Անշարժ գույքի գրավով ապահովված ձեռնարկատիրական վարկեր` առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության:
|
Հավելված 2 «Պարզ երաշխիքներ» |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված 3 Ֆինանսավորում/Գրավ իրացվելի արժեքի առավելագույն հարաբերակցություն՝ ըստ հաճախորդի վարկարժանության գնահատման (միայն վարկային պատմությամբ և գրավի ապահովվածությամբ պայմանի դեպքում) |
|||||
|
Ֆինանսավորում/գրավ առավելագույն հարաբերակցություն |
վարկ/վարկային գծի գումար |
Անշարժ գույք |
Հողատարածք |
Տրանսպորտային միջոց |
|
|
Մինչև 100․000.000 ՀՀ դրամի պարագայում |
100% |
70% |
50% |
||
|
100.000.001- 200.000.000 ՀՀ դրամի պարագայում |
- |
||||
|
Բանկի Վարկային կոմիտեի կողմից կարող են սահմանվել ֆինանսավորման/գրավին ներկայացվող այլ պահանջներ, բայց՝ ոչ ավել քան 100%: |
|||||
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում |
|||||
|
Դրական որոշման և ֆինանսավորման մերժման գործոններ |
Դրական որոշման գործոններ -վարկառուի/վարկառուի ամուսնու/գրավատուի համապատասխանություն ներկայացվող պահանջներին - գրավադրվող գույքի համապատասխանություն Բանկի կողմից սահմանված պահանջներին -վարկառուի գործունեության և ցուցանիշների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին Մերժման գործոններ վերոնշյալ պահանջների անհամապատասխանություն Բանկի կողմից սահմանված պահանջներին |
||||
|
Որոշման կայացման ժամկետ |
1- 5 աշխատանքային օր |
||||
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու կարգը և ժամկետը |
Վարկառուն տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, բանավոր կամ գրավոր եղանակով |
||||
|
Որոշման վավերականության ժամկետ |
30 աշխատանքային օր |
||||
|
Ֆինանսավորումը տրամադրելու ժամկետ |
Գրավի պայմանագիրը նոտարական վավերացում և գրավը կադաստրային գրանցում ստանալուց հետո 1 աշխատանքային օր |
||||
|
Հավելված 4 Վարկառուին ներկայացվող պահանջներ |
|
|
Վարկառուի կարգավիճակը |
Ձեռնարկատիրական, այդ թվում` գյուղատնտեսական գործունեությանբ զբաղվող ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ Ա/Ձ, ինչպես նաև ֆիզիկական անձիք՝ գյուղատնտեսական գործունեությանբ զբաղվող` Միջազգային ֆոնդերով և/կամ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կամ սեփական ռեսուրսով գյուղատնտեսական նպատակով ֆինանսավորումների դեպքում: |
|
Միջազգային ֆոնդերի և/կամ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի դեպքում վարկառուն պետք է համապատասխանի տվյալ միջազգային ֆոնդի և/կամ պետական աջակցության ծրագրով սահմանված պահանջներին։ |
|
|
Վարկառուի գործունեության ժամկետ |
1. Մինչև 100․000.000 ՀՀ դրամ վարկի/վարկային գծի/երաշխիքի պարագայում՝ նվազագույնը 6 ամիս 2.100.000.001- 200.000.000 ՀՀ դրամ վարկի/վարկային գծի/երաշխիքի պարագայում՝ նվազագույնը 12 ամիս
|
|
Վարկառուի տարիքը |
Ֆիզիկական անձի և Ա/Ձ վարկառուի դեպքում վարկառուի տարիքը մինչև վարկի/վարկային գծի/երաշխիքի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 70 տարին ներառյալ (մինչև 71 տարեկանը լրանալը)։ |
|
Հավելված 5 Գրավի առարկային ներկայացվող պահանջներ և պայմաններ |
|
|
Գույքի հասցե |
Համաձայն Բանկի Բնակավայրերի գոտիավորման ցանկի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ գոտում ընդգրված հասցեները, ինչպես նաև 4րդ գոտում գտնվող համայնքները համաձայն 19-րդ կետի, իսկ հողատարածքների դեպքում՝ համաձայն 18-րդ կետի |
|
Գրավի առարկայի գնահատում |
Գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից, բացառությամբ՝ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի |
|
Հասարակական և արտադրական տարածքների դեպքում, վարկի տրամադրման որոշման կայացումը կարող է իրականացվել նաև նախնական գնահատման հաշվետվության հիման վրա՝ պայմանով, որ մինչև վարկի տրամադրումը հաճախորդը պետք է ներկայացնի վերջնական գնահատման հաշվետվությունը |
|
|
Երևան քաղաքում բնակարանների համար հանրագումարային մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ համարժեք վարկերի դեպքում գնահատողի կողմից գնահատումը կարող է կատարվել սեփականության վկայականի հիման վրա, առանց այցելության: |
|
|
Գրավատու |
ֆիզիկական անձ վարկառու կամ նրա ամուսին (այդ թվում՝ ԱՁ), Կազմակերպության հիմնադիր, կամ |
|
Ցանկացած չափահաս ֆիզիկական անձ (այդ թվում՝ ԱՁ), որի նկատմամբ սահմանափակում չկա և գրավադրվող գույքի սեփականության իրավունքը ծագել է վարկային հայտի ներկայացման ամսաթվից առնվազն 3 ամիս առաջ1, |
|
|
Գրավի առարկա անշարժ գույք |
1.Գրավ կարող է հանդիսանալ բնակելի, հասարակական կամ արտադրական նշանակության անշարժ գույք, ինչպես նաև բնակելի և հասարակական նշանակության չկառուցապատված հողատարածք, 2. Անշարժ գույքը պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի): Անշարժ գույքը պետք է ունենա 80% և ավելի ավարտվածության աստիճան: Առավելագույնը լինի առանց ներքին հարդարման աշխատանքների: Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ փաստացի կիսակառույց, անավարտ, կիսաքանդ գույքերը: 3. Բնակելի անշարժ գույքը կարող է ապահովված չլինել անհրաժեշտ կոմունիկացիաներով (մոնտաժված լինեն ջրագիծ, հոսանքի լարերը), սակայն դրանց բացակայությունից գույքը չպետք է կորցնի իր գրավչությունը: 4. Անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ նախկին հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում այլ հասարակական կամ վարչական շենքի տարածքում, չլինի ավտոտնակ, ավտոկայանատեղ, ավտոհանգրվան: 5. Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ բազմաբնակարան շենքերում գտնվող այն գույքերը, որոնց կազմում առկա ապօրինի շենք շինությունների ապամոնտաժումից գույքը կկորցնի իր գրավչությունը և/կամ բազմաբնակարան շենքերում գտնվող այն անշարժ գույքը, որի ինքնակամ /ապօրինի/ տարածքը գերազանցում է օրինական տարածքի 50%-ը: Բացառությամբ այն դեպքերի եթե գրավադրվող գույքերը 1-ից ավելին են և նշված գրավի լիկվիդային արժեքի կշիռը չի |
|
|
գերազանցում գրավային զամբյուղի 55%-ը: Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ սեփակության իրավունքի պետական գրանցում չստացած շինություններով գույքերը: 6. Անշարժ գույքը չպետք է գտնվի 3-րդ և ավելի աստիճանի վթարային շենքում կամ ունենա 3-րդից ավել վթարայնության աստիճան 7. Եթե գրավադրվող գույքն ունի չվճարված կադաստրային արժեք, ապա չվճարված կադաստրային արժեքի և վարկի հանրագումարը չպետք է գերազանցի ֆինանսավորման գրավի լիկվիդային արժեքի 80%-ը: 8. Գրավի ընդհանուր արժեքում շինության արժեքը 1-ին գոտում պետք է կազմի նվազագույնը 15%, 2-րդ գոտում նվազագույնը 25%, իսկ 3-րդ գոտում նվազագույնը 30%, 4-րդ նվազագույնը գոտում 40%: 9. եթե անշարժ գույքը պատկանում է ֆիզիկական անձանց ընդհանուր համատեղ կամ/և բանժնային սեփականության իրավունքով, ապա գրավ են հանդիսանում բոլոր բաժնեմասերը միաժամանակ, իսկ գրավատու են հանդիսանում գրավի բոլոր համասեփականատերերը 10. Բնակելի անշարժ գույքի միջհարկային ծածկի` առաստաղի բարձրությունը չպետք է պակաս լինի 2.5 մ -ից: 11. Բնակելի անշարժ գույքը չպետք է լինի ցոկոլային, նկուղային, կիսանկուղային, տեխնիկական, մանսարդային հարկերում: Գրավի առարկա չեն կարող լինել այն բնակելի տները, որոնցում նշված հարկերից յուրաքանչյուրի մակերեսը գերազանցում է տան ընդհանուր մակերեսի կեսը: 12. Գրավի առարկա չեն կարող լինել այն գույքերը, որոնք մեկ այլ գույքային միավորի հետ ունեն ընդհանուր տարածք, բնակելի տան հողամասը (կամ դրա մի մասը) սեփականատիրոջը պատկանում է վարձակալության իրավունքով, անհատույց օգտագործմամբ կամ սերվիտուտով: 13. Գրավի առարկա չեն կարող լինել այն բնակելի տները, որոնք ունեն 2 և ավել ընդհանուր պատեր այլ սեփականատերերի գույքերի հետ: Բացառությամբ նորակառույց թաունհաուսների: 14. Գրավի առարկա չի կարող հանդիսանալ այն անշարժ գույքը, որի մի մասը դատարանի որոշմամբ տրամադրված է անհատույց օգտագործման: 15. Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ: Եթե գրավադրվող գույքի հողատարածք է, ապա այն պետք է լինի սեփական, ինչպես նաև պետք է վճարված լինի դրա կադաստրային արժեքը: Հողակտորը պետք է ունենա առանձնացված մուտք համայնքային հողից: 16. Անշարժ գույքը չպետք է գտնվի գերակա հանրային շահ հայտարարված տարածքում: 17. 50 մլն ՀՀ դրամ և ավել լիկվիդային արժեք ունեցող գույքերի մասով ԽԱԿԴ-ի կածիքի տրամադրում՝ տրամադրել կարծիք միայն հասարակական և արտադրական նշանակության գույքերի մասով, առանց ԽԱԿԴ մասնագետի կողմից տեղազննման՝ հիմնվելով գնահատող ընկերության կողմից տրամադրված լուսանկարների: 18. Երևան քաղաքը բացառությամբ 1-18 կետերի ինչպես նաև հետևյալ քաղաքներն ու գյուղական համայնքները. Վաղարշապատ, Մասիս, Արտաշատ, Աշտարակ, Աբովյան, Ծաղկաձոր, Գյումրի (բացառությամբ ՀՀ տարածագնահատման գոտիների ցանկում Գյումրի քաղաքի 10-13 գոտիներում ընդգրկված գույքերը՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման), Վանաձոր (բացառությամբ ՀՀ տարածագնահատման գոտիների ցանկում |
||
|
|
Վանաձոր քաղաքի 10-12 գոտիներում ընդգրկված գույքերը՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման), Դիլիջան (բացառությամբ ՙՙՌոտոնդայի՚՚( կոորդինատներով պարփակված 40.740218, 44.870844- 40.739515, 44.872049-40.737235, 44.868397-40.734627, 44.867563-40.734233, 44.865617-40.737746, 44.86484140.740218, 44.870844 ) ՙՙԿաղնի խաչ թաղի վերևիՙՙ մասի (կոորդինատներով պարփակված 40.748196, 44.886507 - 40.749033, 44.888828- 40.747623, 44.890443-40.746229, 44.887918-40.748196, 44.886507) և ՙՙԹախտայի ձորի հատվածի՚՚ (կոորդինատներով պարփակված 40.751559, 44.898396- 40.753051, 44.902820-40.751928, 44.90244840.750994-44.899839-40.751559, 44.898396), Իջևան, Եղեգնաձոր, Ջերմուկի Աջափնյակ թաղամաս, Գորիս և Կապան քաղաքներում, ինչպես նաև Բյուրեղավան, Արգավանդ, Փարաքար-Թաիրով, Գեղանիստ, Բալահովիտ, Գետարգել, Եղվարդ, Առինջ, Ձորաղբյուր, Ջրվեժ, Քասախ,Պռոշյան, Զովունի, Վերին և Ներքին Պտղնի, Այնթապ, Նոր Խարբերդ Քանաքեռավան համայնքներում գտնվող հողատարածքները 19. 4-րդ գոտում գտնվող համայնքներ՝ Մարզ Արարատ՝ գ․ Տափերական, գ․Նոր Կյանք, Դիմիտրով, գ.Մասիս, Ազատավան, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Մրգավետ, Բաղրամյան (Արտաշատի), Բերքանուշ, Գոռավան, Դալար, Ոստան, Ոսկետափ, Այգավան, Նիզամի, Սայաթ- Նովա, Դաշտավան Մարզ Արմավիր՝ գ. Արմավիր, գ. Ոսկեհատ, գ. Ծաղկունք, Մարզ Արագածոտն՝ գ.Քուչակ, գ. Ոսկեվազ, Փարպի, Օհանավան, Նոր Երզնկա Մարզ Կոտայք՝ գ.Կոտայք, գ. Ակունք, Գետարգել, Բջնի, Ալափարս, Կարենիս, Մարզ Շիրակ՝ գ.Վահրամաբերդ ,գ. Մայիսյան, գ. Ազատան, Մարզ Սյունիք՝ գ. Սյունիք (Կապան), գ. Հալիձոր (Գորիս), գ. Շինուհայր (Գորիս), Մարզ Վայոց Ձոր՝ գ. Արենի, գ. Աղավնաձոր, գ. Գլաձոր, գ. Մալիշկա, Մարզ Լոռի՝ գ. Մարգահովիտ, գ. Գյուլագարակ, Թումանյան, Դսեղ, Դեբետ, Արևաշող, Ջրաշեն, Գարգառ, Մարզ Տավուշ՝ Նոյեմբերյան, գ. Կողբ, գ. Գետահովիտ, Թեղուտ, Մարզ Գեղարքունիք՝ գ. Ն․ Գետաշեն, գ․ Վարդենիկ, գ․ Երանոս, Լիճք:
|
|
|
|
Գրավի առարկա տրանսպորտային միջոց |
Արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում ՝ արտադրության վաղեմության առավելագույն ժամկետ՝ մինչև 10 տարի, ՌԴ արտադրության ավտոմեքենաների դեպքում ՝ արտադրության վաղեմության առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի, պարտադիր Կասկո ապահովագրությամբ, ընդ որում լիկվիդային արժեքը ոչ պակաս, քան 5 մլն ՀՀ դրամ: |
|
|
|
Հաջորդող գրավի ձևակերպման պայման՝ այդ թվում այլ ֆինանսական կառույցներից վերաֆինանսավոր ման դեպքերում |
Անշարժ գույքի հաջորդող գրավի կանոններով գրավադրում Բանկում |
|
|
|
Գրավի քանակ3 |
Գրավների քանակն անսահմանափակ է |
|
|
|
Բաժնեմասի և/կամ բաժնետոմսի գրավ |
Միայն այն դեպքում, եթե գրավադրվող անշարժ գույքը պատկանում է իրավաբանական անձին, գրավադրվում է վերջինիս պատկանող բաժնեմասի /բաժնետոմսերի 100%-ը: |
|
|
|
Եթե բաժնետիրական ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի բաժնետերերի արժեթղթերի հաշիվների պահառությունը չի իրականացվում Բանկի կողմից, ապա գրավի իրավունքի գրանցումը կատարվում է հաճախորդի կողմից՝ սեփական միջոցներով, հակառակ դեպքում գրավի իրավունքի գրանցումը կատարվում է Բանկի կողմից իր միջոցներով: |
|
||
|
1Սեփականության իրավունքի ծագման 3 ամիս ժամկետի սահմանափակումը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ գույքի ձեռքբերման հիմքը նվիրատվություն կամ առուվաճառք է, բացառությամբ համայնքների և պետության կողմից նվիրատվության և առուվաճառքի: 3Եթե սույն պայմաններով վարկի տրամադրումը ենթադրում է գույքի ձեռքբերում, ապա դա ևս կարող է հանդիսանալ որպես գրավի առարկա: Ընդ որում, ձեռքբերվող գույքը պետք է օգտագործվի ձեռնարկատիրական նպատակով և գործարքի արդյունքում գույքի սեփականատեր և գրավատու է հանդիսանում վարկառուն (ԱՁ-ի դեպքում կարող է հանդիսանալ ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում կարող է հանդիսանալ 50% և ավել ֆիզիկական անձ բաժնետերը), իսկ ամուսնացած լինելու դեպքում` նաև վերջինիս ամուսինը, եթե այլ բան չի բխում ՀՀ օրենսդրությունից և ամուսինների իրավահարաբերություններից, իսկ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունները կատարվում են վարկառուի կողմից:
|
|
||
|
Հավելված 6 |
||
|
Գրավի առարկա |
Ֆինանսավորում/գրավ առավելագույն հարաբերակցություն |
|
|
Բանկային հաշվի կամ ավանդային պայմանագրերի հիման Բանկում սպասարկվող հաշիվերին առկա դրամական միջոցներ ՝ սահմանափակման կիրառմամբ |
Ֆինանսավորում և գրավը՝ նույնանուն արժույթով |
100% |
|
Ֆինանսավորում՝ ՀՀ դրամ, գրավը՝ արտարժույթ Ֆինանսավորում՝ արտարժույթ , գրավը՝ ՀՀ դրամ |
94% |
|
|
Ֆինանսավորում՝ արտարժույթ , գրավը՝ ՀՀ դրամ |
80% |
|
|
Գրավատուի նկատմամբ պահանջներ |
Ցանկացած չափահաս ֆիզիկական անձ, ԱՁ և իրավաբանական անձ |
|
|
Հավելված 7 Ապահովագրությանը ներկայացվող պահանջներ |
|
|
Տրանսպորտային միջոցի ապահովագրություն |
1. Ֆինանսավորման գործողության ողջ ժամանակահատվածի համար իրականացվում է ապահովագրություն Վարկառուի հաշվին: 2. Որպես շահառու հանդես է գալիս տրանսպորտային միջոցի սեփականատերը: |
|
Տրանսպորտային միջոց գրավի առարկայի ապահովագրություն` ֆինանսավորման ամբողջ ժամկետի համար
|
Ապահովագրությունն իրականացվում է տրանսպորտային միջոցի լիկվիդային արժեքի չափով, իսկ եթե լիկվիդային արժեքը գերազանցում է ֆինանսավորման մնացորդի չափը, ապա ֆինանսավորման մնացորդից ոչ պակաս գումարով: |
|
Կասկո ապահովագրությունը իրականացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ տարի ժամկետով, ընդ որում առաջին անգամ կատարվում է մինչև ֆինանսավորման տրամադրումը: |
|
|
Հավելված 8 Պարզ վարկերի, վարկային գծերի, երաշխիքների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|||
|
|
Վարկառուից պահանջվող փաստաթղթեր |
Երաշխավոր(ներ)ից պահանջվող փաստաթղթեր |
Գրավատու(ներ)ից պահանջվող փաստաթղթեր |
|
Պարզ վարկեր/վարկային գծեր |
Վարկային դիմում-հայտ, Ֆինանսական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ (լրացվում է Բանկի աշխատակցի կողմից և ներկայացվում է բիզնեսի վերլուծությամբ տրամադրվող նոր վարկերի դեպքում), գործունեության վայրի լուսանկարներ: Լուսանկարների և հարցաթերթիկի պահանջը չի կիրառվում մինչև 50 մլն ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթ վերաֆինանսավորվող վարկերի դեպքում և առանց գրավի ապահովվածության վարկերի համար |
- |
- |
|
Պարզ երաշխիքներ |
Երաշխիքի հիմք, դրամական միջոցների գրավով ապահովված երաշխիքների դեպքում՝ գրավադրվող դրամական միջոցների պայմանագիր |
- |
- |
|
Հայտի ընդունման, ուսումնասիրության/վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթեր |
|||
|
Բոլոր հաճախորդների դեպքում (բոլոր վարկերի, վարկային գծերի և երաշխիքների դեպքում) |
1. Պետ. ռեգիստրի գրանցման վկայական/տեղեկանք(1 ամիս վաղեմությամբ), կանոնադրություն (իրավաբանական անձի), բաժնետիրական ընկերությունների դեպքում նաև արժեթղթերի սեփականատերերի (անվատանտերերի) ցուցակ՝ տեղեկանք դեպոզիտարիայից (1 ամիս վաղեմությամբ), 2. ԱՁ-ի, սեփականատերերի/բաժնետերերի, վերջիններիս ամուսնու (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական, (վարկառուի ամուսնու մահվան դեպքում` ամուսնության և մահվան վկայականները, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայականը) իրավաբանական անձանց դեպքում՝ 20% և ավել մասնակցություն ունեցող փայատերերի (բաժնետերերի, մասնակիցների) անձը հաստատող փաստաթղթեր, 3. Լիազորված անձի անձնագիրը և լիազորագիրը` ԱՔՌԱ հարցում անելու համաձայության նշումով 4. Հայտի ուսումնասիրության վճարի կտրոնը (նման վճար վարկավորման պայմաններով սահմանված լինելու դեպքում) 5.Վարկի ապահովության միջոց հանդիսացող անշարժ գույքի և/կամ տրանսպորտային միջոց սեփականության իրավունքը հավաստող վկայական (անշարժ գույքի և/կամ տրանսպորտային միջոց գրավադրմամբ վարկերի դեպքում) 6.Անշարժ գույքի հատակագիծ (անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի դեպքում ըստ անհրաժեշտության) 7. Այլ կազմակերպությունում առկա վարկային պարտավորության վերաֆինանսավորման դեպքում՝ 7.1. Կազմակերպության հետ կնքված վարկային և/կամ գրավի պայմանագրերի պատճենները կամ այլ փաստաթուղթ, որը կհաստատի տվյալ գույքի գրավով ՀՀ տարածքում գործող այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում հաճախորդի անունով վարկի առկայությունը և կպարունակի տեղեկատվություն վարկային պայմանագրի գործողության ժամկետի մասին, 7.2. Տեղեկանք կամ քաղվածք տվյալ պարտավորության չափի մասին՝ ստորագրված իրավասու անձի կողմից և տրամադրման ամսաթվի պարտադիր առկայությամբ (1 ամիս վաղեմությամբ): 8․ Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում) |
1.Երաշխավոր(ներ)ի անձը հաստատող փաստաթուղթ |
1.Գրավատու(ներ)ի անձը հաստատող փաստաթուղթ 2. Լիազորված անձի անձնագիրը և լիազորագիրը` ԱՔՌԱ հարցում անելու համաձայության նշումով, 3.Գրավատուների ամուսնու (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական, (Գրավատուի ամուսնու մահվան դեպքում` ամուսնության և մահվան վկայականները, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայականը) 4.Իրավաբանական անձ գրավատուների դեպքում՝ Պետ. ռեգիստրի գրանցման վկայական/տեղեկանք (1 ամիս վաղեմությամբ), կանոնադրություն (իրավաբանական անձի), բաժնետիրական ընկերությունների դեպքում նաև արժեթղթերի սեփականատերերի (անվատանտերերի) ցուցակ՝ տեղեկանք դեպոզիտարիայից (1 ամիս վաղեմությամբ) |
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝
ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ
տեղեկատվության հավաքագրում։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ։
◾ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ձեր գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և վարկի գումարների մարումները։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ձեր կողմից պարտավորութունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
◾ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկ ստանալու
համար դիմելիս վարկատուն ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական
թերթիկ, որում կներկայացվեն ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
◾Վարկառուն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում վարկառուն պարտավոր է վարկի գումարը օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող։
◾Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
◾Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
◾Արտարժույթով տարեկան փաստացի տոկոսադրույքների հաշվարկման համար հիմք է ընդունվել վարկավորման պայմանների ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքները: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
◾Վարկի որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիմում հայտի ընդունման պահին: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
◾ ՄԻՆՉԵՎ/ՆԵՐԱՌՅԱԼ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ԿԱՄ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԵԼ (ՄԱՐԵԼ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ, ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ. ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԻՐԱՌԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ։
◾ Ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ՝ վարկային պայմանագրերի շրջանակներում ձևավորված Բանկի նկատմամբ Վարկառուի դեբիտորական պարտավորությունները, ժամկետանց տոկոսի վրա հաշվարկված (կուտակված) տուժանքի գումար, ժամկետանց Վարկի վրա հաշվարկված (կուտակված) տոկոսագումար, հաշվարկված (կուտակված), սակայն չվճարված ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց Վարկի գումարը, վարկի սպասարկման վճարը, Վարկի օգտագործման համար հաշվարկված (կուտակված) ժամկետային տոկոսագումարը, Վարկի գումարը:
◾ Գրավադրվող անշարժ գույքի գնահատումն իրականացվում է բացառապես Բանկի հետ համագործակցող անկախ ընկերությունների կողմից, որոնց մասին տեղեկատվությունը հրապարակվում է Բանկի պաշտոնական www.ardshinbank.am կայքէջում:
◾ Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Արտարժույթով տրամադրվող վարկի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար հիմք է ընդունվել տվյալ օրվա դրությամբ հաստատված փոխարժեքը, որը հրապարակվել ՀՀ ԿԲ www.cba.am պաշտոնական կայքէջում:
◾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Ֆինանսավորման տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա ֆինանսավորումըՁեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի պաշտոնական www.ardshinbank.am կայքէջում:
◾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը:
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: