Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության
նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել
լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ,
ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի
առկայության դեպքում):
Օտարերկյա
հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act
(FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու
հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության
հավաքագրում։
Եթե Դուք հանդիսանում եք Լիզինգի ԵՐԱՇԽԱՎՈՐ, պետք է տեղեկացված լինեք, որ եթե
Լիզինգառուն չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու
է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
Լիզինգի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման
կամ ոչ պատշաճ կատարման դեպքում
Լիզինգառուն կարող է զրկվել գրավադրվող գույքի նկատմամբ իր իրավունքներից:
Գրավի հաշվին Լիզինգային պարտավորությունների ամբողջական չմարման դեպքում պարտավորությունների ամբողջական մարումը կկատարվի
Լիզինգառուի և գրավատուների այլ միջոցների և գույքերի հաշվին:
Ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ
հերթականությամբ՝ սահմանված կարգով գրավադրված գույքի բռնագանձման հետ կապված Բանկի կողմից կատարված ծախսերը
և Լիզինգի պայմանագրերի շրջանակներում ձևավորված Բանկի նկատմամբ
Լիզինգառուի այլ դեբիտորական պարտավորությունները, ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված)
տուժանքի գումար, ժամկետանց մայր գումարի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումար, հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված
ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց
մայր գումարը, վարկի
սպասարկման վճարը, Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, մայր գումարը:
Դրամական պարտավորությունների կատարման հերթականությունը կարող է փոխվել
Բանկի հայեցողությամբ՝ առանց Վարկառուին տեղեկացնելու:
Արտարժույթով
տրամադրվող Լիզինգի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն
ունենալ Լիզինգի մարումների վրա:
ԴՈՒՔ
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Բանկի
Մոբայլ բանկինգի և I-Banking-ի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ,
դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ,
որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Գնահատող
կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկային
ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Սքորի
և վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: