
Ուժի մեջ է 21.11.2024թ.-ից
| Ծառայություն | Սակագին* | |
| Արժեթղթերի հաշվի բացում, փակում | Անվճար | |
| Արժեթղթերի պահպանում1 | 0.08% | |
| Արժեթղթերի փոխանցում2 | Բաժնային արժեթղթերի փոխանցում (DVP/FOP/ST)3 | 0.15%, նվազ. 10,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ |
| Ոչ բաժնային արժեթղթերի փոխանցում (DVP/FOP/ST)3 | 0.015%, նվազ. 5,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ | |
| Այլ արժեթղթերի փոխանցում (DVP/FOP/ST)3 | 0.25%, նվազ. 10,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ | |
| Բաժնետոմսերի ներբանկային փոխանցում 3 | 0,08%, նվազ. 5,000 ՀՀ դրամ | |
| Պարտատոմսերի ներբանկային փոխանցում 3 | 0,008%, նվազ. 3,000 ՀՀ դրամ | |
| Այլ արժեթղթերի ներբանկային փոխանցում 3 | 0,1%, նվազ. 8,000 ՀՀ դրամ | |
| Պորտֆելի փոխանցում4 | 6,000 ՀՀ դրամ | |
| Արժեթղթերի գրավադրում | Բաժնետոմսերի գրավադրում | 0,06%, նվազ. 5,000 ՀՀ դրամ |
| Պարտատոմսերի գրավադրում | 0,01%, նվազ. 1,000 ՀՀ դրամ | |
| Արժեթղթերի հաշվի սառեցում | Արժեթղթերի հաշվի սառեցում | 0,05%, նվազ. 5,000 ՀՀ դրամ |
| Կորպորատիվ գործողություններ | Անվճար | |
| Տեղեկանքի, քաղվածքի տրամադրում | Անվճար | |
| Ոչ ստանդարտ5 տեղեկատվությամբ տեղեկանքի տրամադրում | 10,000 ՀՀ դրամ | |
| Այլ պահառուական ծառայություններ 6 | Արդշինբանկի պահառուական ծախս + 25% հավելագին | |
1 Սակագին չի կիրառվում ՀՀ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ ՀՀ Կենտրոնական բանկին սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի կամ հրապարակային ֆոնդի փայերի պահպանման դեպքում:
Պահպանման սակագնի հաշվարկի հիմք է վերցվում արժեթղթերի շուկայական արժեքը, եթե այն ավելի փոքր չէ անվանական արժեքից: Հակառակ դեպքում հիմք է վերցվում անվանական արժեքը:
Հաշվարկի համար հիմք է ընդունվում հաշվետու ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ հաշվետիրոջ հաշվում առկա արժեթղթերի մնացորդները:
2 Փոխանցման սակագինը չի գանձվում, երբ
- արժեթղթեր փոխանցող/ստացող կողմ է հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը
- փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված բրոքերային պատվերի շրջանակներում
3 Հաշվարկի հիմք է վերցվում արժեթղթերի շուկայական արժեքը, եթե այն ավելի փոքր չէ անվանական արժեքից: Հակառակ դեպքում հիմք է վերցվում անվանական արժեքը:
4 Կիրառվում է միայն ՀԿԴ հաշվի այլ օպերատորի մոտ բացված հաճախորդի հաշվին փոխանցման դեպքում:
5 Ոչ ստանդարտ է համարվում Արդշինբանկ ԲԲԸ կողմից հաստատված տեսքով և բովանդակությամբ փաստաթղթերից տարբերվող ցանկացած այլ տեսքով և բովանդակությամբ փաստաթուղթը:
6 Սակագին չի կիրառվում արժեթղթերից ստացվող եկամուտների հաշվին մուտքագրման, արժեթղթերի մարման և շահութաբաժինների վճարման դեպքում:
Կայքում հրապարակված սակագները տարածվում են իրավաբանական անձ հաճախորդների վրա, որոնց 50 տոկոս և ավել բաժնետերերը կամ փայատերերը չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի, կամ որոնց վերջնական շահառուների 50 տոկոսից ավելին չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի:
Նշված սակագները չեն վերաբերվում ֆինանսական կազմակերպություններին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով (բացառությամբ վարկային, վճարահաշվարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների): Այդ կազմակերպությունների համար սակագները սահմանվում են «Արդշինբանկ» ԲԲԸ և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
Արժեթղթերի պահառուական ծառայությունների մատուցման պայմանները, այդ թվում՝ ծառայության շրջանակում Բանկի և հաճախորդի միջև պայմանագրի կնքման և դադարեցման կարգն ու ժամկետները, հաճախորդի կողմից վճարումների իրականացման պայմանները, ժամկետներն ու եղանակները, Բանկի կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գործարքների կնքման նպատակով հանձնարարականների ներկայացման և կատարման ընթացակարգը, քաղվածքների/հաշվետվությունների և այլ տեղեկատվության տրամադրման պայմանները, Արժեթղթերով գործարքի իրականացման վայրերը և այլ համապատասխան դրույթներ, ներկայացված են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 12-րդ գլխում։