Ձեռք բերեք վճարային քարտ, տնօրինիր միջոցներդ, կատարիր կանխիկացման գործարքներ և անկանխիկ վճարումներ:

|
Ուժի մեջ է 12.08.2026թ․-ից |
||
|
|
Mastercard Meghu Card |
ՀՀ դրամ |
|
1. Հիմնական միջնորդավճարներ |
||
|
1.1 |
Քարտի տրամադրում (թողարկում) |
Անվճար |
|
1.2 |
Քարտի սպասարկման վարձ |
Անվճար |
|
1.3 |
Քարտային հաշվի նվազագույն մնացորդ |
Չի սահմանվում |
|
1.4 |
Կից քարտի սպասարկման վճար |
Որպես կից քարտ չի տրամադրվում |
|
1.5 |
Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
1.5.1 |
- Բանկի բանկոմատներում |
Ծառայությունը հասանելի չէ |
|
1.5.2 |
- Բանկի կանխիկացման կետերում |
Ծառայությունը հասանելի չէ |
|
1.5.3 |
- «Arca» համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում |
Ծառայությունը հասանելի չէ |
|
1.5.4 |
- Այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում |
Ծառայությունը հասանելի չէ |
|
1.5.5 |
- Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից |
Ծառայությունը հասանելի չէ (բացառությամբ քարտի և քարտային հաշվի փակման դեպքի` համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների) |
|
1.6 |
Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ |
|
|
1.6.1 |
- Մինչև 200000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցների մուտքագրում բանկի դրամարկղից 1 |
0.5% min 100 ՀՀ դրամ |
|
1.6.2 |
- 200000 ՀՀ դրամից (կամ համարժեք արտարժույթից) ավել կանխիկ դրամական միջոցների մուտքագրում |
Անվճար |
|
1.6.3 |
- Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ |
Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների |
|
1.7 |
Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք 2 |
|
|
1.7.1 |
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 250,.000 ՀՀ դրամից |
0.1% |
|
1.7.2 |
- Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 250,000 ՀՀ դրամից |
0% |
|
1.8 |
Ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարման, այդ թվում՝ QR վճարման միջնորդավճար 3 |
Էլեկտրոնային քսակների լիցքավորում 2%, մնացած բոլոր գործարքների դեպքում 0% |
1 Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:
2 «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:
Օրինակ` 1,000 ՀՀ դրամ * 5.0% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար
Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտբարերության հաշվարկում» Կանոնակարգ 8/02-ով:
Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:
3 Անկանխիկ վճարումները սահմանափակված են Բանկի կայքէջում նշված առևտրի և/կամ սպասարկման կետերով, որոնց շրջանակից դուրս քարտի կիրառությունը արգելված է:
4 Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:
5 Տոկոսագումարի հաշվարկման օրինակ
Վարկային գծի սահմանաչափ – 5,000,000 ՀՀ դրամ
Օգտագործված մաս-1,825,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք – 20%
Տարվա օրերի քանակ – 365 օր
Օրական կուտակվող տոկոսի մեծությունը կկազմի – 1000 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1,825,000*20% /365=1000 ՀՀ դրամ)
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է ներքոհիշյալ բանաձևով`
Որտեղ`
i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է (APR),
A – Վարկային գծի գումարը (Բանկի կողմից Հաճախորդին տրամադրված Վարկային գծի սկզբնական գումարը),
n – Վարկային գծի մարմանն ուղղված վճարի թիվը,
N – Վարկային գծի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը,
Kn – Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը,
Dn – Վարկային գծի տրամադրման օրից մինչև Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով,
i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են Վարկային գծի պայմանագրից կամ այլ կերպ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է Վարկային գծի պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ Վարկային գծի պայմանագիրը գործելու է Հաշվարկային քարտով վարկային գծի պայմանագիր կնքելու կամ Վարկային քարտի տրամադրման, սպասարկման, վարկային գծի և(կամ) գրավի խառը պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումում նշված ժամկետում, և կողմերը պատշաճ կերպով ու պայմանավորված ժամկետներում կատարելու են Վարկային գծի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Մարման արտոնյալ ժամանակահատվածը (առկայության դեպքում) հաշվի չի առնվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:
Տարվա մեջ օրերի բազային թիվը ընդունված է տարվա փաստացի օրացուցային օրերի քանակը,
Հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է առնվազն մինչև մեկ հարյուրերորդական և բազմապատկվում է 100-ով՝ տոկոսային մեծություն ստանալու համար:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չեն ներառվում`
· Lրացուցիչ վճարային քարտի թողարկման վարձը և քարտային հաշվի տարեկան սպասարկման վարձը,
· Կրեդիտի մարման պարտավորության խախտման և վճարային սահմանաչափի գերազանցման համար հաշվարկվող տոկոսները, տուժանքը (տույժերը և տուգանքները),
· Կանխիկացման և կանխիկի մուտքագրման համար միջնորդավճարները,
· Տարբեր տեսակի փաստաթղթերի տրամադրման համար վճարները,
· Արժույթի փոխարկման համար միջնորդավճարները:
6 Սույն կետում նշված պայմանը նախատեսվում է միայն վարկային պայմանագրով սահմանված լինելու դեպքում:
Նշված պայմաններին համապատասխանության ստուգումն իրականացվում է վարկային գծի ժամկետի ավարտից երկու ամիս առաջ:
7 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:
Բանկի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Զգուշացում`
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորտինգ ՓԲԸ-ին:
Որոշման կայացման և վարկային գծի տրամադրման ժամկետները`
Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից և նախնական հավանությունը ստանալուց հետո վարկային գծի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է և Հաճախորդը տեղեկացվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Վերջնական որոշման կայացումից հետո վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկային գծի տրամադրման գործոններն են, այդ թվում, բայց ոչ միայն, սույն վարկավորման պայմանների պահանջներին բավարարելը և փաստաթղթերի ցանկով սահմանված պատշաճ փաստաթղթեր և տեղեկատություն տրամադրելը,
Վարկային գծի մերժման գործոններն են սույն վարկավորման պայմանների պահանջներին չբավարարելը, անարժանահավատ կամ թերի տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրումը, կամ Բանկի վարկավորման կանոններով սահմանված այլ դեպքերը:
ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ՝ այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: