|
Տարեկան տոկոսադրույք |
14.2% |
Բնակարանների դեպքում՝ ՀԴ+6% Ավտոկայանատեղիների դեպքում՝ ՀԴ+5.3% |
|
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
14.8% - 15.6% |
13.2% - 14.69% |
|
|
Նվազագույն ժամկետ |
10 տարի |
||
|
Առավելագույն ժամկետ |
20 տարի |
||
|
Վարկի և տոկոսագումարի մարումներ |
Ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ) |
||
|
Նվազագույն կանխավճար բնակարանի ձեռքբերման արժեքից |
10% |
10% |
|
|
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
5,000 ՀՀ դրամ |
||
|
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
Չի սահմանվում |
||
|
Համավարկառուների փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար |
15,000 ՀՀ դրամ |
||
|
Գրավի ձևակերպման վճար2 |
1. Յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 53,100 ՀՀ դրամ 2. Հաճախորդի անունով գնման իրավունքի սեփականության վկայական ներկայացնելու դեպքում՝ յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 27,100 ՀՀ դրամ 3. Կառուցման աշխատանքներն ավարտված յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 71,200 ՀՀ դրամ |
||
|
Վարկի ամսական սպասարկման վճար |
Չի սահմանվում |
||
|
Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ |
1. Վարկառուն վճարում է՝ 1) Գույքի գնահատման (Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի դեպքում) 2) Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման, 3) Գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, 4) Կառուցապատման ավարտից հետո՝ - վարկառուի սեփականության և - Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման համար: |
||
|
Քաղվածքների տրամադրում |
Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք, Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից նշված ժամանակահատվածի համար, 1,000-5,000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ Բանկային հաշիվ): |
||
|
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
Անշարժ գույքի արժեքի 90% |
Անշարժ գույքի արժեքի 90% |
|
|
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում Անշարժ գույքի արժեքի հաշվարկ |
1. Կառուցման ընթացքում գտնվող գույքի ձեռքբերման դեպքում՝ վաճառողի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ձեռքբերման արժեքը: 2. Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի ձեռքբերման դեպքում՝ գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: |
||
|
Վարկերի տրամադրման կարգ |
Միանվագ |
Միանվագ |
|
|
Վարկի տրամադրման եղանակ |
անկանխիկ՝ Բանկային հաշվին փոխանցմամբ |
||
|
Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար |
չի սահմանվում |
||
|
Վարկի ժամկետանց մասի տոկոս |
24% տարեկան` ժամկետանց վարկի նկատմամբ |
||
|
Ապահովագրություն |
Կատարվում է Բանկի կողմից |
Չի պահանջվում |
|
*Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
*«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Վարկային հայտը դիտարկվում է Սեփական ռեսուրսով սահմանված պայմանների շրջանակներում: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորվելու կամ ֆինանսավորումը դադարեցվելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) + 5.5% չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի):
¹ Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
2 Գրավի ձևակերպման վճարը գանձվում է մինչև վարկի տրամադրումը:
3 Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու գույքի նկատմամբ գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց հետո (ավարտվածություն` 100%), գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:
Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) 30 օրյա ժամկետում հաճախորդը պարտավոր է Բանկ ներկայացնել անշարժ գույքի սեփականության և գրավի վկայականները: