Logo

Առավելություններ

  • Աշխատավարձային վարկային գծերը հանդիսանում են հարմարավետ գործիք սպառողական վարկերի ստացման համար և տրամադրվում են Բանկի դեբետային կամ աշխատավարձային քարտերի միջոցով աշխատավարձ ստացող աշխատակիցներին:
  • Աշխատավարձային վարկային գիծը հնարավորություն է ընձեռում ունենալ վարկային սահմանաչափ, որի դիմաց Բանկը չի հաշվարկում տոկոսագումար օգտագործված մասի բացակայության դեպքում:
  • Աշխատավարձային վարկային գծերը տրամադրվում են Բանկի կողմից հրապարակված վարկավորման պայմաններին համապատասխան, արտոնյալ պայմաններով և ինքնաշխատ երկարաձգվում են, եթե սպասարկման ընթացքում չեն արձանագրվում վարկավորման պայմանների նշանակալի խախտումներ:
  • Դրամական միջոցների կարիք ունենալու դեպքում աշխատավարձային վարկային գծի առկայությունը թույլ է տալիս անմիջապես վարկավորվել և զերծ մնալ սեղմ ժամկետներում դրամական միջոցներ կամ վարկեր փնտրելու անհրաժեշտությունից:

Աղյուսակ 1

Ֆինանսական կազմակերպություններ

15,8%

էներգետիկա (էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում)

16,3%

Առողջապահություն

 

16,5%

ՏՏ և կապ

Կրթություն, բացառությամբ ՊՐԱԿ դպրոցների

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

17,8%

ՊՈԱԿ դպրոցներ

16,5%

Նախարարություններ, Տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզպետարաններ և ուժւպին կառոկգ չհամարվող ւպ| պետական կառոկցներ

18,2%

Ուժային, մասնավոր ոլորտների և վերոնշյալ դասակարգումից տարբերվող ոլորտներում գործող ընկերությունների աշխատակիցների տոկոսադրույք

20%

Բավարար վարկարժանության գնահատական ունենալու դեպքում

14,8%

 

               Աղյուսակ 1.1

2

Գործատու կազմակերպության նկատմամբ պահանջներ

 

Այն կազմակերպությունը, որտեղից հաճախորդը ստանում է վարկի/վարկային գծի ստացման համար հիմք հանդիսացող ամսական դրամական բավարարումը, պետք է լինի Բանկի կողմից հավատարմագրված:

 

* Տրված վարկային սահամանչափը կարող է գերազանցել սույն կետով սահմանված առավելագույն սահմանաչափից, եթե գերազանցող մասը ձևավորվել է Բանկի կողմից միակողմանի սահմանաչափի ավելացման արդյունքում։ Նույն աշխատավարձի հիման վրա կարող է տրամադրվել միայն մեկ վարկային գիծ։

** Սույն կետում նշված պայմանը նախատեսվում է միայն վարկային պայմանագրով սահմանված լինելու դեպքում։
***Գանձվում է յուրաքանչյուր խախտումով եռամսյակի համար միանվագ կամ ամսական հավասարաչափ պարբերականությամբ:

Վարկային գծի տոկոսագումարի հաշվարկման ձև
Տոկոսագումարը հաշվարկվում է վարկային գծի օգտագործված մասի դիմաց անվանական տոկոսադրույքի կիրառման միջոցով հետևյալ բանաձևով՝  I=R*L/D, որտեղ
I՝ մեկ օրվա տոկոսագումարն է
R՝ անվանական տոկոսադրույքը
Լ՝ վարկային գծի օգտագործված մասը
D՝ տարկա փաստացի օրերի քանակը

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ 
Վարկային գծի սահմանաչափ - 5.000.000 ՀՀ դրամ 
Օգտագործված մաս-1.825.000 ՀՀ դրամ 
Վարկի տարեկան տոկոսադրույք - 20%
Տարվա օրերի քանակ - 365 օր
Օրական կուտակվող տոկոսի մեծությունը կկազմի - 1.000 ՀՀ դրամ (տոկոսագումարը կկազմի 1.825.000*20% /365=1000 ՀՀ դրամ)

Նշված պայմաններին համապատասխանության ստուգումն իրականացվում է վարկային գծի ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։