Դառնալով Արդշինբանկի մեծ թիմի անդամ՝ դու հնարավորություն կունենաս.
1. աշխատելու Հայաստանի խոշորագույն բանկում,
2. ապահովելու կարիերայի աճ,
3. մշտապես զարգանալու,
4. ապահովելու կայունություն և կառուցելու երկարաժամկետ ծրագրեր:
Արդշինբանկն այսօր ունի 1700-ից ավելի աշխատակիցներ, ովքեր սպասարկում են 350 000-ից ավելի հաճախորդներին, ստեղծում առավելագույնս հարմարավետ և շահավետ պայմաններ նրանց ֆինանսական գործարքների իրականացման համար: Այսօր Արդշինբանկն ունի Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային ցանցը, 65 մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում: Դառնալով մեր մեծ թիմի մի մասը՝ դուք դառնում եք մեր ներկայության գրավականը մեր երկրի յուրաքանչյուր բնակչի կողքին: