Հարգելի՛ հաճախորդներ
Տեղեկացնում ենք, որ Արդշինբանկի «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում» տեղի են ունեցել փոփոխություններ:
Խնդրում ենք պայմաններին ծանոթանալ ստորև հղմամբ.
Փոփոխությունների նկարագրությունը ստորև ՝
1. Վերը նշված փաստաթղթում ավելացել է արտարժույթի փոխանակման վերաբերյալ բաժին (գլուխ 6):
2. Կատարվել են մի շարք փոփոխություններ Արժեթղթերի պահառուական և Ներդրումային ծառայությունների գլուխներում, մասնավորապես՝
• հստակեցվել են արժեթղթերի Հանձնարարականների ներկայացման եղանակները Բանկ (թղթային, էլեկտրոնային, Բանկի բջջային/վեբ հավելվածի միջոցով), (12.12 կետ)
• ավելացվել է դրույթ Հաճախորդի կողմից Հանձնարարականի չեղարկման համար հայտերի ներկայացման մասով,
• հստակեցվել է Ներդրումային ծառայությունների գծով Պրոֆեսիոնալ և ոչ Պրոֆեսիոնալ դասակարգված Հաճախորդի և Բանկի միջև փոխհարաբերությունների կարգավորումը, (13-րդ գլուխ)
• հստակեցվել են Պատվերների ներկայացման եղանակները Բանկ (թղթային, էլեկտրոնային, Բանկի բջջային/վեբ հավելվածի միջոցով, (13.29 կետ)
• ավելացվել է դրույթ Բանկի կողմից Պատվերների կատարման քաղաքականության մասով, (13.54 կետ)
• ավելացվել է դրույթ, որ Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն, (13.66 կետ)
3. Պայմաններում ավելացվել է Բանկի կողմից ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի միջոցով ստացվող անձնական տվյալների նկարագրությունը:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Արդշինբանկ