|
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ |
|
|
Հաճախորդ |
A` 1.2-5 միլիարդ բանկային շրջանառություն1 կամ P` 5 միլիարդ և ավելի բանկային շրջանառություն կամ ՀՀ առաջին 50 խոշոր հարկատուներ1 |
|
Ակրեդիտիվի արժույթ |
ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող փոխարժեքների ցանկի համաձայն |
|
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր |
Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ |
|
Պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության նվազագույն ցանկը ներկայացված է «Փաստաթղթեր» բաժնում: Բանկի կողմից, ըստ անհրաժեշտության, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն: |
|
|
Նպատակ |
Շրջանառու միջոցների ձեռքբերում, հիմնական միջոցների ձեռքբերում/ կապիտալ ներդրումների իրականացում |
|
Ակրեդիտիվի նվազագույն գումար (ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ) |
Չի սահմանվում |
|
Ակրեդիտիվի առավելագույն գումար (ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ) |
Չի սահմանվում |
|
Տոկոսադրույք կամ տրամադրման/թողարկման վճար 2 |
Պայմանագրային* (Տոկոսադրույքը կարող է փոփոխվել Պայմանագրով նախատեսված լինելու դեպքում՝ Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում) |
|
Օտարերկրյա ֆինանսական հաստատության /ՕՖՀ/ հաստատմամբ ակրեդիտիվների թողարկում3 |
Պայմանագրային*
|
|
Ընդ որում` միայն դրամական միջոցների և/կամ Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի ապահովվածության դեպքում |
Պայմանագրային*
|
|
Ուղղակի ակրեդիտիվների /առանց ՕՖՀ հաստատման/ թողարկում |
Պայմանագրային*
|
|
Ընդ որում` միայն դրամական միջոցների և/կամ Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի ապահովվածության դեպքում |
Պայմանագրային*
|
|
Ակրեդիտիվի ներքո վճարում |
0.15 %, Նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ, Առավելագույնը` 75 000 ՀՀ դրամ |
|
Առանց տարաձայնությունների փաստաթղթերի ընդունման և ստուգման համար |
Անվճար |
|
Տարաձայնություններով փաստաթղթերի ընդունման և ստուգման համար |
Անվճար |
|
Նվազագույն ժամկետ |
Չի սահմանվում |
|
Առավելագույն ժամկետ |
Գործարքի պայմանագրային ժամկետին համապատասխան |
|
Տոկոսագումարների մարումներ |
Պայմանագրային* |
|
Դիմում-հայտի ուսումնասիրության վճար, ընդ որում՝ |
Չի սահմանվում |
|
միայն դրամական միջոցների և/կամ Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի ապահովվածության դեպքում (գանձվում է յուրաքանչյուր վարկային գործիքի համար)` |
Չի սահմանվում |
|
Տրամադրման/թողարկման վճարի գանձումներ3 |
Միանվագ տրամադրման պահին` գործողության ողջ ժամկետի համար և վաղաժամկետ մարման դեպքում վերադարձման ենթակա չէ |
|
Բանկային հաշվի բացում |
Համաձայն Բանկում գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների ու պայմանների (տես՝ Բանկային հաշիվ) |
|
Քաղվածքների տրամադրում |
Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք, 1,000-10,000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ Բանկային հաշիվ): |
|
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
Ըստ ապահովվածության տեսակների Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցության մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է «Այլ պայմաններ» բաժնի «Հավելված 1. Վարկի վերադարձելիության ապահովվածություն» փաստաթղթում: |
|
Ապահովագրություն4 |
A դասի դեպքում՝ 1) Արտահանման/ներմուծման ֆինանսավորման դեպքում բեռների ապահովագրության իրականացում (ապահովագրության բացակայության դեպքում) 2) Այլ դեպքերում՝ Բանկի պահանջով
P դասի դեպքում՝ Բանկի պահանջով |
1 Հաճախորդների դասերի շնորհումը կատարվում է ըստ Բանկի "Հաճախորդների դասակարգման ընթացակարգի"
*Պայմանները որոշվում են՝ ելնելով մի շարք գործոններից, մասնավորապես.
▪️ Բանկի հետ համագործակցության ծավալներից
▪️ Կազմակերպության ֆինանսատնտեսական ցուցանիշներից
▪️ Վարկային պատմությունից և այլն:
2 Արտարժույթային Ակրեդիտիվի դեպքում հաշվարկումը և գանձումը կատարվում է ՀՀ դրամով, փոխարկելու համար հիմք ընդունելով վճարման պահին Բանկում գործող արտարժույթի վաճառքի փոխարժեքը
3 Օտարերկրյա ֆինանսական հաստատության (ՕՖՀ) կողմից ներկայացված միջնորդավճարները գանձվում են առանձին, ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ:
4 Ապահովագրության պայմանի դեպքում Բանկի լրացուցիչ համաձայնությամբ ընդունելի է Հաճախորդի կողմից ցանկացած ապահովագրական ընկերությունում կատարված ապահովագրությունը` համաձայն տվյալ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված պայմանների և սակագների: