Logo

Visa Signature և Mastercard World Black Edition

Բացառիկ հնարավորություններ և փորձառություններ Visa Signature և Mastercard World Black Edition դեբետային քարտերի հետ։

Visa Signature և Mastercard World Black Edition
Առավելություններ

Առավելություններ

  • Օգտվել արտերկրում քարտի արտակարգ վերաթողարկման հնարավորությունից:
  • Օգտվել արտերկրում առանց քարտի առկայության կանխիկի արտակարգ տրամադրման հնարավորությունից:
  • Բանկային հաշվի մնացորդի դիմաց բարձր տոկոսներ ստանալու հնարավորություն, անվճար SMS տեղեկացման ծառայություն:
Առավելություններ

Visa Concierge ծառայությունից օգտվելու հնարավորություն

Visa Concierge ծառայությունից օգտվելու հնարավորություն

  • Ճանապարհորդական ապահովագրություն:
  • Բիզնես սրահներից և Fast Track ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն:
  • Ուղեբեռի անվճար փաթեթավորում:

  • Զեղչերի առաջարկներ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:
  • Արտասահմանում շուրջօրյա տեղեկատվական ծառայություն:
  • Արտասահմանում քարտի կորստի դեպքում` արտակարգ շտապ վերաթողարկում կամ առանց քարտի մինչև 5000 ԱՄՆ դոլար կանխիկի ստացման հնարավորություն:
ՀՀ Ոչ ռեզիդենտ անձանց տրամադրված Visa Signature քարտի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ Ոչ ռեզիդենտ անձանց տրամադրվող Mastercard World Black Edition քարտի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիմնական պայմաններ

Լրացուցիչ պայմաններ

1 Կանխիկացման համակարգը աշխատում է հետևյալ տարբերակով`

Հաճախորդը կարող է օրական մինչև 100,000 դրամ ստանալ առանց միջնորդավճար վճարելու Բանկի և Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում:
Միանվագ 100,000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի կամ հանրագումարային օրական 100,000 դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող գործարքի
դիմաց գանձվում է միջնորդավճար՝ գործարքի գումարի նկատմամբ, որը սահմանված է այն բանկոմատի համար որտեղ իրականացվում է գործարքը: Օրինակ` հաճախորդը
հանել է 70,000 դրամ Arca համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից, որից հետո նույն օրը հանել է 50,000 դրամ Արդշինբանկի բանկոմատից և նորից 30000
Arca համակարգի կողմից սպասարկվող այլ բանկի բանկոմատից: Այս դեպքում հաճախորդից կգանձվի 70,000*0+50,000*0.5%+30,000*1%= 550 դրամ:

2 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:

Օրինակ` 1000 ՀՀ դրամ * 5% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար: Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ
ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:

Բանկի Ծառայությունների փաթեթներում վճարային քարտերի վերաբերյալ սույն սակագներից տարբերվող սակագներ սահմանված լինելու դեպքում՝ առաջնահերթություն է տրվում փաթեթներում սահմանված սակագներին:

MC World Black Edition քարտին կից առավելություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

VS Signature քարտին կից առավելություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։