
Հիմնական պայմաններ - ուժի մեջ է 21.11.2024թ.-ից
| Ծառայություն | Սակագին* | |||
| Ներդրումային (բրոքերային) ծառայություններ ** |
ՀՀ-ից դուրս թողարկված արժեթղթեր | Բաժնային1 և ոչ բաժնային1 արժեթղթեր |
0.20%, նվազ. 20,000 ՀՀ դրամ | |
ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր |
պատվերի տրման ամսաթվից մինչև արժեթղթի մարման ամսաթիվ՝ 120 օր | 0.10%, նվազ. 20,000 ՀՀ դրամ | ||
| պատվերի տրման ամսաթվից մինչև արժեթղթի մարման ամսաթիվ՝ 121-210 օր | 0.15%, նվազ. 20,000 ՀՀ դրամ | |||
Խնդրահարույց ակտիվներ (Distressed assets) |
1.25%, նվազ. 20,000 ՀՀ դրամ | |||
Այլ (third-party products, structured notes, non traditional funds2) |
1%, նվազ. 20,000 ՀՀ դրամ | |||
| ՀՀ-ում թողարկված արժեթղթեր |
Բաժնային արժեթղթեր |
0.35%, նվազ. 5,000 ՀՀ դրամ | ||
ՀՀ պետական պարտատոմսեր |
0.05%, նվազ. 1,000 ՀՀ դրամ | |||
Արդշինբանկ ԲԲԸ պարտատոմսեր |
0.05%, նվազ. 1,000 ՀՀ դրամ | |||
Այլ ոչ բաժնային արժեթղթեր |
մինչև 20 մլն՝ 0.1%, նվազ. 2,000 ՀՀ դրամ 20 մլն և ավել՝ 0.05%, նվազ. 2,000 ՀՀ դրամ |
|||
1 Բաժնային արժեթղթեր են համարվում բաժնետոմսը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթուղթը, ցանկացած այլ արժեթուղթ,
որն իրավունք է տալիս ձեռք բերել վերոնշյալ արժեթղթերը փոխարկման, փոխանակման կամ այլ իրավունքների իրականացման եղանակով և թողարկվել է վերոնշյալ արժեթղթերի
թողարկողի կամ նրանց խմբի անդամ թողարկողի կողմից: Ոչ բաժնային արժեթղթեր են համարվում ցանկացած այն արժեթուղթը, որը, չի համարվում բաժնային
(ՀՀ Արժեթղթերի շուկայի մասին օրենք):
2 Non traditional funds են համարվում բորսայում առևտրին չթույլատրված ֆոնդի փայերը:
* Սակագները հաշվարկվում են ՀՀ դրամով՝ Բանկի կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքով:
** Հաշվարկի համար հիմք է վերցվում գործարքի գումարը:
Կայքում հրապարակված սակագները տարածվում են իրավաբանական անձ հաճախորդների վրա, որոնց 50 տոկոս և ավել բաժնետերերը կամ փայատերերը չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի,
կամ որոնց վերջնական շահառուների 50 տոկոսից ավելին չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի:
Նշված սակագները չեն վերաբերվում ֆինանսական կազմակերպություններին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով (բացառությամբ վարկային, վճարահաշվարկային կազմակերպությունների
և ապահովագրական ընկերությունների): Այդ կազմակերպությունների համար սակագները սահմանվում են «Արդշինբանկ» ԲԲԸ և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
«Արդշինբանկ» ԲԲԸ մատուցում է ներդրումային ծառայություններ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ներդրումային ծառայությունները կարգավորող
կանոնակարգերով, կանոններով, այլ նորմատիվ իրավական ակտերով Բանկի կամ Հաճախորդի անունից և Հաճախորդի հաշվին արժեթղթերի գործարքների իրականացմամբ: Ներդրումային ծառայությունների
մատուցման շրջանակներում «Արդշինբանկ» ԲԲԸ իրականացնում է բրոքերային հաշիվների բացում, պատվերի ընդունում և կատարում, գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, ինչպես
նաև ներդրումային գործունեությունից բխող այլ գործառնություններ: Հաճախորդը կարող է գործարքներ կնքել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ կարգավորվող շուկայում գնանշվող ցանկացած արժեթղթով,
ինչպես նաև մասնակցել առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին, հետգնումներին, իրականացնել գործարքներ արտաբորսայական երկրորդային շուկայում:
Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանները, այդ թվում՝ ծառայության շրջանակում Բանկի և հաճախորդի միջև պայմանագրի կնքման և դադարեցման կարգն ու ժամկետները, հաճախորդի կողմից վճարումների իրականացման պայմանները, ժամկետներն ու եղանակները, Բանկի կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գործարքների կնքման նպատակով պատվերների ներկայացման և կատարման ընթացակարգը, արժեթղթերի հետ կապված ռիսկերի բացահայտումը, պատվերների կատարման վերաբերյալ հաշվետվությունների և այլ տեղեկատվության տրամադրման պայմանները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ և այլ համապատասխան դրույթներ, ներկայացված են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 13-րդ գլխում։
Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ