Visa Platinum Lite

Ձեռք բերեք վճարային քարտ, տնօրինեք ձեր միջոցները, կատարեք կանխիկացման գործարքներ և անկանխիկ վճարումներ:

Visa Platinum Lite

Առավելություններ

  • Cashback ծառայություն քարտով անկանխիկ վճարման 1-2%-ի չափով
  • Օգտվել արտերկրում քարտի արտակարգ վերաթողարկման հնարավորությունից:
  • Օգտվել արտերկրում առանց քարտի առկայության կանխիկի արտակարգ տրամադրման հնարավորությունից:
  • Բանկային հաշվի մնացորդի դիմաց բարձր տոկոսներ ստանալու հնարավորություն, անվճար SMS տեղեկացման ծառայություն:

Visa Concierge ծառայությունից օգտվելու հնարավորություն

Ծառայությունը ներառում է` հյուրանոցների և տարատեսակ միջոցառումների տոմսերի, ռեստորանների ամրագրում ամբողջ աշխարհում:

Visa Concierge ծառայությունից օգտվելու հնարավորություն

  • Ճանապարհորդական ապահովագրություն:
  • Բիզնես սրահներից և Fast Track ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն:
  • Ուղեբեռի անվճար փաթեթավորում:

  • Զեղչերի առաջարկներ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:
  • Արտասահմանում շուրջօրյա տեղեկատվական ծառայություն:
  • Արտասահմանում քարտի կորստի դեպքում` արտակարգ շտապ վերաթողարկում կամ առանց քարտի մինչև 5000 ԱՄՆ դոլար կանխիկի ստացման հնարավորություն:

Ուժի մեջ է 12.08.2026թ-ից

 

Visa Platinum

 ՀՀ դրամ

 ԱՄՆ դոլար 11

 Եվրո 11

1.     Հիմնական միջնորդավճարներ

1.1  

Քարտի տրամադրում (թողարկում) 1

Անվճար

Անվճար

Անվճար

1.2  

Քարտի տրամադրում (թողարկում)1՝ լրացուցիչ ծառայություններից 2 օգտվելու դեպքում

7,000 ՀՀ դրամ

7,000 ՀՀ դրամ

7,000 ՀՀ դրամ

1.3  

Քարտի սպասարկման վճար

2,500 ՀՀ դրամ ամսական

2,500 ՀՀ դրամ ամսական

2,500 ՀՀ դրամ ամսական

1.4  

Քարտային հաշվի նվազագույն մնացորդ

Չի սահմանվում

Չի սահմանվում

Չի սահմանվում

1.5  

Կից քարտի սպասարկման վճար

2,500 ՀՀ դրամ ամսական

2,500 ՀՀ դրամ ամսական

2,500 ՀՀ դրամ ամսական

1.6  

Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ

 

 

 

 

-         Բանկի բանկոմատներում քարտերով

2.0%

2.0%

 

2.0%

 

-         Բանկի բանկոմատներում թվայնացված քարտով

2.0%

2.0%

2.0%

 

-         Բանկի կանխիկացման կետերում

3.0%

3.0%

3.0%

 

-         Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում քարտերով

2.0%

2.0%

 

2.0%

 

-         Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներում բացառությամբ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին սեփական պրոցեսինգի միջոցով կապ հաստատած բանկերի՝ Յունիբանկ, Ինեկոբանկ, Ամիօ բանկ, թվայնացված քարտով

2.0%

2.0%

2.0%

 

-         Այլ բանկերի բանկոմատներում թվայնացված քարտով

2.0% նվ  1,500 ՀՀ դրամ

2.0% նվ  1,500 ՀՀ դրամ

2.0% նվ  1,500 ՀՀ դրամ

 

-         Այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում քարտերով

2.0% նվ  1,500 ՀՀ դրամ

2.0% նվ  1,500 ՀՀ դրամ

2 % նվ  1,500 ՀՀ դրամ

 

-         Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից (կիրառելի չէ քարտի և քարտային հաշվի փակման դեպքում)

2.0%

2.0%

 

2.0%

 

-         Վճարային քարտի և քարտային հաշվի փակման դեպքում

Համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների

1.7  

Քարտային հաշվին դրամական միջոցների մուտքագրման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ

 

 

 

 

-         Մինչև 200,000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցների մուտքագրում բանկի դրամարկղից 3

Անվճար

Անվճար

Անվճար

 

-         200,000 ՀՀ դրամից (կամ համարժեք արտարժույթից) ավել կանխիկ դրամական միջոցների մուտքագրում

Անվճար

Անվճար

Անվճար

 

-         Քարտային հաշվի համալրում անկանխիկ փոխանցմամբ

Համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային փոխանցումների և վճարումների սակագների ու պայմանների

 

-         Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in)

1.0%

1.0%

1.0%

 

-         Քարտային հաշվի համալրում Arca պրոցեսինգային կենտրոնում չսպասարկվող բանկերի բանկոմատներում (Cash-in)

1.5%

1.5%

1.5%

1.8  

Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք 4

 

 

 

 

-         Օրվա ավարտի դրությամբ մնացորդը մեծ կամ հավասար է 250,000 ՀՀ դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից/Եվրո

0.1.0%

0.1.0%

0.1.0%

 

-         Օրվա ավարտի դրությամբ մնացորդը փոքր է 250000 ՀՀ դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից/Եվրո

0%

0%

 

0%

 

1.9  

Ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարման, այդ թվում՝ QR վճարման միջնորդավճար

Էլեկտրոնային քսակների լիցքավորում 2.0%, մնացած բոլոր գործարքների դեպքում 0%

Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cash-back) 5

1.0%

 

 

Ուշադրություն.
արտարժույթով տրամարդվող վարկային քարտերի պայմանները կիրառելի են մինչև 30.05.2024թ. տրամադրված վարկերի համար, որից հետո վարկերի տրամադրումը դադարեցվում է:

1. Բացի սույն վճարից սահմանվում է 50,000 ՀՀ դրամ լրացուցիչ վճար, եթե հաշվի բացման, քարտի թողարկման, վերաթողարկման համար Հաճախորդի նույնականացումը կատարվում է հեռավար՝ առանց հաճախորդի ֆիզիկապես Բանկ այցելելու: Հաճախորդին նույն օրը հեռավար նույնականացմամբ մի քանի քարտ տրամադրելու դեպքում կիրառվում է մեկ լրացուցիչ վճար:

Բացի սույն սակագներում սահմանվածից, կանխիկացման գործարքների իրականացման համար սպասարկող բանկի կողմից կարող են կիրառվել սպասարկման լրացուցիչ միջնորդավճարներ:

2.  Լրացուցիչ ծառայությունների շրջանակում տրամադրվում է վճարային քարտի ապահովագրություն՝ 200000 ՀՀ դրամ ապահովագրական գումարով, 1 տարի ժամկետով: Քարտին կից ապահովագրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

3.  Բանկին պատկանող ինքնասպասարկման սարքերի խափանման կամ այդ սարքերից Բանկում սպասարկվող հաշիվների և քարտերի համալրման ծառայության անհասանելիության դեպքում և ընթացքում, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերով չհամալրված Բանկի մասնաճյուղերի(ՀՍՎ) համար, տվյալ սակագինը սահմանվում է 0 (զրո) ՀՀ դրամ:

4.  «Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքը» տարեկան կտրվածքով սակագներով սահմանված տոկոսադրույք է, որի հիման վրա Բանկը հաշվարկում է Հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները:

Օրինակ` 1,000 ՀՀ դրամ * 5.0% = 50 ՀՀ դրամ` 365 օրվա համար

Հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) այն տոկոսն է, որն անձը կստանա 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն է հանդիսանում տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման արդյունքում ստացված գումարը:

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտբարերության հաշվարկում» Կանոնակարգ 8/02-ով:

  Բանկը վճարման ենթակա տոկոսագումարը վճարում է հաճախորդի հաշվին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ընդ որում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հաճախորդին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ տոկոսագումարի (եկամտի) օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:

5. Cashback ծառայությունը տրամադրվում է հետևյալ սկզբունքով

1)     Cashback ծառայությունը մատուցվում է ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերած քարտապաններին: Եթե վերը նշված սկզբունքը չի պաշտպանվել Բանկը իրավասու է կատարել վճարված/վճարվելիք գումարների վերահաշվարկ:

2)     Cashback ծառայության իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումը, ապահովագրական ծառայությունների դիմաց և բուքմեկերային և այլ խաղային կայքերում վճարումները, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ օտարերկրյա բանկեր միջբանկային փոխանցումները, QR վճարումները և բոլոր այն գործարքները, որոնց արդյունքում քարտապանը իրականացնում է միջոցների տեղափոխում՝ առանց ռեալ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու:

3)     Ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարներ», «քարտից քարտ փոխանցումներ», «Էլեկտրոնային դրամապանակների լիցքավորում», «ապահովագրության դիմաց վճար», «բուքմեկերային և այլ խաղային կայքերում վճարումները» և այլ գործարքների տեսակների նույնականացումն իրականացվում է վճարահաշվարկային համակարգի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա:

4)     Եթե նախկինում կատարված անկանխիկ վճարման չեղարկման կամ ճշգրտման նպատակով սպասարկողի կողմից նախաձեռնվել է հետվերադարձի (refund) գործարք, ապա հերթական հետվճարի գումարի հաշվարվում անկանխիկ գործարքների շրջանառությունը նվազեցվում է այս գործարքների գումարի չափով:

5)     Cashback ծառայության շրջանակներում վերադարձվող գումարները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոնց վճարելիս, Բանկը հանդես է գալիս որպես քարտապանի հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ օրենքով սահմանված չափով և կարգով և փոխանցում ՀՀ պետական բյուջե:

6)     Cashback ծառայության շրջանակներում վճարումները իրականացվում են ամսեկան կտրվածքով, ոչ ուշ քան հերթական ամավա ավարտից հետո 7-րդ աշխատանքային օրը: Ընդ որում, քարտը և քարտային հաշիվը տվյալ ամսվա ընթացքում փակելու դեպքում հաճախորդին Cashback վճարում չի իրականացվում:

7) Cashback ծառայության ամսական վճարը չի կարող գերազանցել հաճախորդի տվյալ քարտի համար սահմանված վարկային սահմանաչափի դիմաց հաշվարկվելիք գումարի չափը: Ամսական տվյալ քարտի վարկային սահմանաչափից ավել կատարված շրջանառության դիմաց Cashback չի հաշվառվում:

6. Մեկ քարտի հետ տրամադրվում է միայն մեկ վճարային մատանի։ Գործող քարտի համար վճարային մատանի պատվիրելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել քարտի վերաթողարկման դիմում։

7. Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը:

8. Այն դեպքում, երբ հաճախորդի զուտ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարների) մասին տեղեկանք չի ներկայացվում, ապա զուտ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարների) չափը որոշվում է հաճախորդի վերջին չորս ամիսների ընթացքում ստացված և աշխատավարձի վճարման նպատակով իրականացված մուտքերը վերլուծելու եղանակով: Այս դեպքում որպես զուտ աշխատավարձի չափ համարվում է վերջին չորս ամիսներին ստացված աշխատավարձերից նվազագույնը, ընդ որում` եթե դիտարկվող չորս ամիսներից որևէ մեկի ընթացքում հաճախորդը չի ստացել աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարներ, այդ ամիսը դիտարկմանը չի մասնակցում, իսկ որպես չորրորդ ամիս դիտարկվում է նախորդողը:

Այն դեպքում, երբ հաճախորդի աշխատավարձի չափը փոփոխվել է և առավելագույն վարկային սահմանաչափը, հաճախորդի ցանկությամբ, պետք է հաշվարկվի ավելի բարձր զուտ աշխատավարձի հիման վրա` որպես զուտ աշխատավարձի չափ դիտարկվում է հաճախորդի գործատուի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկանքում նշված զուտ աշխատավարձը:

Բանկի աշխատակիցների դեպքում հասանելի առավելագույն սահմանաչափը զուտ աշխատավարձի 10-ապատիկն է

9  Տոկոսագումարի հաշվարկման օրինակ

Վարկային գծի սահմանաչափ – 5,000,000 ՀՀ դրամ

Օգտագործված մաս-1,825,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք – 20%

Տարվա օրերի քանակ – 365 օր

Օրական կուտակվող տոկոսի մեծությունը կկազմի – 1,

000 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1,825,000*20% /365=1,000 ՀՀ դրամ)

   Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է ներքոհիշյալ բանաձևով`

Որտեղ`

i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է (APR),

A – Վարկային գծի գումարը (Բանկի կողմից Հաճախորդին տրամադրված Վարկային գծի սկզբնական գումարը),

n – Վարկային գծի մարմանն ուղղված վճարի թիվը,

N – Վարկային գծի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը,

Kn – Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը,

Dn – Վարկային գծի տրամադրման օրից մինչև Վարկային գծի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով,

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են Վարկային գծի պայմանագրից կամ այլ կերպ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է Վարկային գծի պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ Վարկային գծի պայմանագիրը գործելու է Հաշվարկային քարտով վարկային գծի պայմանագիր կնքելու կամ Վարկային քարտի տրամադրման, սպասարկման, վարկային գծի և(կամ) գրավի խառը պայմանագիր կնքելու առաջարկ-դիմումում նշված ժամկետում, և կողմերը պատշաճ կերպով ու պայմանավորված ժամկետներում կատարելու են Վարկային գծի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Մարման արտոնյալ ժամանակահատվածը (առկայության դեպքում) հաշվի չի առնվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Տարվա մեջ օրերի բազային թիվը ընդունված է տարվա փաստացի օրացուցային օրերի քանակը,

Հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է առնվազն մինչև մեկ հարյուրերորդական և բազմապատկվում է 100-ով՝ տոկոսային մեծություն ստանալու համար:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում չեն ներառվում`

·         Lրացուցիչ վճարային քարտի թողարկման վարձը և քարտային հաշվի տարեկան սպասարկման վարձը,

·         Կրեդիտի մարման պարտավորության խախտման և վճարային սահմանաչափի գերազանցման համար հաշվարկվող տոկոսները, տուժանքը (տույժերը և տուգանքները),

·         Կանխիկացման և կանխիկի մուտքագրման համար միջնորդավճարները,

·         Տարբեր տեսակի փաստաթղթերի տրամադրման համար վճարները,

·         Արժույթի փոխարկման համար միջնորդավճարները:

10. Սույն կետում նշված պայմանը նախատեսվում է միայն վարկային պայմանագրով սահմանված լինելու դեպքում:

Նշված պայմաններին համապատասխանության ստուգումն իրականացվում է վարկային գծի ժամկետի ավարտից երկու ամիս առաջ:

11  Արտարժույթով տրամարդվող վարկային քարտերի պայմանները կիրառելի են մինչև 30.05.2024թ. տրամադրված վարկերի համար, որից հետո վարկերի տրամադրումը դադարեցվում է:

12 Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահի

Բանկի Ծառայությունների փաթեթներում վճարային քարտերի վերաբերյալ սույն սակագներից տարբերվող սակագներ սահմանված լինելու դեպքում՝ առաջնահերթություն է տրվում փաթեթներում սահմանված սակագներին:

Բանկի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել դրամային փոխանցումներ, կատարել վարկի մարումներ, դիտել հաշիվների մնացորդներն ու գործարքները, կատարել վճարումներ և բազմաթիվ այլ գործարքներ, որոնց կարող եք ծանոթանալ  հետևյալ հղմամբ:

 

Զգուշացում`

Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորտինգ ՓԲԸ-ին:

Որոշման կայացման և վարկային գծի տրամադրման ժամկետները`

Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից և նախնական հավանությունը ստանալուց հետո վարկային գծի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է և Հաճախորդը տեղեկացվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերջնական որոշման կայացումից հետո վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: