Կատարե՛ք խնայողություններ, ապահովե՛ք բարձր և կայուն եկամուտներ

| Ժամկետ | AMD | USD | EUR | RUB |
| մինչև 100 մլն ՀՀ դրամ ներառյալ | մինչև 200,000 ԱՄՆ դոլար ներառյալ | մինչև 200,000 եվրո ներառյալ | մինչև 10 մլն ռուբլի ներառյալ | |
| 31 - 90 օր | 5.75% (5.72%) | 0.25% (0.25%) | - | 3.0% (2.98%) |
| 91- 180 օր | 6.75% (6.71%) | 1.25% (1.24%) | 0.5% (0.497%) | 4.0% (3.98%) |
| 181- 270 օր | 7.50% (7.46%) | 2.50% (2.49%) | 1.25% (1.243%) | 5.0% (4.97%) |
| 271- 366 օր | 7.75% (7․71%) | 3.00% (2.98%) | 1.5% (1.492%) | 5.0% (4.97%) |
| 367- 549 օր | 8.25% (8.20%) | 3․5% (3.48%) | 2.0% (1.989%) | 6.0% (5.97%) |
| 550- 730 օր | 9.0% (8.95%) | 3.75% (3.73%) | 2.25% (2.238%) | 5.75% (5.72%) |
| 731- 911 օր | 9.25% (9.20%) | 4.00% (3.98%) | 2.50% (2.486%) | - |
Գումար
Տոկոսագումարի ստացում
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետը
Հաշվարկը մոտավոր է և կարող է տարբեվել վերջնական առաջարկից։
Բանկային ավանդների տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 05․06․2026-29.06.2026թթ․
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 04.02.2026- 04.06.2026թթ.
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 13․01․2026-03․02․2026թթ․
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 21․10․2025-12.01.2026թթ․
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 29.04.2025-30․10․2025թթ․
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 11.02.2025-28․04․2025թ․
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 15.08.2024-10․02․2025թթ․
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 21.03.2023-14.08.2024թթ․
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 23.08.2022 -20.03.2023թթ.
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 12.08.2022 - 23.08.2022թթ.
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 14.06.2022 - 12.08.2022թթ.
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 08.02.2022 - 14.06.2022թթ.
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 28.12.2021-08.02.2022թթ.
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 09.11.2021-28.12.2021թթ.
Տեղեկատվական ամփոփագիր- ուժի մեջ է 12.10.2021-09.11.2021թթ
Տեղեկատվական ամփոփագիր - ուժի մեջ է 24.08.2021-12.10.2021թթ
◾Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրեքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
◾Օտարերկյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
◾Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Արդշինբանկ» ԲԲԸ հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
◾Ավանդային հաշիվներին կարող են մուտքագրվել երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ, եթե ավանդի պայմանագրով նախատեսված է համալրման և(կամ) ավելացման իրավունք։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն»՝ www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է։
◾ Բանկն ավանդի վրա հաշվարկված տոկոսագումարները կարող է վճարվել կա՛մ ավանդի արժույթվ կա՛մ ՀՀ դրամով:
◾ Բանկն ավանդի գումարի վրա տոկոսները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելուն օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
◾ Բանկը, հանդիսանալով հարկային գործակալ, ֆիզիկական անձ- Ավանդատուի հարկային պարտավորությունները կատարելու
նպատակով Ավանդատուին վճարվելիք տոկոսագումարից իրականացնում է գանձում օրենսդրությամբ գանձման ենթակա
հարկերը:
◾ Ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
▪Ավանդի գումարի (դրա
ավելացված մասի) վրա տոկոսները հավելագրվում են ավանդը (դրա ավելացված մասը) ավանդային
հաշվին մուտք լինելուն հաջորդող օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի
հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը, իսկ 2020 թվականի մայիսի 1-ից
ներդրվող Ավանդի գումարի (դրա ավելացված մասի) վրա տոկոսները հավելագրվում են Ավանդը
(դրա ավելացված մասը) ավանդային հաշվին մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին
վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն
ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
▪Ավանդի գումարից տոկոսներն
Ավանդատուին վճարվում են Բանկային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետում՝ ավանդից
առանձին, իսկ տոկոսները Բանկային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետում Ավանդատուի
կողմից չպահանջելու դեպքում, դրանք ավանդին չեն ավելանում, այլ փոխանցվում են Ավանդատուի
ցպահանջ հաշվին և վճարվում են Ավանդատուին` վերջինիս առաջին իսկ պահանջով:
▪Ավանդի դիմաց հաշվարկված
տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին
կանխիկ վճարելիս կոմիսիոն վճար չի գանձվում:
▪Ավանդի վերադարձման ժամկետը չերկարաձգվելու դեպքում ավանդի գումարը և չվճարված
տոկոսները փոխանցվում են Հաճախորդի բանկային Հաշվին՝ առանց լրացուցիչ պայմանագրի կամ
համաձայնագրի կնքման, և դրանց վրա հետագա տոկոսների հաշվեգրումը կատարվում է Բանկի
սակագներով սահմանված բանկային հաշվի oրական մնացորդի վրա կիրառվող տարեկան տոկոսադրույքով,
եթե գրավոր ձևով այլ բան համաձայնեցված չէ:
Ուշադրություն.
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք՝ ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակված տոկոսագումարները ստանալու արդյունքում:
Ավանդից եկամուտներ ստանալու հաշվարկման մեթոդը, վճարվող տոկոսների հաշվարկման օրինակը, վեճերի լուծման կարգը, ավանդի ժամկետի երկարաձգման կամ ավանդի ժամկետի ավարտից հետո չպահանջված ավանդի գումարի դեպքերը և դրանց նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքները, ինչպես նաև ավանդատուի իրավունքների պաշտպանության, սպասարկման պայմանների ու սահմանափակումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կայքում՝ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ում:
* Ավանդի գործողության ժամկետի վերջին 15 օրում ավելացվող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է տարեկան 0.1% տոկոսադրույքով:
1. Անկանխիկ մուտքագրված գումարից ձևակերպված Ավանդի գումարը փաստացի ներդրման ամսաթվից հաշված 60 (վաթսուն) օրացուցային օր հետո համարվելու է կանխիկ:
2. Նշված ժամկետներից և/կամ գումարներից տարբերվող պայմաններով ավանդ ներդրվելու դեպքում՝ ավանդների տարեկան տոկոսադրույքները և սպասարկման պայմանները սահմանվում են
լրացուցիչ գրավոր համաձայնությամբ:
3. Հաշվեգրված տոկոսներից պահվում է օրենսդրությամբ նախատեսված հարկերը:
4. Ավանդը կամ դրա մի մասը ժամեկտից շուտ վերադարձնելու դեպքում Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է Բանկի սակագներով սահմանված բանկային հաշվի oրական
մնացորդի վրա կիրառվող տարեկան տոկոսադրույքով:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Ավանդը Բանկում գրավ հանդիսանալու դեպքում վարկային պարտավորությունների
կատարման ժամկետներին կամ Վարկի ամբողջական մարման օրը պարտավորությունները կատարված
չլինելու դեպքում կամ Վարկի ժամկետանցման դեպքում Բանկն իրավունք ունի կատարել վարկի
մասնակի կամ ամբողջական մարում ապահովման միջոց հանդիսացող ավանդի հաշվին, այդ թվում՝
վաղաժամկետ լուծելով ավանդային պայմանագիրը և ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների
վերահաշվարկը կատարելով ավանդային պայմանագրի համաձայն:
Ավանդներում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Նվազագույն մնացորդի պահանջ չի սահմանում:
Պայմաններն առավել մանրամասն ներկայացված է Վարկավորման պայմաններում։
◾ Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամ է։
◾ Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամ է։
◾ Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամով։
◾Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
◾ Ավանդատուի «Արդշինբանկ» ԲԲ ընկերությունում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
◾ Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ: Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները: ՀԱՏՈւՑՄԱՆ ԴԵՊՔԸ Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` «Հատուցման դեպք») է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Արդշինբանկ» ԲԲԸ անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե «Արդշինբանկ» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները
ՀԱՏՈւՑՄԱՆ ԴԵՊՔԸ
Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` «Հատուցման դեպք») է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով «Արդշինբանկ» ԲԲԸ անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե «Արդշինբանկ» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները: