Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում Բանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային տարբեր գործառույթներ առանց բանկ այցելելու 24/7 ռեժիմով:
Ներբեռնի´ր Մոբայլ Բանկինգ հավելվածը
ԳՐԱՆՑՈՒՄ - Հետևելով ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ նշված քայլերի հաջորդականությանը՝ առցանց տարբերակով հնարավոր է գրանցել «Մոբայլ բանկինգ» համակարգի օգտագործող և ստանալ բոլոր հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունները դիտելու իրավասություն:
ԱԿՏԻՎԱՑՈՒՄ - Մոբայլ բանկինգ հավելվածը հեռահար եղանակով ակտիվացնելու և բոլոր հաշիվները տնօրինելու քայլերի հաջորդականությունը տես ՀՈԼՈՎԱԿՈՒՄ:
Apple Pay - ծառայությունը հասանելի է Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածում: Կատարեք անհպում վճարումներ Արդշինբանկի վճարային քարտերով անմիջապես Ձեր iPhone-ից՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր POS տերմինալներում, որտեղ կտեսնեք հետևյալ նշանները՝
Apple Pay ծառայության ակտիվացման քայլերը՝ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ: Մանրամասների համար՝ applepay.ardshinbank.am
Google Pay - ծառայությունը Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածում է և հասանելի է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Վճարումներ կարող եք կատարել բոլոր անհպում վճարումներ ընդունող POS տերմինալներում, որտեղ կտեսնեք հետևյալ նշանները՝
Google Pay ծառայության ակտիվացման ՈՒՂԵՑՈՒՅՑ: Մանրամասների համար՝ googlepay.ardshinbank.am
Եթե դեռ Արդշինբանկի հաճախորդ չեք, ապա կարող եք դա անել նաև առանց բանկ այցելելու՝ հետևելով առցանց գրանցման ուղեցույցին: