| Ուժի մեջ է 03․08․2026թ․-ից | |
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
|
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ |
|
Վարկի ֆինանսավորման աղբյուր |
«Արդշինբանկ» ԲԲԸ |
|
Վարկի նպատակ |
«Ռենշին» ՍՊԸ կողմից կառուցվող ՀՀ, ք. Երևան, Տերյան 107 հասցեում գտնվող բնակելի շենքերում կառուցման ընթացքում գտնվող և/կամ կառուցման աշխատանքներն ավարտված բնակարանների և ավտոկայանատեղիի* (բնակարանի հետ միաժամանակ ձեռքբերման դեպքում) ձեռքբերում |
|
Վարկի նվազագույն գումար |
Չի սահմանվում |
|
Վարկի առավելագույն գումար |
500,000,000 ՀՀ դրամ |
|
Տոկոսադրույքի տեսակը |
1. Հաստատուն 2. Հաստատուն (ճշգրտվող)¹ 3. Լողացող2 |
|
Տարեկան տոկոսադրույք Հաստատուն |
15.3% |
|
Տարեկան տոկոսադրույք Հաստատուն (ճշգրտվող) |
13% |
|
Տարեկան տոկոսադրույք Լողացող |
ՀԴ+5.9% |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք Հաստատուն |
16.4% - 16.8% |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք Հաստատուն (ճշգրտվող) |
13.8% - 14.1% |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք Լողացող |
13.7% - 14% |
|
Նվազագույն ժամկետ |
10 տարի |
|
Առավելագույն ժամկետ |
20 տարի |
|
Վարկի և տոկոսագումարի մարումներ |
Ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ) |
|
Նվազագույն կանխավճար բնակարանի ձեռքբերման արժեքից |
Ռեզիդենտ հաճախորդների համար ` 10% Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար ` 20% |
|
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
5,000 ՀՀ դրամ |
|
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
Չի սահմանվում |
|
Գրավի ձևակերպման վճար3 |
53,100 ՀՀ դրամ |
|
Վարկի ամսական սպասարկման վճար |
Չի սահմանվում |
|
Գույքի ձևակերպման համար այլ կատարվող վճարներ |
1. Վարկառուն վճարում է՝ 1) Գույքի գնահատման (Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի դեպքում) 2) Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի ստացման, 3) Պայմանագրերի նոտարական վավերացման, 4) Կառուցապատման ավարտից հետո՝ - վարկառուի սեփականության և - Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման համար: |
|
Բանկային հաշվի բացում/Քաղվածքների տրամադրում |
Համաձայն Բանկում գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք, Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից նշված ժամանակահատվածի համար, 1,000-5,000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ հետևյալ հղումով): |
|
Ապահովագրություն |
կատարվում է Բանկի միջոցներով |
|
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
Ռեզիդենտ հաճախորդների համար անշարժ գույքի արժեքի 90% Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար անշարժ գույքի արժեքի 80% |
|
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում Անշարժ գույքի արժեքի հաշվարկ |
1. Կառուցման ընթացքում գտնվող գույքի ձեռքբերման դեպքում՝ վաճառողի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ձեռքբերման արժեքը: 2. Կառուցապատման աշխատանքներն ավարտված գույքի ձեռքբերման դեպքում՝ գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: |
|
Վարկերի տրամադրման կարգ |
Միանվագ |
|
Վարկի տրամադրման եղանակ |
անկանխիկ՝ Բանկային հաշվին փոխանցմամբ |
|
Վաճառողի կողմից վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար |
չի սահմանվում |
|
Համավարկառուների փոփոխության իրականացման համար սահմանված հայտի ուսումնասիրության վճար |
15,000 ՀՀ դրամ |
|
Վարկի ժամկետանց մասի տոկոս |
24% տարեկան` ժամկետանց վարկի նկատմամբ |
*Սեփական ռեսուրսով տրամադրվող վարկերի դեպքում Վարկը կարող է հաստատվել որպես վարկառու ընդունելով համավարկառուի հայտ ներկայացրած ամուսնուն/կնոջը, եթե որպես վարկառու հայտ ներկայացրած անձի վերաբերյալ Նորք տեղեկատվական կենտրոնում եկամուտների տվյալներ գրանցված չլինեն:
Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի (ավտոկայանատեղիի) նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման:
¹ Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով վարկերի տոկոսադրույքները վերանայվում (բարձրացվում կամ նվազեցվում) են սկսած վարկային պայմանագրի գործողության 36-րդ ամսից յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին՝ առավելագույնը Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխության չափով: 36-ամսյա ժամկետը լրանալուց հետո Տոկոսադրույքի առաջին անգամ, ինչպես նաև հերթական փոփոխության դեպքում փոփոխության պահին գործող ՀԴ-ն համեմատվում է Պայմանագրի կնքման պահին գործող ՀԴ հետ: Ընդ որում՝ տոկոսադրույքի առաջին անգամ փոփոխությունն իրականացվում է 36-ամսյա ժամկետը լրանալուն հաջորդող փետրվարի 1-ին կամ օգոստոսի 1-ին:
² Lողացող տոկոսադրույքով տրամադրվող վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:
Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:
3 Տրամադրման միանվագ միջնորդավճարը և Գրավի ձևակերպման վճարը գանձվում է մինչև վարկի տրամադրումը: Գույք(եր)ի գծով կադաստրային գրանցումները կատարվում են միայն ստանդարտ ժամկետով (ոչ արագացված կարգով):
4 Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց ու գույքի նկատմամբ գնորդի սեփականության ու բանկի գրավի իրավունքի վկայագրերը Բանկ ներկայացնելուց հետո (ավարտվածություն` 100%), գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:Կառուցվող անշարժ գույքը վերջնական շահագործման հանձնելուց հետո (ավարտվածություն` 100%) 30 օրյա ժամկետում հաճախորդը պարտավոր է Բանկ ներկայացնել անշարժ գույքի սեփականության և գրավի վկայականները: