Ուժի մեջ է 03.08.2026թ.-ից

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Հայտի ընդունման և վարկի ձևակերպման վայր

Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ

Վարկի ֆինանսավորման աղբյուր

«Արդշինբանկ» ԲԲԸ

Վարկի նպատակ

«ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ ՀՀ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ 165,166,167,168,169, 87/4 հասցեում   գտնվող բնակելի շենքերում կառուցման ընթացքում գտնվող և/կամ կառուցման աշխատանքներն ավարտված բնակարանների և ավտոկայանատեղերի ձեռքբերում

Վարկի նվազագույն գումար

Չի սահմանվում

Վարկի առավելագույն գումար

55,000,000 ՀՀ դրամ

Տոկոսադրույքի տեսակը

1. Հաստատուն (ճշգրտվող)1

2. Լողացող2

Տարեկան տոկոսադրույք

Հաստատուն (ճշգրտվող)

1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) վարկերի դեպքում՝ 14.1%

2. 35.1 մլն ից ավել վարկերի դեպքում՝ 14.92%

Տարեկան տոկոսադրույք

Լողացող

 

1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) վարկերի դեպքում՝ ՀԴ+.5.1%

2. 35.1 մլն ից ավել վարկերի դեպքում՝ ՀԴ+5.9%

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Հաստատուն (ճշգրտվող)

15.1% - 16%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Լողացող

12.8% - 13.7%

Նվազագույն ժամկետ

10 տարի

Առավելագույն ժամկետ

20 տարի

Վարկի և տոկոսագումարի

մարումներ

ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Նվազագույն կանխավճար

բնակարանի ձեռքբերման արժեքից

ԸՊԵ մինչև 60% դեպքում 10%

ԸՊԵ 60%-ից ավելի դեպքում 20%

Վարկային հայտի ուսումնասիրության վճար յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) համար

5,000 ՀՀ դրամ

Համավարկառուների փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար

20,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար3

չի սահմանվում

Գրավի ձևակերպման վճար4

1.   Յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 53,100 ՀՀ դրամ

2.   Հաճախորդի անունով գնման իրավունքի սեփականության վկայական ներկայացնելու դեպքում՝ յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 27,100 ՀՀ դրամ    

3.  Կառուցման աշխատանքներն ավարտված յուրաքանչյուր գույքի (բնակարան կամ ավտոկայանատեղի) գծով՝ 71,200 ՀՀ դրամ 

Վարկի ամսական սպասարկման վճար

չի սահմանվում

Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ

1. Վարկառուն վճարում է՝

1) Գույքի գնահատման (Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի դեպքում)

2) Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման,

3)  Պայմանագրերի նոտարական վավերացման,

4) Կառուցապատման ավարտից հետո՝

   -  վարկառուի սեփականության և

   - Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման համար:

Բանկային հաշվի բացում/Քաղվածքների տրամադրում

Համաձայն Բանկում գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների (տես Բանկային հաշիվ)

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

90%

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում Անշարժ գույքի արժեքի հաշվարկ

1. Կառուցման ընթացքում գտնվող գույքի ձեռքբերման դեպքում՝ վաճառողի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ձեռքբերման արժեքը:

2. Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի ձեռքբերման դեպքում՝ գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Վարկերի տրամադրման կարգ

Միանվագ

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ՝ Բանկային հաշվին փոխանցմամբ

Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար

չի սահմանվում

Վարկի ժամկետանց մասի տոկոս

24% տարեկան տոկոսադրույք` ժամկետանց վարկի նկատմամբ

Ապահովագրություն

Չի պահանջվում

Վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում  վարկառուն կարող է զրկվել ձեռք բերվող և գրավադրվող գույքի նկատմամբ իր իրավունքներից:
Գրավի հաշվին վարկային պարտավորությունների ամբողջական չմարման դեպքում պարտավորությունների ամբողջական մարումը կկատարվի վարկառուի և գրավատուների այլ միջոցների և գույքերի հաշվին:
Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման:
¹ Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա  փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝  առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
² Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով: 
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով: 
3 Գրավի ձևակերպման վճարը գանձվում է մինչև վարկի տրամադրումը: Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
4 Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու գույքի նկատմամբ գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց հետո (ավարտվածություն` 100%), գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:
Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) 30 օրյա ժամկետում հաճախորդը պարտավոր է Բանկ ներկայացնել անշարժ գույքի սեփականության և գրավի վկայականները:
Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) իրականացվում է անշարժ գույքի գնահատում Հաճախորդի կողմից: