• Երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման դեպքում՝ Պետության կողմից սուբսիդավորում
  • Առանց վարկի տրամադրման միջնորդավճարի
  • Առանց վաղաժամկետ մարման տույժի
  • Առանց Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի կանխիկացման վճարի
  • Բանկի հաշվին իրականացվող ապահովագրական լայն ծածկույթ (նման պահանջի առկայության դեպքում)
  • Այլ թաքնված վճարների բացակայություն
Ուժի մեջ է 03․08․2026թ․-ից

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր և Գլխամասային գրասենյակ

Վարկի նպատակ

Կառուցապատման աշխատանքներն ավարտված (բնակարանի սեփականության իրավունքը գրանցած) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

 

Տարեկան տոկոսադրույք

7.5%

1. Երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում պետության կողմից սուբսիդավորվում է`

- 2%՝ Երևան քաղաքում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում,

- 4%՝ ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույք

 4.4 - 8.9%

Տոկոսադրույքի տեսակը

հաստատուն

Նվազագույն ժամկետ

10 տարի

Առավելագույն ժամկետ

20 տարի

Վարկի նվազագույն գումար

2,000,000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումար

22,500,000 ՀՀ դրամ՝ երկրոդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում

27,750,000 ՀՀ դրամ՝ առաջնային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում

Վարկի և տոկոսագումարի մարումներ

Ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ՝ Բանկում վարկառուի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցման միջոցով

Նվազագույն կանխավճար (անշարժ գույքի ձեռքբերման արժեքից)

7.5%1

 

 

 

Գույքի ձևակերպման համար կատարվող այլ վճարներ

Վարկառուն վճարում է՝

1)     գույքի գնահատման,

2)     գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման  և

3)    գրավի պայմանագրերի նոտարական վավերացման համար, որն ընդհանուր արժեքով կարող է կազմել 40,000 ՀՀ դրամից 100,000 ՀՀ դրամ, ներառյալ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում կատարվող ծախսերը:

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Համավարկառուների փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար

15,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման  միանվագ միջնորդավճար

 չի սահմանվում

Վարկի ամսական սպասարկման վճար

վարկի մնացորդային գումարի 0.08%

 

Գրավի ձևակերպման վճար*

1) Վարկառուի սեփականության  և Բանկի գրավի իրավունքի գրանցման դեպքում՝ 71,200 ՀՀ դրամ

2) Լրացուցիչ գույքի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցման դեպքում՝ 27,100 ՀՀ դրամ

Ապահովագրություն

Ապահովագրությունը կատարվում է Բանկի հաշվին

Քաղվածքների տրամադրում

Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք,

Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից

նշված ժամանակահատվածի համար,

1,000-5,000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (սակագները՝ հետևյալ հղմամբ):

*Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):

 

** Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի, և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) +4.5 %  չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ  արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի): Տվյալ դեպքում վարկի սպասարկման ամսական վճարը դադարում է:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԵԼ (ՄԱՐԵԼ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ, ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ. ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԾԱԽՍԻՑ   ՆՎԱԶԵՑՄԱՆ   ԵՆԹԱԿԱ    ԵՆ    ՎԱՐԿԻ    ՄԱՅՐ    ԳՈՒՄԱՐԻ    ՄՆԱՑՈՐԴԻ    ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԻՐԱՌԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ:

Վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել ձեռք բերվող և գրավադրվող գույքի նկատմամբ իր իրավունքներից:

Գրավի հաշվին վարկային պարտավորությունների ամբողջական չմարման դեպքում պարտավորությունների ամբողջական մարումը կկատարվի վարկառուի և գրավատուների այլ միջոցների և գույքերի հաշվին:

Ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ՝ սահմանված կարգով գրավադրված գույքի բռնագանձման հետ կապված Բանկի կողմից կատարված ծախսերը և վարկային պայմանագրերի շրջանակներում ձևավորված Բանկի նկատմամբ Վարկառուի և/կամ Համավարկառուի այլ դեբիտորական պարտավորությունները,ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումար, ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումար, հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց Վարկի գումարը, վարկի սպասարկման վճարը, Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:

Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել Բանկի հայեցողությամբ՝ առանց Վարկառուին և/կամ Համավարկառուին տեղեկացնելու:

Բանկը պարտավորվում է պայմանագրի առաջարկը յոթ օր առաջ տրամադրել հաճախորդին և յոթ օր մտածելու ժամանակ ընձեռել:

Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հղմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի պաշտոնական կայքէջում` հետևյալ հղմամբ:

Վերաֆինանսավորող ընկերության վերաբերյալ առավել մանրամասն պաշտոնական www.hfy.am/ կայքէջում:

Երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում Երևանում սուբսիդավորում է 2%, իսկ ՀՀ մարզերում՝ 4%:

 

1 Սույն աղյուսակի իմաստով վճարված կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (100%-վարկ/գրավ հարաբերակցություն%):

1) 7.5% կանխավճարը ընդունելի է առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռք բերման, 10% կանխավճարը՝ երկրորդային շուկայից ձեռք բերման, ինչպես նաև ներքոնշյալ պայմաններից որևէ մեկի ապահովման դեպքում.

- իրականացվում է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն (կանխավճարի ապահովագրություն)՝ ըստ Բանկի կողմից սահմանված պահանջների:

2) Մնացած դեպքերում կանխավճարի չափը կազմում է 30%:

Գնահատող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հաճախ տրվող հարցեր