Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին

Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին

Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել և միավորել Արդշինբանկում՝ ստանալով նոր վարկ գործող տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով։

Նոր վարկատեսակի պայմաններով, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին առաջարկվելու են մրցունակ տոկոսադրույքներ՝ ՀՀ դրամով վարկի դեպքում նվազագույնը 10.75%, իսկ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ նվազագույնը 8% տոկոսադրույքով: Ընդ որում, նոր տրամադրվող վարկի մարման ժամկետը երկու անգամ կգերազանցի գործող վարկի մարման ժամկետը։

Նոր վարկատեսակի կարևոր առավելություններից է հանդիսանում այն, որ հաճախորդները կարող են ստանալ գործող վարկի գումարի 30% չափով լրացուցիչ վարկեր, մինչև 60 ամիս ժամկետով և վարկատեսակի նույն՝ նվազեցվող տոկոսադրույքով։

Ի հավելումն, Բանկում նշել են, որ նոր վարկատեսակը կունենա մինչև մեկ տարի վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն: Ինչպես նաև, գրավի նոր գնահատում չի պահանջվելու, եթե վերջին 3 տարիների ընթացքում արդեն իրականացվել է գրավի գնահատում։ Վարկային հայտի ուսումնասիրման, տրամադրման և սպասարկման վճարներ չեն սահմանվում։

Մեկնաբանելով նոր վարկատեսակը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ Փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանը նշեց «Ներդնելով այս վարկատեսակը՝ առաջնորդվել ենք շուկայում դրա արդիականությամբ և առկա պահանջարկով։ Ձևավորել ենք համալիր առաջարկ, որը նախատեսում է վարկի սպասարկման երկարացված ժամկետ, տոկոսադրույքների նվազեցում, նոր լրացուցիչ վարկավորում, վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի տրամադրում։ Արդյունքում, ՓՄՁ բիզնեսները հնարավորություն կստանան ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել իրենց բիզնեսի զարգացմանը, արդիականացմանը, մրցունակության բարձրացմանը։ Մենք ակնկալում ենք հետագայում ևս երկարաժամկետ համագործակցություն ձևավորել այս վարկատեսակից օգտվող մեր հաճախորդների հետ, նրանց համար հասանելի դարձնելով Արդշինբանկի բանկային ծառայությունների ամբողջ մրցունակ փաթեթը՝ ծրագրային վարկավորում, միջազգային փոխանցումներ, արտարժույթի փոխանակման գործառնություններ, քարտային պրոդուկտներ և այլն»:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այս հղմանը կամ զանգահարելով 012-222-222 հեռախոսահամարով։