ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ,

Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կարծիքը Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ կամ ունեք բողոք-պահանջ Արդշինբանկի նկատմամբ, ապա կարող եք  ներկայացնել այն «Արդշինբանկ» ԲԲԸ հաճախորդների կարծիքների, հարցումների և բողոքների (պահանջների) ներկայացման և քննության կանոններով» սահմանված կարգով և ժամկետներում։

Թողնելով հետադարձ կապ՝

  • Նպաստում եք սպասարկման որակի ամենօյրա բարելավմանը
  • Աջակցում եք մատուցվող ծառայությունների և պրոդուկտների կատարելագործմանը

Դուք կարող եք թողնել ձեր առցանց հայտը

Հարցում․<div>Կատարեք հարցում նաև զանգահարելով Բանկի շուրջօրյա 012 22 22 22 հեռախոսահամարով<br></div>

Հարցում․
Կատարեք հարցում նաև զանգահարելով Բանկի շուրջօրյա 012 22 22 22 հեռախոսահամարով

Կարծիք․<div>Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար</div>

Կարծիք․
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար

Բողոք-պահանջ․&nbsp;<div>Մենք անում ենք հնարավորը՝ Ձեր առաջադրած խնդրին լուծում տալու համար</div>

Բողոք-պահանջ․ 
Մենք անում ենք հնարավորը՝ Ձեր առաջադրած խնդրին լուծում տալու համար

Քարտով կատարված գործարքների բողոքարկում․

Քարտով կատարված գործարքների բողոքարկում․

Կարող եք Ձեր հայտը ներկայացնել նաև՝ 

Ֆիզիկական անձ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ հաճախորդներն իրավունք ունեն Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք նաև, որ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջների մասով, որոնց գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեքը արտարժույթը և գույքային պահանջի չափը չի գերազանցում 250 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեքը արտարժույթը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հասցե` ք․ Երևան, Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս՝ (+ 374 60) 70 11 11

էլ․ հացե՝ info@fsm.am

Կայք` www.fsm.am

Աշխատանքային ժամերը` Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00 (ընդմիջում` 13:00-14:00)


Ցանկացած անձի պահանջով բանկը տրամադրում է Բանկերի և բանկային գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը: 

Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր դիմումը ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:

Բանկը տրամադրում է նաև  Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:

Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր պահանջը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:

Եթե ունեք բողոք-պահանջ Բանկի նկատմամբ, ապա կարող եք այն ներկայացնել այս բաժնում առկա Բողոք-պահանջի առցանց հայտի միջոցով:

Շահերի բախման կանխարգելման, կոռուպցիային հակազդեցության, ինսայդերական ինֆորմացիայի պաշտպանության ոլորտներում անօրինական գործողությունների կատարման փաստի կամ կատարման հնարավորության, աշխատակիցների կողմից գործարար էթիկայի և կորպորատիվ վարվելակերպի կանոնների խախտման վերաբերյալ կարող եք տեղեկացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով` non-compliance@ardshinbank.am հասցեին։