Logo

  • Առանց հաճախորդի եկամուտները վերլուծելու` 50% և ավելի կանխավճար կատարելու դեպքում
  • Առանց վարկի տրամադրման միջնորդավճարի
  • Առանց վարկի ամսական սպասարկման վճարի
  • Առանց վաղաժամկետ մարման տույժի
  • Առանց Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի կանխիկացման վճարի
  • Բանկի հաշվին իրականացվող ապահովագրական լայն ծածկույթ (նման պահանջի առկայության դեպքում)
  • Այլ թաքնված վճարների բացակայություն

* «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Վարկային հայտը դիտարկվում է Սեփական ռեսուրսով սահմանված պայմանների շրջանակներում: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: Վարկերը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում պայմանագրով սահմանված տոկոսադրույքը փոփոխվում է լողացող տոկոսադրույքի, և նոր տոկոսադրույքը սահմանվում է Հաշվարկային դրույք (ՀԴ) +5.5%  չափով, ընդ որում՝ ՀԴ արժեքը հավասար է տոկոսադրույքի փոփոխության պահին Բանկում գործող ՀԴ արժեքին (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի): 
** Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):  

1․  Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա  փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝  առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

2․ Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված   տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

3․ Եթե Բանկի հետ համագործակցող համապատասխան ընկերության կողմից տրված ձեռքբերված գույքի գնահատման արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը բավարարում է Բանկի պահանջին, ապա Վարկառուի/համավարկառուի դիմումի համաձայն երկրորդ գրավը կարող է ազատվել արգելանքից՝ ժամկետանց պարտավորություններ չունենալու դեպքում: