Հավելված 5
|
Ֆինանսավորում/Գրավ իրացվելի արժեքի առավելագույն հարաբերակցություն՝ ըստ հաճախորդի վարկարժանության գնահատման (միայն վարկային պատմությամբ և գրավի ապահովվածությամբ պայմանի դեպքում) |
||||
|
Ֆինանսավորում/գրավ առավելագույն հարաբերակցություն |
Անշարժ գույք |
Հողատարածք |
Տրանսպորտային միջոց |
|
|
ՀՀ, ք. Երևան |
ՀՀ, բացառությամբ՝ ք. Երևան |
|||
|
85% |
80% |
70% |
50% |
|
|
Ֆինանսավորման առավելագույն գումար ըստ արժույթի և գրավի գտնվելու վայրի |
100.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
ՀՀ, ք. Երևան |
||
|
70.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
ՀՀ, բացառությամբ՝ ք. Երևան |
|||
|
Բանկի Վարկային կոմիտեի կողմից կարող են սահմանվել ֆինանսավորման/գրավին ներկայացվող այլ պահանջներ, բայց՝ ոչ ավել քան 100%: |
||||
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում |
||||
|
Դրական որոշման և ֆինանսավորման մերժման գործոններ |
Դրական որոշման գործոններ -վարկառուի/վարկառուի ամուսնու/գրավատուի համապատասխանություն ներկայացվող պահանջներին - գրավադրվող գույքի համապատասխանություն Բանկի կողմից սահմանված պահանջներին -վարկառուի գործունեության և ցուցանիշների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին |
|||
|
Որոշման վավերականության ժամկետ |
30 աշխատանքային օր |
|||
|
Ֆինանսավորումը տրամադրելու ժամկետ |
Գրավի պայմանագիրը նոտարական վավերացում և գրավը կադաստրային գրանցում ստանալուց հետո 1 աշխատանքային օր |
|||
Հավելված 6
|
Վարկառուին ներկայացվող պահանջներ |
|
|
Վարկառուի կարգավիճակը |
Ձեռնարկատիրական, այդ թվում` գյուղատնտեսական գործունեությանբ զբաղվող ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ Ա/Ձ, ինչպես նաև ֆիզիկական անձիք՝ գյուղատնտեսական գործունեությանբ զբաղվող` Ագրոբիզնեսի ենթակետով կամ սեփական ռեսուրսով գյուղատնտեսական նպատակով ֆինանսավորումների դեպքում: |
|
Կանայք բիզնեսում ենթատեսակի դեպքում վարկառուին ներկայացվող պահանջներ |
1.Ձեռնարկության առնվազն 50%-ը պատկանում է կանանց կամ 2.ձեռնարկության առանցքային ղեկավարների 60%-ը կազմում են կանայք կամ 3.ձեռնարկության գրանցված աշխատակազմի 50%-ը հանդիսանում են կանայք |
|
Վարկառուի գործունեության ժամկետ |
առնվազն 3 ամիս |
|
Վարկառուի տարիքը |
Ֆիզիկական անձի և Ա/Ձ վարկառուի դեպքում վարկառուի տարիքը մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 70 տարին ներառյալ (մինչև 71 տարեկանը լրանալը)։ |
|
Վերջին մեկ տարվա շահույթ |
գերազանցում է 0-ն |
|
Գործունեության ոլորտի սահմանափակում (ցանկում առկա կազմակերպություններ) |
|
|
Վարկային պատմությանը ներկայացող պահանջներ |
|
|
Գրավատու |
Գործող ժամկետանց վարկի և/կամ երաշխավորության բացակայություն |
Հավելված 8
|
Գրավի առարկա |
Ֆինանսավորում/գրավ առավելագույն հարաբերակցություն |
|
|
Բանկային հաշվի կամ ավանդային պայմանագրերի հիման Բանկում սպասարկվող հաշիվերին առկա դրամական միջոցներ ՝ սահմանափակման կիրառմամբ |
Ֆինանսավորում և գրավը՝ նույնանուն արժույթով |
100% |
|
Ֆինանսավորում՝ ՀՀ դրամ, գրավը՝ արտարժույթ |
94% |
|
|
Ֆինանսավորում՝ արտարժույթ , գրավը՝ ՀՀ դրամ |
80% |
|
|
Գրավատուի նկատմամբ պահանջներ |
Ցանկացած չափահաս ֆիզիկական անձ, ԱՁ և իրավաբանական անձ |
|
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝
ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ
տեղեկատվության հավաքագրում։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ։
◾ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ձեր գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և վարկի գումարների մարումները։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ձեր կողմից պարտավորութունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկ ստանալու
համար դիմելիս վարկատուն ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական
թերթիկ, որում կներկայացվեն ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
◾Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
◾Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
◾Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
◾Արտարժույթով տարեկան փաստացի տոկոսադրույքների հաշվարկման համար հիմք է ընդունվել վարկավորման պայմանների ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքները: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
◾Վարկի որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիմում հայտի ընդունման պահին: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։